Добавить новость

Москвичка сдала парня полицейским, потому что он не хотел уходить из дома

Выигравший 1 млрд рублей в лотерею получит более 781 млн после уплаты налогов

В Москве девушка чуть не умерла, съев бутерброд с красной икрой

Первым ребенком 2025 года в Клину стала девочка



Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մարիամ Թորոսյանը՝ առաջնորդության կանանց մոդելի, զգայունության ու ուժի մասին

Safe YOU-ի հիմնադիր Մարիամ Թորոսյանի հետ զրուցել ենք առաջնորդության իր մոդելի, Safe YOU-ի թիմի ձեւավորման ու արժեքների մասին։ Մարիամն ասում է՝ առաջնորդությունը քո ներքին ուժերի ու երազանքների բացահայտումն է եւ ինքնանվիրում՝ հանուն քո այն տեսլականի, որն աշխարհը լցնում է հոգատարությամբ եւ սիրով՝ բացելով խաղաղության ու հարատեւման նոր ուղիներ։

Հոգատարությունը՝ առաջնորդության հիմք

Ես ծնվել ու մեծացել եմ «մութ ու ցուրտ» տարիներին՝ բժիշկների ընտանիքում։

Այդ տարիները նշանավորվեցին փոխօգնության, համախմբվածության ու բազում դժվարություններ միասին հաղթահարելու զգացմամբ։ Ընտանիքով, բարեկամներով, հարեւաններով ու համայնքով համախմբվելը դարձավ գոյատեւման պայման։ Մեր օրերն անցնում էին պարզ մարդկային հոգատարությամբ ու շատ համեստ սեղանների շուրջ միասին գտնվելու մեծ ուրախությամբ։

Այդ ժամանակները խոր հետք են թողել իմ վրա։ Հենց այդ տարիներին ձեւավորվեցին պարզ, բայց էական արժեքներ՝ ինքնուրույնություն, պատասխանատվություն ոչ միայն սեփական անձի, այլ նաեւ շրջապատի նկատմամբ, հոգատարություն, տոկունություն ու ուժ՝ ոչ միայն քեզ համար կանգուն լինելու, այլ նաեւ ուրիշների համար ամուր մնալու։

Հավանաբար, իմ բոլոր երազներում իմ մեջ մի ներքին հերոս էր ապրում, որ մի օր կմեծանա, շատ կսովորի, աշխարհով մեկ կճամփորդի եւ կկարողանա ոչ միայն պատմել իր երազանքների մասին, այլ նաեւ անվախ գործել՝ փոխելով իրականությունը դեպի ավելի լուսավոր եւ սիրառատ աշխարհ։

Այդ հերոսն ինձ սովորեցրեց տեսնել հնարավորությունները, երբ շուրջբոլորը դժվարություններ են, եւ երբեք չվախենալ անճանաչելիից ու չընկրկել։ Այսօրվա իմ ճանապարհն ու նպատակները եւս սնուցվում են այդ մանկության երազանքներից։ Լինելով ինքս ինձ հետ ազնիվ եւ հաշտ, զգայուն, բայց համարձակ, սրտացավ եւ հոգատար այլոց նկատմամբ՝ ես անդադար սովորում եմ ու ամենակարեւորը՝ գործում։

Safe YOU-ի թիմի ձեւավորումը, ընկերական միջավայրն ու սթրեսի կառավարումը

Մեր թիմի մշակույթն ուղղակիորեն փոխկապակցված է Safe YOU-ի առաքելության եւ մեր համամարդկային ու գլոբալ նպատակների հետ։ Մեր թիմի յուրաքանչյուր անդամ առաջնորդ է՝ յուրահատուկ սյուն, առանց որի մեր կառուցվածքը ամուր չէր լինի։ Ամենքի տաղանդների, ժամանակի ներդրումն ու նվիրվածությունն անգնահատելի են։

Ինձ համար առաջնային պարտականություն է աշխատանքային միջավայրը ապահով, ընկերական եւ փոխօգնության վրա հիմնված պահելը։ Մեր թիմի ընկերական մշակույթի ձեւավորման վրա անսահման ազդեցություն ունի իմ եւ Լիլիթի գրեթե քսան տարվա ընկերությունը։ Լիլիթն իր բազմազան կարողություններով ու աշխատասիրությամբ թիմ է բերում նաեւ Գյումրվա տաք ու սուր հումորը, որը հաճախ է մեզ ուժ տալիս։

