Добавить новость

Известные актеры рассказали о спектакле «Соборная площадь» в кинопарке «Москино»

В Билайне назвали регионы с самым активным использованием ИИ

Астроном заявил о возможной совместной работе российских и китайских УФ-телескопов

Друг Яниса Тиммы сообщил, что тело спортсмена заберут из морга 24 декабря



Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պատերը սեղմվում են Երուսաղեմի Հին քաղաքի հայ քրիստոնյաների շուրջ

Ներկայացնում ենք Assosiated Press-ի As Wars Rage Around Them, Armenian Christians in Jerusalem’s Old City Feel the Walls Closing In հոդվածի հայերեն թարգմանությունը:

Մինչ Գազայում թեժ պատերազմ է գնում, փոխվում է Սիրիայի կառավարությունը, իսկ Իսրայելի կողմից օկուպացված Հորդանան գետի արեւմտյան ափը եռում է, Երուսաղեմի Հին քաղաքի հայ բնակիչները մեկ այլ ճակատամարտ են մղում, որն ավելի խաղաղ է, բայց ոչ պակաս գոյութենական:

Երուսաղեմի հնագույն համայնքներից մեկը՝ հայկականը, տասնամյակներ շարունակ ապրել է Հին քաղաքում՝ առանց հարեւանների հետ ընդհարումների, կենտրոնացած վանքի շուրջ, որը ծառայում է համայնքի ընդհանուր բարեկեցությանը:

Այժմ փոքրաթիվ քրիստոնեական համայնքը սկսել է պառակտվել ուժերի ճնշման ներքո, որոնք, նրանց խոսքով, սպառնում են իրենց եւ Հին քաղաքի բազմադավան բնույթին: Սկսած արմատական հրեա վերաբնակիչներից, որոնք ծաղրում են աղոթքի գնացող հոգեւորականներին, մինչեւ հողի գործարքը, որը կարող է իրենց տարածքի մեկ քառորդը շքեղ հյուրանոցի վերածել, բնակիչներն ու եկեղեցին ասում են, որ համայնքի ապագան խարխլվել է:

Հայերի պայքարը, որն ընթանում է բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի քողի տակ, արտացոլում է ոչ հրեաների ներկայությունը պահպանելու խնդիրը Երուսաղեմում, որի կրոնական փոքրամասնությունների կյանքը Հին քաղաքում դժվարացել է: Հայոց պատրիարքարանի՝ համայնքի գործերի ավանդական կառավարչի, եւ աշխարհիկ համայնքի միջեւ անդունդ է բացվել: Համայնքի անդամները անհանգստանում են, որ եկեղեցին ունակ չէ պաշտպանելու իրենց նվազող բնակչությանը եւ խնդիրների առաջ կանգնած վանքը՝ քայքայումից եւ գրավումից:

Վրան ավտոկայանատեղիում

Քայլեք Հայկական թաղամասի նեղ անցուղիներով, մշտապես հերթապահ պահակակետի կողքով դեպի բաց տարածք, որտեղ բեկորների հսկա կույտի վրա հայկական դրոշն է: Դուք ժամանել եք «Save the ArQ» շարժման շտաբ։

Հենց այստեղ՝ նրբատախտակներից կառույցում, որի պատերից կախված են հնագույն քարտեզներ, ճամբարել են Հայկական թաղամասի մի քանի բնակիչներ։ Նրանք բողոքում են հողի անօրինական յուրացման դեմ, որը կատարել է անշարժ գույքի կասկածելի կառուցապատողը:

Վտանգված հողն այն վայրն է, որտեղ համայնքը իր մեքենաներն է կայանում եւ ընթրիքներ կազմակերպում: Այն ներառում է նաեւ բուն պատրիարքարանի մի քանի հատվածներ։ Այստեղ են ժամանակին ընդունել նրանց, ովքեր փախել են օսմանյան թուրքերի կողմից մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունից, որը գիտնականները համարում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Թուրքիան ժխտում է, որ այդ մահերը ցեղասպանություն էին։

Պատրիարքարանը բազմաթիվ անգամ մերժել է հողը վաճառելու առաջարկները: Ամեն ինչ փոխվեց 2021 թվականին, երբ հայ քահանա Պարետ Երեցյանը խարդախ գործարք կնքեց՝ հողակտորը 98 տարով վարձակալության հանձնելով «Xana Capital» կոչվող ընկերությանը, որը գրանցվել էր պայմանագրի ստորագրումից անմիջապես առաջ:

Xana-ն բաժնետոմսերի կեսը փոխանցել է տեղի գործարար Ջորջ Ուորվորին, որը, ըստ դատարանի փաստաթղթերի, ներգրավված է եղել տարբեր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ 24 ամսվա ազատազրկման՝ զինված կողոպուտի համար, եւ նախկինում սնանկության հայց է ներկայացրել:

Մեր լրագրողը տեսել է դատական փաստաթղթերը, որոնցում պատրիարքարանը խոստովանել է, որ Ուորվորը կաշառել է քահանային, եւ երկուսն էլ «տարբեր անպատշաճ կապեր» են ունեցել մինչեւ գործարքի ստորագրումը:

Համայնքի անդամները վրդովվեցին, երբ իմացան այդ մասին, եւ քահանան ստիպված փախավ երկրից: Պատրիարքարանը հոկտեմբերին չեղյալ հայտարարեց գործարքը, բայց Xana-ն հակադարձեց, եւ այժմ նրանք բանակցություններ են վարում պայմանագրի շուրջ: Ակտիվիստներն ասում են, որ Xana Capital-ն զինված մարդկանց էր ուղարկել, որոնք մահակներով ու պղպեղով բալոններով հարձակվել էին համայնքի անդամների, այդ թվում՝ հոգեւորականների վրա:

Տարածքի ապագան աղոտ է. ակտիվիստներն ասում են, որ դիմել են պատրիարքարան՝ պարզելու, թե ինչ է կատարվում: Նրանք ասում են, որ Ուորվորին աջակցում է հայտնի վերաբնակեցնող կազմակերպություն, որը ձգտում է ընդլայնել հրեական ներկայությունը Երուսաղեմի Հին քաղաքում: Կազմակերպությունը՝ Ateret Cohanim-ը, կանգնած է Հին քաղաքում մի քանի վիճահարույց հողերի ձեռքբերման հետեւում, իսկ նրա առաջնորդները լուսանկարվել են 2023-ի դեկտեմբերին Ուորվորի եւ Դենի Ռոթմանի՝ Xana Capital-ի սեփականատիրոջ հետ (որը օգտագործում է նաեւ Ռուբինշտեյն ազգանունը): Կազմակերպությունը հերքել է որեւէ կապը հողամասի գործարքի հետ։

«Բայց գործարքը ստորագրվելուն պես պատրիարքարանը անցավ լռության ռեժիմի, - ասում է 27-ամյա խեցեգործ Սեդրակ Բալյանը: - Մենք որոշեցինք, որ պետք է գործի անցնենք ու հերթական անգամ չհայտնվենք լուսանցքում՝ հետեւելով ու հուսալով, որ պատրիարքարանը ճիշտ քայլեր կձեռնարկի»։


Բալյանը եւ նրա հայրենակից Հակոբ Ջերնազյանը համայնքից մոտ 300 ստորագրություն հավաքեցին եւ փետրվարին հայց ներկայացրին պատրիարքարանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել գործարքը եւ ապագայի համար հաստատել, որ հողը պատկանում է համայնքին:

Պատրիարքարանն ի պատասխան ասաց, որ հողն իրեն է պատկանում, ոչ թե համայնքին: Xana-ն միեւնույն ժամանակ պատասխան ներկայացրեց՝ ակտիվիստներին ապօրինի հակասեմիտական հողակալներ անվանելով: Պատրիարքարանի պատասխանը եւ Xana-ի խոսքերը, ասում են ակտիվիստները, ազատություն է տալիս ապագայում կրկին հողը վարձով տալ:

«Այնպիսի տպավորություն է, որ հաստատությանը, որը մեզ հասցրել է այս օրվան, հնարավոր չէ վստահել այս խնդրի, այս հակամարտության լուծումը»,- ասաց Հակոբ Ջերնազյանը:

