«Եթե ընդդիմադիրները իշխանության գան, Հայաստանը կկանգնի պատերազմի առաջ»
«Ընդդիմադիրների գաղափարախոսությունն այն է, որ Հայաստանի գրեթե բոլոր հարեւան երկրների հետ տարածքային խնդիրներ ու պահանջներ կան:
Ակնհայտ է, որ եթե այս մտայնությամբ մարդիկ իշխանության գան, անմիջապես խնդիր է առաջանալու հարեւանների հետ, շատ մեծ հավանականությամբ Հայաստանն անմիջապես կկանգնի նոր պատերազմի առաջ: Մենք առաջարկում ենք խաղաղություն՝ այլ պայմաններում, մեր խորը համոզմամբ, Հայաստանի գոյությունը կհայտնվի մեծ կասկածի տակ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Արարատ Միրզոյանը:
ԱԳ նախարարի խոսքով՝ իրենք «խաղաղության կուսակցություն» են։
«Այդպես ասելը մեր քաղաքական իրավունքն է: Շանտաժի էլեմենտ տեսնու՞մ եմ, ո՛չ:
Մեր իշխանությունը պատերազմ չի բերել, պատերազմը 30-ից ավել տարիների ընթացքում սխալ քաղաքական մտքի շրջանակում մնալու հետեւանք էր»,- ասել է Արարատ Միրզոյանը: