Добавить новость
Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱՏՁՄ-ն 1,5 միլիարդ դրամի արժեթղթեր է թողարկել

Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ/UATE) թողարկել է ՀՀ դրամով տարեկան 13% եկամտաբերությամբ 1,5 միլիարդ դրամի արժեթղթեր՝ դառնալով արժեթուղթ թողարկած առաջին ոչ առեւտրային կազմակերպությունը Հայաստանում։

Ինչպես նշել է ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը արժեթղթերի թողարկման կապակցությամբ գործարար համայնքի ներկայացուցիչներին ուղղված իր խոսքում, հայկական օրենսդրության այն դրույթը, որը թույլ է տալիս հասարակական, ոչ առեւտրային կառույցներին կանոնադրական իրենց նպատակների իրացման համար օգտվել ներդրումների ներգրավման այս գործիքից, այլեւս միայն թղթի վրա չէ, այլ փաստացի իրացվող գործնական ռազմավարություն է։

Ներգրավված միջոցները ներդրվելու են ԱՏՁՄ նախագծերում։ Մասնավորապես՝ ծառայելու են Հայաստանի եւ տարածաշրջանի ամենամյա խոշորագույն տեխնոլոգիական իրադարձության՝ ԴիջիԹեքի զարգացմանը եւ ամրապնդմանը միջազգային տեխնոլոգիական հարթակներում, կառույցի ընդլայնմանը, ինչպես նաեւ UATE Powerhouse նախագծի գործարկմանը։

UATE-ի արժեթղթերը շուկա է հանում «Սիրիուս Կապիտալ» առաջատար բրոքերային ընկերությունը։ Արժեթղթերը հասանելի են հայկական եւ միջազգային բոլոր ներդրողների համար՝ «Սիրիուս Կապիտալի» առաջադեմ թվային գործիքակազմի միջոցով։ Նվազագույն ներդրման ծավալը՝ 10 000 ՀՀ դրամ։

Sirius Capital-ի հիմնադիր-տնօրեն Արարատ Մկրտչյանի գնահատմամբ՝ այս նախագիծը վերջին տարիներին Հայաստանի արժեթղթերի շուկայում արձանագրված ամենաուշագրավ նախադեպերից մեկն է, որը ճանապարհ է բացելու դեպի այդ շուկա նաեւ այլ ոչ առեւտրային կառույցների համար։

UATE-ի դուստր ընկերության կողմից նախատեսվում է նաեւ համանման պայմաններով պարտատոմսերի թողարկում։ Հաջող թողարկման դեպքում ձեռք բերված արժեթղթերը փոխակերպվելու են պարտատոմսի՝ փոխարկման պայմաններին համապատասխան։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus