Добавить новость
Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«5 բառ ենք ուզել ընդամենը». Փաշինյանը՝ ՌԴ հետ հարաբերությունների մասին

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Երկաթուղին Զանգելանից մտնելու է Մեղրի, Մեղրիից՝ Նախիջեւան եւ այլն: Միջազգային կոնտեքստում շատ կարեւոր է, թե ինչպես է շարունակվելու այդ երկաթուղին։ Կան մրցակցող երկու տարբերակներ։ Թուրքիան եւ Ադրբեջանը հայտարարել են Կարս-Դիլիջու, այսինքն՝ Կարսից Նախիջեւան նոր երկաթուղի կառուցելու նախագծի մասին: Բնականաբար, մենք ակնկալում ենք, որ  միջազգային երթուղին գործի Երասխ-Ախուրիկ երթուղով, որտեղ կա գործող երկաթուղի: Երասխի հատվածում ընդամենը մի քանի կիլոմետր է պակասում, իսկ Ախուրիկում՝ ավելի կարճ, դա արդեն Թուրքիայի սահմանն է։ 

Մենք պետք է կենտրոնանանք մեր մրցակցային առավելությունների վրա։ Տեսնում ենք, որ միջազգային համատեքստում այն փաստը, որ երկաթուղու այդ հատվածը գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո, օգտագործվում է Կարս-Դիլիջու երթուղին ավելի նպաստավոր ներկայացնելու համար»:

Հիշեցնելով այն մասին, որ ինքը ՌԴ ղեկավարությանն առաջարկել է երկաթուղու այդ հատվածը հանել «Ռուսաստանի երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումից, Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Քաղաքական առումով, կարծես թե, ունենք դրական արձագանք»: 

«Մենք պետք է լուծում գտնենք, եւ այդ լուծումը պետք է գտնենք բարեկամական, ընկերական, եղբայրական տրամաբանության մեջ: 

Մի քանի միլիարդ դոլարի ներդրում է արվում Կարս-Դիլիջու երկաթգիծը կառուցելու համար։ Մեր գործընկերներին այս հարցը ուղիղ տվել եմ՝ եւ Թուրքիայի նախագահին, եւ Ադրբեջանի նախագահին՝ ոչ այդքան մանրամասն։ Ասել եմ՝  մենք արդեն խաղաղության պայմաններում ենք, եւ Հայաստանով անցնում է այդ երկաթուղին, ինչո՞ւ եք մի քանի միլիարդ դոլար ծախսում ստեղծելու համար մի բան, որն արդեն գոյություն ունի։ Իհարկե, այդ հարցին դիվանագիտական լռությամբ են պատասխանել, բայց միջազգային փորձագիտական համայնքի վերլուծությունները տեսնելով՝ մենք հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է»։ 

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին.

«Մենք բոլոր տեղերում, մեր բոլոր գործընկերների հետ կիսում ենք հետեւյալ միտքը, որ Ռուսաստանին, Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա եւ չի լինելու մեր օրակարգում։ Դա բացառված է: Որեւէ մեկը մեզ չի կարողանալու, եթե նույնիսկ փորձի, մինչեւ հիմա փորձեր չեն էլ եղել, բայց՝ որեւէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ 

Եվ նաեւ մենք ռուսաստանցի մեր գործընկերներին ենք ասում, ասում ենք՝ մենք չենք կռվելու ձեզ հետ, մենք չենք վիճելու ձեզ հետ, մենք ձեզ հետ այսպես՝ վիճաբանության, լեզվակռվի մեջ չենք մտնելու, որովհետեւ մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որն ունենք։ 

Անձնական մակարդակը նույնպես պակաս կարեւոր չէ. ես շատ ուղիղ եւ ջերմ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ  կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ 

Սա մեր ռազմավարությունն է, մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության շահի: Եվ մենք հարց ենք տալիս Ռուսաստանի մեր գործընկերներին՝ արդյո՞ք դուք քննադատություն ունեք այս տրամաբանությանը»:

Խոսելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռք բերված համաձայնությունների մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Մենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել ենք այն բովանդակությունը, որը մենք նախորդիվ՝ հինգ տարիների ընթացքում, առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը։ Իհարկե, այնտեղ Թրամփի ուղի չկար, բայց մենք հինգ բառ ենք ուզել ընդամենը, հինգ բառ։ Այդ բառերն են եղել՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Մենք ասել ենք՝ դրեք այս հինգ բառը թղթի մեջ, եւ ես ցանկացած պահի պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել: Եվ սա շատ կոնկրետ օրինակ է, որ մենք չենք գործել երբեք Ռուսաստանի դեմ եւ չենք գործելու»: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus