Добавить новость

Почти 330 детей из разных регионов совершили в праздники новогоднее путешествие по Москве

В будущем хирургическом корпусе Можайской больницы идет реконструкция

«Желтый» уровень опасности из-за гололедицы объявили в столичном регионе до 20 января

20 нелегалов из Латинской Америки делали конфеты в Подмосковье



Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանն vs Ադրբեջան. պաշտպանական բյուջե, դաշինքներ եւ խաղաղության պատրանք

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող երկարատեւ հակամարտությունը ստվեր է գցում Հարավային Կովկասի վրա, որն էական նշանակություն ունեցող տարածաշրջան է համաշխարհային էներգետիկ ուղիների եւ աշխարհաքաղաքական կայունության ապահովման համար։ Սույն հոդվածը վերլուծում է, թե ինչպես է Հայաստանը՝ մշտական սպառնալիքի տակ գտնվող այս փոքր պետությունը, վերանայում պաշտպանական իր ռազմավարությունը տարածաշրջանային լարվածության սրման եւ Ադրբեջանի ռազմական ակտիվ հզորացման պայմաններում։ Այն բացահայտում է Եվրոպան եւ Ասիան կամրջող փխրուն տարածաշրջանում այս հակամարտության առավել լայն հետեւանքները ժողովրդավարական դաշինքների, ռազմական արդիականացման եւ խաղաղության համար:

Նախապատմություն

(2020 թվականից ի վեր այս տարածաշրջանը դարձել է անկայունության օջախ, որտեղ Հայաստանը շարունակաբար ագրեսիայի է ենթարկվում Ադրբեջանի կողմից)։ 2020 թվականից սկսած՝ այդ պետությունների միջեւ տեղի են ունեցել մի շարք լայնածավալ էսկալացիաներ, որոնք ներառում էին 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը, 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա ամբողջական վերահսկողություն սահմանելը եւ 2021 ու 2022 թվականներին Ադրբեջանի կողմից Հայաստանի որոշակի տարածքների ուղղակի օկուպացիան։ Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը ձեռք բերեց այն ամենն, ինչ ցանկանում էր 2020 թվականի պատերազմից առաջ, եւ Երեւանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել, Բաքուն անդադար շարունակում է ռազմական ճնշում գործադրել՝ Հայաստանից էլ ավելի զիջումներ ստանալու նպատակով։ Առանցքային հարցն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է. ճանապարհ, որը կապում է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջեւանի էքսկլավի հետ՝ Հայաստանի տարածքով եւ պետք է լինի Հայաստանի Հանրապետության վերահսկողությունից դուրս:

Հայաստանի պաշտպանական ծախսերի աճը արձագանք է երկարատեւ սպառնալիքներին եւ տարածաշրջանային անկայունությանը: Երեւանն ուշադրությունը կենտրոնացրել է իր ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության վրա: Այս մարտահրավերների պայմաններում Հայաստանի պաշտպանական ռազմավարությունը ձգտում է ստեղծել վստահելի զսպող մեխանիզմ, որը հիմնված կլինի ժողովրդավարական պետությունների հետ դաշինքների եւ արդիականացված ռազմական ենթակառուցվածքներում ներդրումների վրա: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է իր ռազմականացման գործընթացը եւ զինված ուժերի արդիականացումը, ինչին նպաստում են Իսրայելից, Թուրքիայից եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից զենքի զգալի գնումները: Հոդվածում մանրամասն ներկայացված են Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական բյուջեների հատկացումները վերջին հինգ տարիների ընթացքում:

Ռազմական ծախսերը

Ադրբեջանի ծախսերի հետագիծը ապշեցուցիչ է՝ 2.2 միլիարդ ԱՄՆ դոլարից (2020թ.) 2025 թվականին կհասնի կանխատեսվող 5 միլիարդ ԱՄՆ դոլարի: Այս 127 տոկոս աճն ընդգծում է ռազմական գերակայությունը պահպանելու Բաքվի նպատակը: (2021 թվականին՝ 2.6 միլիարդ ԱՄՆ դոլար, 2022 թվականին՝ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլար, 2023 թվականին՝ 3.1 միլիարդ ԱՄՆ դոլար, 2024 թվականին՝ 3.8 միլիարդ ԱՄՆ դոլար):