Պատրիարքարանը հրաժարվեց մեկնաբանել հողի գործարքը՝ ասելով, որ դա կարող է ազդել Xana-ի հետ բանակցությունների վրա:

Մեկ դիտորդ

Հայկական վանքի տարածքում հոգեւորականները լուռ են, արահետները՝ դատարկ։

Կեսօրին սեւազգեստ քահանաները հնչեցնում են զանգերը Սուրբ Հակոբյանց մայր տաճարում՝ բազմահարկ հայկական եկեղեցում, որը զբաղեցնում է Հին քաղաքի ամենաբարձր կետերից մեկը: Հերթով մտնում են տղամարդիկ ու ճեմարանի երգչախմբի երիտասարդ անդամները, որոնց հետեւից գալիս է իսրայելցի զբոսաշրջիկների խումբը եւ մեկ հայուհի, որը եկել էր աղոթելու:

Եկեղեցու զգեստապետ, հայր Բարսեղ Գալամտերյանը ականատես է, թե ինչպես տարիների ընթացքում նվազում է աղոթողների թիվը. թաղամասի հայ բնակչությունը 1948 թվականից՝ Իսրայել պետության հիմնադրումից հետո, մոտ 15 000-ից նվազել է մինչեւ մոտ 2 000:

«Ապագան դժվար է»,- ասում է նա։

Հայերը սկսել են ժամանել Հին քաղաք դեռեւս 4-րդ դարում՝ ոգեշնչված քրիստոնեության համար քաղաքի կրոնական նշանակությունից: 20-րդ դարասկզբին նրանց միացան հայերը, որոնք Օսմանյան կայսրությունից դուրս քշվելուց հետո եկան Երուսաղեմ: Նրանց թաղամասը Հին քաղաքի ամենափոքր թաղամասն է, որտեղ ապրող հայերը Իսրայելի կողմից բռնակցված Արեւելյան Երուսաղեմի պաղեստինցիների կարգավիճակ ունեն. բնակիչներ, բայց ոչ քաղաքացիներ, փաստորեն քաղաքացիություն չունեցող մարդիկ:

Այսօր նորեկները հիմնականում տղաներ են, որոնք ժամանում են Հայաստանից վանքում ապրելու եւ սովորելու համար։ Ոմանք մնում են, բայց շատերը թողնում են ուսումը: Հոգեւորականներն ասում են, որ դրա պատճառը մասամբ այն է, որ քրիստոնյաների դեմ հարձակումները հաճախացել են Հին քաղաքի պատերի ներսում՝ խոցելի դարձնելով հայերին․ նրանց վանքը ամենամոտն է Հրեական թաղամասին եւ ձգվում է դեպի Արեւմտյան պատ տանող հանրաճանաչ ճանապարհի երկայնքով:

Պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչյանն ասաց, որ իր վրա պարբերաբար հարձակվում են հրեա ֆունդամենտալիստների խմբերը։

Նա հիշեց մեկ ամիս առաջ տեղի ունեցած մի դեպք, երբ հոգեւորականները գնում էին աղոթքի։ Նրանց բռնել էին մի խումբ վերաբնակիչներ ու հարցրել՝ արդյոք քրիստոնյա են։

«Դուք գիտեք, որ ապագա չունեք այստեղ՝ Սուրբ հողի վրա։ Դուք չեք շարունակելու ապրել այստեղ, - ասում էր մի տղամարդ, - սա մեր երկիրն է։ Մենք ձեզ արմատախիլ ենք անելու»։

«Հենց այդ բառն էլ օգտագործեց,- ասաց Գոգչյանը, - արմատախիլ ենք անելու ձեզ մեր երկրից»։

Ռոսինգ կենտրոնը, որը հետեւում է Սուրբ երկրում քրիստոնեաների դեմ հարձակումներին, 2023-ին արձանագրել է մոտ 20 հարձակում հայ դիտորդների, հայերի մասնավոր սեփականության եւ եկեղեցական գույքի վրա, ու բազմաթիվ դեպքեր, երբ ծայրահեղ ազգայնական հրեա վերաբնակիչները թքել են հայ հոգեւորականների վրա կամ թաղամասի պատերին խզբզել «Մա՛հ քրիստոնյաներին» գրությունները:


«Փակ դռների հետեւում ասում են, որ Երուսաղեմը դառնում է մի վայր, որն այլեւս հյուրընկալ տեղ չէ քրիստոնեության համար, - ասում է Երուսաղեմի իրավաբան եւ խաղաղության ակտիվիստ Դանիել Զեյդմանը: - Կարող եք նկատել, թե ինչպես է շարժվում սլաքը: Ատելության հանցագործությունների աճը այս ծրագրի մասը չէ, բայց դրա հետեւանքն է»:

Նման դեպքերը հստակ ուղերձ են հղում հաջորդ սերնդին, ասում է Գոգչյանը, այն է՝ հեռու մնացեք։

«Նոր սերունդը չի ցանկանում լինել հակամարտության կենտրոնում,- ասաց Գոգչյանը, - նրանք իրենց ապագան այլ երկրներում են կառուցում։

Չնայած հակասություններին՝ հայ հոգեւորականներն ու ակտիվիստները նույն բանն են ցանկանում. շարունակական ներկայություն Հին քաղաքում:

«Ոմանք իրենց անօգնական, վհատված են զգում եւ ցանկանում են հեռանալ, - ասաց Բալյանը, - բայց, կարծում եմ, մեծամասնությունը տեսնում է, որ պայքար է գնում։ Այն մեզ իմաստ է հաղորդում, մեզ նպատակ է տալիս։ Այստեղ մնալու պատճառ է դառնում»։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Бывшие топ-менеджеры Минпромторга приговорены по делу о хищении 450 млн рублей

Mash: История с отравлением солиста Большого театра в буфете - выдумка артиста

Акции «О’КЕЙ ГРУПП» дорожают на фоне известий о продаже бизнеса гипермаркетов менеджменту

Медведев: Этнические анклавы могут стать рассадниками экстремизма в России

Музыкальные новости

Заседание оперативного штаба состоялось в Управлении Росгвардии по Тюменской области

Бастрыкин поручил СК проверить сообщения о рейдерском захвате квартир москвичей

В Псковской области прошли мероприятия в рамках культурно-образовательного кластера «Город мастеров»

Квоты, вузы и безопасность. О чем говорили на встрече Путин и Рахмон

Новости России

Судно, загруженное газом с проекта «Арктик СПГ 2» за ...

Стличные росгвардейцы оказали помощь мужчине, потерявшему сознание

Аглая Шиловская высказалась о премьере спектакля «В ожидании сердца»

Москва выделяет гранты на передовые медразработки: 35 победителей объявлены

Экология в России и мире

Создании ИИ клипа. Создание клипа с помощью нейросети.

Лучшие катки в городе ждут вас

Предприятия филиала «Северный» ООО «ЛокоТех-Сервис» подвели предварительные итоги работы в 2024 году.

Подкаст "Женское дело. Лаборатория успеха". В гостях Евгения Толстикова

Спорт в России и мире

Елена Рыбакина проводит 100-ю неделю подряд в топ-10 рейтинга WTA

Драму Елены Рыбакиной назвали главным шоком года

Карлос Алькарас сыграет на турнире ATP-500 в Дохе, куда заявлены ещё шесть игроков топ-10

Матс Виландер: «В 2025-м Синнер выиграет больше «Шлемов», чем Алькарас. Мой очень, очень, очень смелый прогноз – один из них оформит календарный Большой шлем»

Moscow.media

«Грузовичкоф» и Альфа-Банк запустили программу кэшбэка для бизнеса

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный

Управление рисками в логистике: как минимизировать потери и обеспечить бесперебойную доставку

Погожий денёк...











Топ новостей на этот час

Rss.plus






Первое бракосочетание в Национальном центре "Россия": три пары обменялись кольцами

По ставкам на новый год. «Выберу.ру» подготовил рейтинг лучших сезонных вкладов в декабре 2024 года

В России представили первый 50-кубитный квантовый компьютер на холодных атомах

Путин утвердил десятикратное увеличение штрафов за проезд грузовиков под запрещающий знак