Աշխատանքի ընթացքում մենք հաճախ հուզվում եւ տխրում ենք՝ առնչվելով ծանր ու ցավալի դեպքերի, կյանքի դժվար փորձությունների։ Բայց երբ ծիծաղի ու ուրախության առիթներ են լինում, դրանք երբեք աննկատ չեն մնում։ Մենք մեր աշխատանքը անում ենք ոչ միայն նվիրումով, այլեւ ներքին ուրախությամբ ու միասնականությամբ։

Ամեն մեկս մի հնչյուն ու գույն ենք բերել թիմ։  Մեր թիմին են միացել են նաեւ Ֆինլանդիայից, Շվեդիայից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից աշխատակիցներ։ Բացի Երեւանից՝ թիմեր ունենք նաեւ Գյումրիում եւ Վանաձորում։

Երբ տեղեկանում ենք, որ Safe YOU-ն փրկել է եւս մեկ կյանք, անսահման ոգեւորվում ենք։ Այդ պահերը մեզ հիշեցնում են մեր առաքելության կարեւորությունը եւ այն, թե ինչի համար ենք ամեն օր միասին աշխատում ու պայքարում։

Հասարակական կարծրատիպերն ու մարտահրավերները

Կանանց նկատմամբ գոյություն ունեցող կարծրատիպերն ու հասարակական ակնկալիքները հաճախ խոչընդոտում են նրանց առաջընթացը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տեխնոլոգիաներում։ Համաձայն համաշխարհային հետազոտությունների՝ տեխնոլոգիական ոլորտում միայն 28%-ն են կանայք, եւ ներդրումներ ստացող ստարտափներից ընդամենը 2%-ն են կին հիմնադիր ունեցող ընկերությունները։

Սոցիալական ազդեցության ստարտափների համար մարտահրավերներն ավելի մեծ են, քանի որ ներդրողները հաճախ առաջնահերթություն են տալիս առեւտրային շահույթին, իսկ հասարակական փոփոխությունները, երբեմն, դժվար է չափել եւ ներկայացնել որպես ներդրումային շահ։

Այնուամենայնիվ, Safe YOU-ի համար այս բոլոր խոչընդոտները հաղթահարելը մեծ նշանակություն ունի, քանի որ մեր նպատակն է ոչ միայն զարգացնել մեր նախաձեռնությունը, այլ նաեւ բացել ճանապարհներ մյուս կանանց համար։ Մեր հաջողությամբ մենք ցանկանում ենք ապացուցել, որ կանանց առաջնորդած սոցիալական ազդեցության ստարտափները կարող են ոչ միայն փոփոխություններ բերել եւ ձեւավորել ավելի արդար ու հավասար հնարավորություններով աշխարհ, այլեւ լինել կայուն եւ շահավետ։

Տեխնոլոգիաներում կանանց առաջնորդությունը պահանջում է տոկունություն, հստակ նպատակներ եւ ռազմավարական, երկարաժամկետ մոտեցումներ։ Այն ընդգրկում է ոչ միայն ստեղծարար մտածողություն, այլեւ բիզնեսի եւ տնտեսական ազդեցության խոր հասկացողություն։  Մենք պետք է կարողանանք ապացուցել մեր կազմակերպության արժեքը՝ խոսելով տնտեսական հաջողության եւ թվերի լեզվով՝ ցույց տալով, թե ինչպես են մեր լուծումները նպաստում չափելի սոցիալական ազդեցություն ունենալուն:

Տվյալների, թվերի եւ փաստերի վրա հիմնված մոտեցումը դյուրացնում է համագործակցությունը գործընկերների, ներդրողների եւ կառույցների հետ՝ օգնելով հաղթահարել հասարակական կարծրատիպերը, որոնք դեռեւս կան այս ոլորտում։

Առաջնորդության կանանց մոդելը՝ հոգատարության, զգայունության եւ ուժի միաձուլմամբ

Գիտե՞ք, ես ապրում եմ բաց նյարդով, բաց սրտով՝ խորը զգալով եւ՛ գեղեցկությունը, եւ՛ ցավը, եւ՛ լույսը, եւ՛ մթությունը։

Ես զգայուն եմ անարդարության, ուրիշի ցավի ու կյանքի դժվարությունների նկատմամբ։ Սա հաճախ կարող է ընկալվել որպես խոցելիություն, բայց այդ զգայունությունը նաեւ անսահման խիզախություն է։ Ըստ իս՝ կյանքի մարտահրավերներին բաց սրտով արձագանքելը արդեն իսկ խիզախության դրսեւորում է։ Իսկ այդ մեծ խիզախությունը հենց քո կենսատու ուժն է. այն ուժգին ներքին կամք է, որը հուշում է՝ ինչ էլ լինի, զգա եւ զգա դիմացինիդ, որպեսզի ճիշտ պահին ու ճիշտ տեղում կարողանաս լինել հույսի ու լույսի հատիկը:

Որ կարողանաս քո տեսլականը քայլ առ քայլ կյանքի կոչել՝ առանց ընկրկելու, թե՛ ծանր սրտով, թե՛ ուրախ՝ հաստատուն եւ անվախ։

Կանանց առաջնորդությունը հատկապես այսօր պահանջում է նոր, մարդակենտրոն մոտեցում՝ հիմնված խոնարհության, հոգատարության եւ սիրո վրա։ Լինելով զգայուն, բայցեւ ռացիոնալ՝ այս մոդելը թույլ է տալիս հույզերը վերածել ներքին ուժի։ Այն կոտրում է ավանդական կարծրատիպերն ու փոխակերպում առաջնորդության մասին պատկերացումները՝ հեռու լինելով իշխանության եւ գերիշխանության մոդելներից։

Առաջնորդության իմ մոդելը հիմնված է խորը զգայունության, անվերապահ կամքի եւ գործելու անկոտրում վճռականության վրա։

Որպես մայր՝ ապագա կին առաջնորդի դաստիարակության նրբությունները

Որպես մայր՝ իմ գլխավոր նպատակը աղջկաս երջանկությունն է, ոչ թե նրա՝ առաջնորդ դառնալը։ Ես ցանկանում եմ, որ նա երբեք չկորցնի իր կենսուրախությունը եւ կյանքի հանդեպ հետաքրքրասիրությունը։

Աղջիկս այժմ հինգ տարեկան է՝ լի ուրախությամբ ու բազում հետաքրքրություններով, եւ ես անում եմ ամեն ինչ, որ նա երբեք այդ հատկությունները երբեք չկորցնի։ Ինչ մասնագիտություն էլ ընտրի, ես կուզեմ, որ նա սիրով եւ ներշնչանքով կատարի իր գործը, իրեն նվիրի իր առաքելությանը եւ իր տաղանդները ծառայեցնի մարդկանց ու մեր մոլորակին։

Ես չեմ ուզում, որ նա երբեւէ բախվի գենդերային խտրականության եւ իրեն ճնշված զգա այն բանի համար, որ աղջիկ է։ Նա պետք է իմանա, որ որպես մարդ ունի անսահման հնարավորություններ իր երազանքներն իրագործելու համար եւ երբեք չմտածի, թե ինչ-որ մեկը կարող է սահմանափակել իրեն իր կյանքի ուղին հարթելիս եւ իր ներուժը բացահայտելու ճանապարհին։

Ոգեշնչման աղբյուրներն ու արվեստի բուժիչ ուժը

Իմ ոգեշնչման հիմնական աղբյուրները մարդիկ են, ովքեր ինձ ամեն օր ուժ ու հավատ են տալիս՝ իրենց օրինակով։

Մայրս եղել է իմ առաջին ու մշտական ուղենիշը՝ իր մարդկայնությամբ, խոնարհությամբ եւ առաքինություններով։ Նրա միջոցով եմ հասկացել, թե ինչ է նշանակում լինել մայր, կին եւ ղեկավար։

Իմ աղջիկն էլ ինձ ոգեշնչում է յուրովի՝ իր կենսուրախությամբ, հետաքրքրասիրությամբ ու կյանքի նկատմամբ պարզ ու երազկոտ մոտեցմամբ։ Նա ինձ սովորեցնում է նայել աշխարհին ավելի բաց սրտով ու պայծառ հույսով։

Թիմակիցներս էլ իրենց հերթին իրենց յուրահատուկ պատմություններով ու փորձառություններով անընդհատ հարստացնում են իմ աշխարհընկալումը։ Մոտ ընկերներիս, աշխարհասփյուռ գործընկերներիս բազմազանությունն ու տեսլականներն օգնում են վերաիմաստավորել իրականությունը, գտնել նոր դիտանկյուններ եւ տեսնել նոր հնարավորություններ։

Արվեստը իմ անսպառ ոգեշնչման աղբյուրն է։ Այն բացարձակ ազատության տարածք է, որտեղ կարելի է ամեն անգամ նոր բան հայտնաբերել կամ հինը տեսնել նորովի, այցելել տիեզերքի ամենահեռու ծագերն ու վերադառնալ ինքնս ինձ։ Հատկապես սիրում եմ երաժշտությունը, կինոն եւ գեղանկարչությունը. ինքս էլ նկարում եմ, երբեմն գրում։

Այն ժամանակը, որը ես անցկացնում եմ արվեստի եւ բնության մեջ, բուժում է այս իրականության առաջացրած վերքերը՝ ամրապնդելով իմ ներքին խաղաղությունը, հավասարակշռությունն ու ինքնության զգացումը։

Առաջնորդությունը ինձ համար որոշումներ կայացնելու, նպատակներ դնելու եւ անշեղորեն առաջ շարժվելու ընթացք է, որտեղ ամենակարեւորն է հավատարիմ մնալ ներքին արժեքներին ու սկզբունքներին՝ անկախ արտաքին ազդեցություններից։

Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Даниил Денисов выбрал тройку лучших игроков первой части РПЛ

Большегруз снес дорожное ограждение на трассе в Челябинской области

Катки и лыжные трассы ждут москвичей в рамках проекта «Зима в Москве»

SHOT: в Москву-реку упал автомобиль Volkswagen Polo

Музыкальные новости

Росгвардейцы Башкортостана обеспечили правопорядок и безопасность граждан в новогоднюю ночь

Латвия проведет собственное расследование смерти в Москве бывшего мужа певицы Седоковой баскетболистпа Яниса Тиммы

«Сфальсифицированный фарс»: Трамп прокомментировал решение суда по его делу

«Северсталь» — «Динамо» Москва — 2:7. Видеообзор матча КХЛ

Новости России

То самое далеко. В Москве отремонтировали здания из «Гостьи из будущего»

Инструктор по адаптивной гимнастике из Собинского района - в числе лучших наставников России

ЦСКА готов продать бразильского защитника Келлвена

Β Μοлдοвe гοтοвы οтмeнить peɜультaты выбοpοв пο pумынcκοму cцeнapию

Экология в России и мире

Предлагаем вам возможность участвовать в записи программ на Радио.

Делюсь рецептом пирога из журнала "Бурда", популярного в советское время: печётся очень просто и получится у любого

Техника омоложения «переплетение пальцев»: эффективна после 50-ти

На что в женской одежде в первую очередь обращают внимание мужчины

Спорт в России и мире

Наоми Осака впервые с 2022 года вышла в финал турнира WTA

Астана? Бублик назвал город, в котором будет жить после завершения карьеры

Хачанов и Рублев пробились в финал турнира ATP в Гонконге в парном разряде

Гонконг (ATP). 2-й круг. Хачанов сыграет с Нисикори, Фис – с Бергсом, Норри – с Сонего

Moscow.media

Каждая сигарета сокращает жизнь на 20 минут, выяснили учёные из Лондона

Осенняя. Озеро Ворожеич, Учалинский район, Башкортостан.

Продать стихи. Как продать стихи. Продать стихи собственного сочинения. Где продать стихи.

Неизвестный в костюме Деда Мороза застрелил владельца магазина в Чувашии











Топ новостей на этот час

Rss.plus






Свищев назвал величайшего спортсмена из России: «Такие как он создают в мире позитивный имидж российского спорта»

В Санкт-Петербурге сын избил 86-летнюю мать-блокадницу в подъезде

Большегруз снес дорожное ограждение на трассе в Челябинской области

«Гвардиола – идеальный тренер для Алексея». Большое интервью агента Батракова