Հայաստանի պաշտպանական ծախսերն արտացոլում են մշտական ռազմական սպառնալիքներին վճռական, բայց զուսպ պատասխանը։  2021-ից 2025 թվականներին բյուջեի պլանավորված 252% աճը (1.7 միլիարդ ԱՄՆ դոլար) ցույց է տալիս առաջնահերթությունների զգալի փոփոխություն:  Այնուամենայնիվ, Հայաստանի պաշտպանական հատկացումների ընդհանուր ծավալն Ադրբեջանի համեմատ մնում է աննշան։ Երեւանը 2020 թվականին հատկացրել է 745 միլիոն ԱՄՆ դոլար (ներառյալ՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետ կապված ծախսերը), 2021 թվականին՝ 673 միլիոն ԱՄՆ դոլար, 2022 թվականին՝ 820 միլիոն, 2023 թվականին՝ 1.3 միլիարդ, 2024 թվականին՝ 1.4 միլիարդ ԱՄՆ դոլար։

Հայաստանի պաշտպանական բյուջեն կենտրոնացած է զինված ուժերի վրա, մինչդեռ Ադրբեջանի բյուջեն ներառում է լրացուցիչ հատկացումներ տարբեր հաստատությունների համար: Ադրբեջանի 2025 թվականի 5 միլիարդանոց պաշտպանական բյուջեից 1.57 միլիարդ ԱՄՆ դոլարը նախատեսված է զինված ուժերի, 275 միլիոն ԱՄՆ դոլարը՝ ազգային անվտանգության, 318 միլիոն ԱՄՆ դոլարը՝ սահմանային ծառայության եւ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլարը՝ «պաշտպանությանը եւ ազգային անվտանգությանն ուղղված այլ միջոցառումների համար»: Այս վերջին կատեգորիայի մեծ մասը ֆինանսավորում է սպառազինությունների գնումները՝ Ադրբեջանի հիմնական պաշտպանական բյուջեն հասցնելով մոտ 4.3 միլիարդ ԱՄՆ դոլարի: Հատկանշական է, որ այդ ծախսերից մի քանիսը, ինչպիսիք են՝ ռազմածովային ծախսերը, կապված չեն Հայաստանի հետ հակամարտության հետ: Ի սկզբանե Ադրբեջանը նախատեսում էր 2025 թվականի համար իր պաշտպանական բյուջեի նվազագույն աճ՝ տնտեսության աճի դանդաղ տեմպերով պայմանավորված։  Այնուամենայնիվ, Հայաստանի 2025 թվականի պաշտպանական բյուջեի 20%-ով ավելացումը Բաքվին դրդեց պետական նավթային հիմնադրամից լրացուցիչ 1 մլրդ դոլար հատկացնել իր ռազմական առավելությունը պահպանելու նպատակով։  Օրինակ՝ միայն 2025 թվականի համար Ադրբեջանի նախատեսվող գնումների ծախսերը գերազանցում են 2022 թվականի վերջից Հայաստանի կատարած պաշտպանական գնումների ընդհանուր ծավալը, որը գնահատվում է մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս զարգացումներն ընդգծում են Ադրբեջանի վճռականությունը հզորացնելու իր ռազմական պոտենցիալը եւ պահպանելու իր ռազմավարական առավելությունը Հայաստանի նկատմամբ՝ չնայած խաղաղություն հաստատելու Հայաստանի կառուցողական ջանքերին, ինչի մասին վկայում են զիջումների գնալու վերջինիս պատրաստակամությունը եւ իր պաշտոնյաների կողմից հաշտեցմանը նպաստող բազմիցս հնչեցված հրապարակային հայտարարությունները։

Գնումներ եւ դաշինքներ

Բյուջեի ցուցանիշներից բացի, չափազանց կարեւոր է ուսումնասիրել ռազմական գնումների, դաշինքների եւ երկու երկրների զինված ուժերի համագործակցության զարգացումները:

