Աշխատանքային այցով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սիլիկոնային հովտում» այցելել է «Սինոփսիս» ընկերություն։ Ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սասին Ղազիի հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը բարձր է գնահատել շուրջ երկու տասնամյակ բարձր տեխնոլոգիաների, կրթության, սոցիալական և այլ ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունն ու հայաստանյան կողմի հետ արդյունավետ համագործակցությունը։ Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է. «Սինոփսիսը