Добавить новость

Овчинский: пять домов полностью расселили в районе Коптево по программе реновации

Тепло и пасмурно: какой будет погода в Москве в последние выходные этого года

"Фонтанка": в Петербурге неизвестный бросил коктейль Молотова в отделение почты

В МЧС рассказали о состоянии россиян, пострадавших в авиакатастрофе в Актау

Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բանաստեղծ Արմեն Դավթյանի 60-ամյակը եւ ընկերների «դավադրությունը»

Բանաստեղծ Արմեն Դավթյանը 2024թ. դեկտեմբերի 23-ին դարձավ 60 տարեկան։ Տարեդարձը նշանավորվեց ընկերների եւ գրչակիցների անակնկալով, որը, ինչպես իրենք բնորոշեցին՝ «դավադրություն էր Արմենի թիկունքում»։ Ծննդյան առթիվ ընկերների նվերն Արմեն Դավթյանին իր՝ «Հազարամյակների եւ օրերի միջով. ընտիր երկեր» գրքի հրատարակումն էր, որն իր մեջ ամփոփում է բանաստեղծի «Նորավանք» եւ «Տեսիլներ մենախցում» ժողովածուները։ Գիրքը հրատարակել է «Նյումեգ» հրատարակչությունը։

«Արմենը թղթի վրա չէր գրում, այլ՝ արտասանելով»

Ընկերների եւ իր ստեղծագործությունների սիրահարների հետ բանաստեղծի հանդիպումը տեղի ունեցավ «Զանգակ» գրատանը։ Հանդիպումը վարող լրագրող Աննա Իսրայելյանը, որը նաեւ Արմեն Իսրայելյանի համակուրսեցին է, ասաց, որ ամիսներ շարունակ բանաստեղծից գաղտնի, իր մեջքի հետեւում «դավեր են նյութել» նրա ընկերները։

«Երկերը հրատարակելու գաղափարը եղել է Արտակ Ապիտոնյանինը։ Արտակն ասաց՝ «շուտով Արմենի 60-ամյակն է լինելու, եկեք ընկերներով նրա բանաստեղծությունների ժողովածուն որպես նվեր հրատարակենք»։  Ընկերներից երկուսը՝ Վահագն Աթաբեկյանը եւ Տիգրան Պասկեւիչյանը, որոշեցին, որ դա հենց իրենց նվերը պետք է լինի»,- պատմեց Աննա Իսրայելյանը։

«Կարծում եմ՝ ամեն բան կեղծ կլիներ, եթե մեր ստեղծագործություններում չլիներ մեր կենսագրությունը: Արմենի գործերում՝ իր եւ մեր կենսագրությունը, նրա եւ մեր գրածի մեջ՝ մեր եւ իր կենսագրությունը։ 1980-90-ականներին մենք ապրում էինք կոմունայով եւ որեւէ գործ, որ գրում էր Արմենը, Վահագնը կամ ես, առաջին ընթերցողն ու քննարկողը մենք էինք լինում։

Վահագնը մեր գործերն անմիջապես անգիր էր սովորում, իսկ Արմենը թղթի վրա չէր գրում, այլ՝ արտասանելով, առոգանելով էր գրում»,- պատմեց Տիգրան Պասկեւիչյանը։

«Արմենը մեր կուրս եկավ այն ժամանակ, երբ որոշել էին ինձ հեռացնել կուրսի ավագությունից։ Լեւոն Հախվերդյանն ու Կիմ Արզումանյանը որոշեցին կուրսի ավագ նշանակել Արմեն Դավթյանին։ Երբ խոսք տվեցին նոր ավագին, Արմենն այնպիսի ճառ ասաց, որ նրանք վախեցած իրար նայեցին եւ ասացին. «Նախորդ ավագը, կարծես, ավելի լավ էր»։

Արմենը մեր կուրսում մեկ տարի սովորեց եւ շատ հարստացրեց մեզ։ Ես միշտ հավանել եմ նրա բանաստեղծությունները եւ ցանկացել եմ, որ էլի գրի»,- պատմում է արձակագիր Հովհաննես Երանյանը։  

Խորեն Աբրահամյանը կարդում է Արմեն Դավթյան

Հանդիպմանը ներկաները հնարավորություն ունեցան տեսանյութի միջոցով ունկնդրել Արմեն Դավթյանի բանաստեղծություններից մեկը Խորեն Աբրահամյանի ընթերցմամբ։

Հովհաննես Երանյանը հիշում է, թե ինչպես է դիմել դերասան Խորեն Աբրահամյանին, որպեսզի վերջինս կարդա նրա ստեղծագործությունը. «Շատ դժվար ենք համոզել։ Տարա թողեցի գիրքը, ասաց՝ դե, կարդամ, տեսնեմ: Հետո նաեւ ֆինանսական համաձայնության պիտի գայինք։ Հարցրին՝ ինչքա՞ն պետք է վճարեմ կարդալու համար, ասաց՝ քո կարծիքով ես Ռոբերտ դե Նիրոյից քանի անգամ վատ դերասան եմ, պատասխանեցի՝ ոչ մի անգամ, ասաց՝ ընդունենք թե հազար անգամ վատ դերասան եմ, ինքը կուզեր հարյուր հազար դոլար, հազարը պակասեցրու, ասացի հարյուր դոլա՞ր, ասաց՝ այո։ Համաձայնեցի։ Հետո էլ մի անգամ ասաց՝ ինքը ինչու չի գրում Թումանյանի, Տերյանի կամ գոնե Չարենցի պես։ Ասացի՝ հիմա որ ես ձեզ ասեմ՝ ինչի՞ չեք խաղում Հրաչյա Ներսիսյանի կամ Փափազյանի պես, ձեզ դուր կգա՞, ասաց՝ հըըըմ, ճիշտ ես։ Իսկ հետո երբ ձայնագրությունն ավարտեց, նախ այդ հարյուր դոլարից հրաժարվեց, հետո խնդրեց, որ գիրքը եւս մի քանի օր իր մոտ մնա, քանի որ ստեղծագործությունները հետաքրքրել էին իրեն»։

Թե ինչու Թումանյանի պես չի գրում, Արմեն Դավթյանին հարցրել է նաեւ գրականագետ Ռաֆայել Իշխանյանը, ինչի մասին բանաստեղծը ծիծաղով է հիշում․

«Մի անգամ «Գարուն»-ի աստիճաններին հանդիպեցինք, ասաց՝ Արմեն, կարդացի բանաստեղծությունդ, բարդ ես գրում, բարդ, ասացի՝ դե հիմա այդքան եմ կարողանում, ընկեր Իշխանյան։ Ասաց՝ պարզ պիտի գրես, որ մարդիկ հասկանան. Թումանյանի նման՝ «Մի՛ լինի ուրագի պես, միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ, այլ եղիր սղոցի պես, մին դեպի քեզ, մին դեպի մեզ»։ Ասացի՝ ընկեր Իշխանյան, ես այդ մակարդակի հանճար չեմ, որ այդ աստիճանի պարզ գրեմ»։

Ինչպես բանաստեղծը դարձավ շումերագետ

Վերջին տարիներին Արմեն Դավթյանը գրեթե չի ստեղծագործում, փոխարենն ուսումնասիրում է շումերներին եւ նրանց մշակութային ժառանգությունը։

Թե ինչպես դարձավ շումերագետ եւ արդյոք այսօր չի ափսոսում, որ չի գրում՝ բանաստեղծը պատասխանեց․«Հիմա ուրիշ բանից եմ ոգեւորվում, ուրիշ բան է ինձ ցավ պատճառում»։

«Տարիներ առաջ մոտս Արտավազդի մասին պոեմ գրելու ցանկություն էր հասունացել։ Փորձեցի հասկանալ Արտավազդին, ուսումնասիրել, թե ովքեր են Արտաշեսը, վիշապը, Սաթենիկը։ Խճճվեցի դիցաբանության մեջ, ու քանի որ մաշտոցյան տառերով ոչինչ չհասկացա, մտածեցի Ուրարտուից է գալիս, սովորեցի ուրարտերեն, տեսա ուրարտերենով էլ ոչինչ պարզաբանված չէ, անցա սեպագրերին: Այդ ամբողջը բերեց նրան, որ շումերերեն սկսեցի սովորել եւ շումերերեն գրված վիպերգերը հիմա հայերեն ներկայացնել»,- ասում է Արմեն Դավթյանը։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Заммэра Москвы Ефимов: в столичном строительстве не хватает 50–70 тысяч человек

"Фонтанка": в Петербурге неизвестный бросил коктейль Молотова в отделение почты

Израиль нанес удары по сектору Газа: жертвами стали журналисты и боевики

Более 1 млрд рублей сэкономили инвесторы по городской программе в 2024 году

Музыкальные новости

Сотрудники СОБР и ОМОН подмосковного главка Росгвардии прошли испытания на право ношения знака отличия полицейского спецназа

«У него здесь три этажа квартир». Как аif.ru в Москве Асада искал

ЦСКА обыграл петербургский СКА в матче КХЛ

Кабмин запретил майнинг в 10 регионах России до 2031 года

Новости России

Тепло и пасмурно: какой будет погода в Москве в последние выходные этого года

Нижегородская область заняла 1-е место в рейтинге мер поддержки ИТ-компаний среди субъектов РФ

"Фонтанка": в Петербурге неизвестный бросил коктейль Молотова в отделение почты

Более 1 млрд рублей сэкономили инвесторы по городской программе в 2024 году

Экология в России и мире

Врач-офтальмолог Кирилл Светлаков: почему нельзя покупать готовые очки для зрения

Почему кровоточат десны и что с этим делать?

Эксперты «Будь Здоров» оценили проекты участников акселерационной программы Государственного университета управления «Технологии здоровой жизни 2.0»

Предприятия филиала «Северный» ООО «ЛокоТех-Сервис» подвели предварительные итоги работы в 2024 году.

Спорт в России и мире

Александр Зверев: «Все еще считаю, что в этом году я показал свой лучший теннис на «Уимблдоне». Было очень, очень обидно получить травму колена»

Елена Рыбакина проводит 100-ю неделю подряд в топ-10 рейтинга WTA

Путинцева о том, как с травмой колена победила Швентек на «Уимблдоне»: «Думала: блин, пусть после этого матча вообще больше ничего не сыграю, но ее я сегодня обыграю»

Путинцева откровенно высказалась о России

Moscow.media

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Социальный фонд упрощает работодателям возмещение затрат на охрану труда

Паровое шоу от Рускеальского экспресса.

Для очистки прудов в дендропарке Екатеринбурга потребовался специальный экскаватор











Топ новостей на этот час

Rss.plus






Заммэра Москвы Ефимов: в столичном строительстве не хватает 50–70 тысяч человек

Столичные росгвардейцы задержали мужчину с наркотиками

Более 1 млрд рублей сэкономили инвесторы по городской программе в 2024 году

Второй день рождения: выживших после ЧП в Актау россиян отправили в Москву