2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը զինամթերքի լայնածավալ գնումներ է իրականացրել Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, Սերբիայից եւ Սլովակիայից։ Համաձայն հրապարակված տվյալների՝ ձեռքբերումները ներառում են 48 միավոր 155 մմ տրամաչափի Nora B-52NG ինքնագնաց հրետանային կայանքներ (ԻՀԿ) Սերբիայից՝ 339 միլիոն ԱՄՆ դոլարով, 70 միավոր 155 մմ տրամաչափի Dita ինքնագնաց հրետանային կայանքներ (ԻՀԿ-ներ) Սլովակիայից, Պակիստանից՝ JF-17 կործանիչներ՝ 1.6 միլիարդ ԱՄՆ դոլարով, Թուրքիայից Akinci ծանր հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաեւ Barak MX հակաօդային պաշտպանության համակարգեր Իսրայելից՝ 1.2 միլիարդ ԱՄՆ դոլարով։ Բացի այդ, Ադրբեջանը գաղտնի կերպով այլ ռազմական տեխնիկա է ձեռք բերել Իսրայելից, արդիականացրել է իր ավիացիոն հնարավորություններն Իտալական C-27J Spartan ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով, ինչպես նաեւ Թուրքիայում արդիականացրել է իր Su-25 գրոհիչները՝ կառավարվող ռումբերի եւ հրթիռների կիրառման նպատակով։

Թուրքիան շարունակում է զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի հետ, մարզել վերջինիս զինված ուժերը եւ աջակցել Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը: Թուրքիան Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը կապում է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ բանակցությունների հետ: Ադրբեջանը համատեղ զորավարժություններ է անցկացրել նաեւ Հայաստանի հարեւան եւս մեկ երկրի՝ Իրանի հետ:  

Հայաստանը, որը ձգտում է 2020 թվականին կրած պարտությունից հետո վերականգնել իր ռազմական ներուժը,  ի սկզբանե դիմել է իր պայմանագրային դաշնակից Ռուսաստանին: Սակայն 2021 թվականի օգոստոսյան պայմանագրերով ձեռք բերված սպառազինության մեծ մասն այդպես էլ չի մատակարարվել։ 2021 եւ 2022 թվականներին Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումներից հետո Երեւանը սկսեց հեռանալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) եւ Ռուսաստանից՝ կենտրոնանալով Հնդկաստանի եւ Ֆրանսիայի վրա՝ միաժամանակ ընդլայնելով անվտանգության ոլորտում համագործակցությունը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ: 2022 թվականից սկսած Հայաստանն իրականացնում է իր պատմության մեջ ամենանշանակալի գնումները, որոնք գնահատվում են 2 միլիարդ դոլար: Հնդկաստանի հետ վերջին պայմանագրերը ներառում են 155 մմ տրամաչափի քարշակվող ATAGS հաուբիցների, 72 միավոր 155 մմ տրամաչափի MARG ինքնագնաց հրետանային կայանքների (ԻՀԿ), Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ), Akash «զենիթա-հրթիռային համակարգերի» (ԶՀՀ), Zen անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համակարգերի, Konkurs-M հակատանկային հրթիռների, հրազենի եւ զինամթերքի ձեռքբերում: 2024 թվականին Հայաստանի եւ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները կադրերի վերապատրաստման եւ ինստիտուցիոնալ գործընկերության վերաբերյալ համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

Հայաստանը Ֆրանսիայից գնել է երեք GM-200 ռադար, 50 միավոր Bastion զրահատեխնիկա, 36 միավոր 155 մմ տրամաչափի Cesar ԻՀԿ, հրազեն եւ այլ տեխնիկա։ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները աջակցում են Հայաստանի պաշտպանական բարեփոխումներին: Միեւնույն ժամանակ, Երեւանը զգալի միջոցներ է ներդրել իր սահմանների ամրապնդման աշխատանքների ուղղությամբ, ռազմավարություն, որը դժվար թե արտացոլի հարձակողական մտադրություններ՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանափակ ռեսուրսները:

