Թուրքիայում պայթյունի հետևանքով 50 մարդ է զոհվել
«Մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով մահացածների թիվը այսօրվա դրությամբ 50 է», - այսօր հայտարարել է Գազիանթեփի նահանգապետ Ալի Երլիկայան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեղադրել է «Իսլամական պետություն» խմբավորմանը հարձակման համար, սակայն ոչ մի խմբավորում մինչ այս պահը պատասխանատվությունն իր վրա չի վերցրել: Գազիանթեփը գտնվում է Սիրիայի սահմանից 64 կիլոմետր հեռավորության վրա: