Բախումներ Վրաստանի արևմուտքում
Ցույցի մասնակիցները լուսաձայնային նռնակներ են նետել ոստիկանության բաժանմունքի ուղղությամբ, ինչպես նաև սպիտակ յուղաներկով ներկել են ոստիկանության պարեկային ծառայության մեքենաներից մի քանիսը: Բախումների պատճառը Սամտրեդիայի 22 -ամյա բնակիչ Դեմուր Ստուրուայի մահն էր: Ակտիվիստները պնդում են, որ նա ինքնասպան էր եղել ոստիկանության գործադրած ճնշումների հետևանքով: