Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հակասահմանադրական կճանաչվի, իսկ քաղաքական այդ ուժի խորհրդարանականները կզրկվեն պատգամավորական մանդատից։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։