Այս տարվա հունվարի 20-ին Վայքում կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում»: Իրականում «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, Փաշինյանի օրոք Հայաստանում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաեւ փակվում են, լուծարվում եւ շենքերը՝ վաճառվում։ 24.08. 2023թ․, կառավարությունը որոշում կայացրեց փակել «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը եւ միացնել «Գուգարքի հիմնական