Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի եւ Արմավիրի մարզերի բոլոր քաղաքները։
Նոր ցանցը, որն ապահովում է մինչեւ 25 000 Մբ/վ թողունակություն, հասանելի է Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք, Արմավիր, Մեծամոր եւ Վաղարշապատ քաղաքների շուրջ 40 000 տնային տնտեսության։
«Մենք շարունակում ենք NGN ցանցի կառուցումը եւ՛ Երեւանում, եւ՛ մարզերում։ Այս ջանքերը, որ գործադրում ենք ցանցի կառուցման համար, դեռ տասնամյակներ շարունակելու են օգուտ տալ եւ հնարավորություններ ստեղծել մեր երկրի համար», - նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Ներկայում Team-ի NGN ցանցը ծածկում է Հայաստանի տնային տնտեսությունների 40%-ը՝ արդեն իսկ հասանելի լինելով շուրջ 350 հազար ընտանիքի։ Հայաստանի տարածքում այն գործում է 40 բնակավայրում, իսկ մայրաքաղաքում՝ յոթ վարչական շրջանում՝ Ավանում, Արաբկիրում, Դավթաշենում, Քանաքեռ-Զեյթունում, Կենտրոնում, Նոր Նորքում եւ Շենգավիթում:
Բաժանորդները կարող են օգտվել գերարագ ինտերնետից՝ միանալով Cosmo սակագնային փաթեթներին, որոնք ապահովում են մինչեւ 1000 Մբ/վ արագությամբ ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ֆիքսված եւ բջջային կապ, իսկ փաթեթի հետ տրամադրվող Cosmobox սարքը, փոխարինելով ավանդական TV-սարքին, հեռուստացույցը դարձնում է «խաղային»։ Բաժանորդներին հասանելի է մոտ 2000 խաղ, որոնք ամպային տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է խաղալ գրեթե ցանկացած սարքի վրա։