ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը վարպետության դասերով հանդես եկավ Երևանի երաժշտական և արվեստի 24 դպրոցներում: Առաջին անգամ կյանքի կոչվող ծրագիրը Երևանի քաղաքապետարանի մշակութային հերթական նախագիծն է: Երկու ամիս տևեցին վարպետության դասերը, անհատական ու խմբային պարապմունքները: Ծրագրին մասնակցեց մշակութային կրթօջախների շուրջ 1000 սան և ուսուցիչ: Նախագծում աչքի ընկած պատանի երաժիշտները գալահամերգին ելույթ ունեցան արտիստի՝ Հայկ