Փաշինյանը ներկայացրել է սահմանազատման գործընթացը TRIPP-ի համատեքստում
«Այն հատվածներում, որտեղ պետք է անցնի երկաթուղի, խողովակաշար, էլեկտրահաղորդման գիծ, այդ հատվածում, ենթադրենք, պետք է 500 մ լայնությամբ տարածք, մենք մեկ ու կես կիլոմետր առնվազն պետք է նախ սահմանազատում եւ սահմանագծում անենք, որպեսզի կողմերից որեւէ մեկի մոտ կասկած չլինի, այդ միլիմետրի ճշտությամբ սահմանը ճշտենք, նոր իրականացնենք կապուղիների հետ կապված հարցերը», - Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նաեւ հեռավար աշխատում են, տարբեր փաստաթղթեր, արձանագրությունների նախագծեր են մշակում:
«Ամենօրյա աշխատանք գնում է: Սահմանազատումը շատ մանրամասն եւ բարդ գործընթաց է», - հավելել է նա: