«Ես կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք իմ նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի հետևանքով է Արարատ Միրզոյանը դարձել «օմեգա», ասենք այսպես՝ «համագործակցում՝ չպատժվելու դիմաց» ծրագրով, ու նաև ուզում եմ ամենավերջում հասկանալ՝ այդ այլանդակ վարքը, որ դրսևորվեց իմ հանդեպ 2018 թվականին Հայոց ցեղասպանություն թանգարանում, իր կուսակիցների խայտառակ ու փողոցային պահվածքը պայմանավորվա՞ծ էր արդյոք այն ներքին քինախնդրությամբ, որ ես քրգործ էի հարուցել, և իրենց տարել էին հարցաքննելու»։