Եզրակացություն

Ադրբեջանը, 2020 թվականի իր հաղթանակից եւ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից հետո, շարունակում է ռազմականացման իր ջանքերը՝ Հայաստանի նկատմամբ որոշիչ ռազմական առավելությունը պահպանելու նպատակով։ Չնայած պաշտպանությանն ուղղված ծախսերի զգալիորեն բարձրացմանը, Բաքուն հաճախ մեղադրում է Հայաստանին ռազմականացման եւ ռեւանշիզմի մեջ՝ օգտագործելով այդ պնդումներն ապագա ռազմական գործողություններն արդարացնելու համար, չնայած այն հանգամանքին, որ էական տարաձայնությունները, որոնք ժամանակին հրահրել են հակամարտությունը, հիմնականում կարգավորվել են:

Հայաստանի կայունության իրական ուղին վերջինիս զինված ուժերի այն մակարդակի վերականգնումն է, որը բավարար է թշնամական հարեւանների կողմից լայնածավալ ագրեսիան զսպելու եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Նրանց միջեւ հակամարտությունների կայուն կարգավորումը կարող է հիմնված լինել միայն փոխադարձ շահերի, երկխոսության եւ վստահության վերականգնման, ինչպես նաեւ համագործակցության խթանման ընդհանուր հանձնառության վրա:

Լեոնիդ Ներսիսյանը APRI Armenia-ում ռազմական վերլուծաբան եւ հետազոտող է: Նա «Փոթորկին սպասող. Հարավային Կովկաս» եւ «Փոթորիկ Կովկասում» գրքերի համահեղինակն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Сергунина: за год Москва получила более 60 наград в сфере цифровизации

В РПЦ призвали россиян задуматься о самом сокровенном

Врач предупредила об опасности диет после новогодних праздников

Верник вспомнил, как потерял роль из-за Миронова: «Меня взяли и вычеркнули. Замазали краской»

Музыкальные новости

Команда Управления Росгвардии по Ульяновской области заняла призовое место в чемпионате по лыжным гонкам и служебному двоеборью

Маркетплейс Wildberries назвал самую дорогую и самую дешевую покупки в 2024 году

Юрист Комсолев: Седокову не смогут привлечь к ответственности после смерти Тиммы

Путин пообещал приехать в консерваторию в Петербурге, где прошла реставрация

Новости России

Бывшие топ-менеджеры «Роснано» объявлены в международный розыск

Новому жилому дому в составе ЖК «Героев» в Балашихе присвоили кадастровый номер

12 января стартует Зимний суриковский фестиваль искусств

Сергунина: за год Москва получила более 60 наград в сфере цифровизации

Экология в России и мире

15-летний российский блогер-миллионик Кнобзи - Roblox добился большого успеха в медиа-пространстве и рассказал о своем непростом пути.

Мое разочарование от "Песни года-2024": старые песни и надоевшие артисты

Чешется ступня: приметы для женщин, мужчин

КАКИМИ БЫ НИ БЫЛИ ДОГОВОРЫ, ДРУГИЕ ЗА НАС ВОЕВАТЬ НЕ БУДУТ

Спорт в России и мире

Арина Соболенко станцевала вместе с командой после первого титула в сезоне. Видео

«Классический Бублик». Лучший теннисист Казахстана рассмешил комментаторов. Видео

Аделаида (ATP). 2-й круг. Пол сыграет с Гинаром, Оже-Альяссим – с Казо, Шаповалов встретится с Гироном, Корда – с Давидовичем-Фокина

Калинская призналась, что хотела бы поменяться жизнями с Курниковой

Moscow.media

Тверь

В 2024 году Отделение СФР по Москве и Московской области назначило единое пособие родителям 370,5 тысячи детей

В Майами у российского бизнесмена конфисковали две квартиры стоимостью $1,8 миллиона

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный











Топ новостей на этот час

Rss.plus






В Минтрансе ответили на претензии жителей Люберец к ценам в маршрутках

Социальный фонд выплатит остатки материнского капитала менее 10 тысяч рублей

ПРЕЗИДЕНТ КОМПАНИИ LG VEHICLE SOLUTION ПОЛУЧИЛ ПРЕМИЮ MOTORTREND SDV INNOVATOR AWARD 2025

На площадке Ивановского обкома КПРФ прошёл Открытый Кубок России по настольному хоккею