Добавить новость

В Талдомском округе состоялась Спартакиада школьников по баскетболу

Раскрыты последствия разлива топлива с потерпевших крушение в Керченском проливе танкеров

Стали известные самые популярные мошеннические схемы перед Новым годом

«Русские Перцы» провели эфир с актрисами картины «Елки 11» на катке в Парке Горького



Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արդյո՞ք Ալիեւը կարող է տապալվել Ասադի պես

Ներկայացնում ենք American Enterprise Institute վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի Could Aliyev Collapse like Assad? հոդվածի հայերեն թարգմանությունը:

Մայքլ Ռուբին

Ասադների ընտանիքը՝ հայր եւ որդի, ավելի քան կես դար իշխում էին Սիրիայում: Վերջին 13 տարիները Սիրիայում քաոսային էին, բայց ինչպես չափավոր արաբական ճամբարի, այնպես էլ Եվրոպայի դիվանագետները կարծում էին, որ քանի որ Բաշար ալ-Ասադը եւ սիրիական բանակը հաղթել են քաղաքացիական պատերազմում՝ 2016-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքի մեծ մասը վերագրավելուց հետո, հաշտեցումը պարզապես ժամանակի հարց է։ 2023 թվականին՝ ավելի քան մեկ տասնամյակ անց, Արաբական լիգան սկսեց կրկին հրավիրել Բաշարին: Արաբ դիվանագետներն ինձ պատմել են, որ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արեւելքի գլխավոր օգնական Բրեթ Մըքգուրքը գաղտնի հանդիպել էր Ասադի միջնորդների հետ Օմանում՝ քննարկելու Վաշինգտոնի հետ հաշտեցման հարցը:

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի կայծակնային մեկշաբաթյա հաղթարշավը Սիրիայում ապացուցեց, թե որքան միամիտ էր այդ շփումը: Ասադը ցուցադրում էր ուժ, բայց ներսում նրա վարչակարգը փտած էր: Թեեւ վերլուծաբանները Ասադի տապալումը չէին կանխատեսել, հետադարձ հայացքով նրա արագ անկման պատճառներն ակնհայտ են: Ասադը զորակոչով էր համալրում իր բանակը: 18-42 տարեկան տղամարդիկ պետք է առնվազն 18 ամիս ծառայեին բանակում։ Տանելի չարիք էր, երբ բանակի աշխատավարձը բավարար էր ընտանիքը կերակրելու համար, սակայն երբ պատերազմը սկսվելուց հետո սիրիական ֆունտը կորցրեց իր արժեքի 99,7 տոկոսը, ընտանիքից հեռու մնալն անհնարին դարձավ: Սիրիացի զինվորները կա՛մ բացակայում էին առանց թույլտվության, կա՛մ գողանում ու վաճառում այն, ինչ ձեռքի տակ էր, որպեսզի փոխհատուցեն իրենց բացակայությունը: Անգամ բռնության նվազման եւ հակամարտության սառեցման պայմաններում քչերն էին պատճառ տեսնում վտանգելու իրենց կյանքը մի ընտանիքի համար, որը, սիրիական հարստությունն ու ռեսուրսները մսխելով, ապրում էր միլիարդատերի պես, մինչդեռ ժողովուրդը հազիվ էր գոյատեւում:  

Սիրիան Ադրբեջան չէ։ Առաջին պատճառն այն է, որ Ադրբեջանում քաղաքացիական պատերազմ չի եղել, թեեւ Լեռնային Ղարաբաղում նախագահ Իլհամ Ալիեւի հակահայկական ջիհադի ժամանակ այն կորցրել է շատ ավելի զինակոչիկներ, քան Ալիեւը կամ Ադրբեջանի խիստ վերահսկվող լրատվամիջոցները խոստովանում են: Ասադի պես, սակայն, Ալիեւը մի ընտանիքից է, որի կոռուպցիան եւ նեպոտիզմը նյարադայնացնում է նույնիսկ վերնախավին, էլ չասած հասարակ մարդկանց մասին: Մինչ Ալիեւները Ասադների պես կուտակում են շքեղ մեքենաներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր եւ կանխիկ դրամ, հասարակ ադրբեջանցիները, ինչպես սիրիացիները, ապրում են աղքատության մեջ: Թերեւս սիրիացիներն արդարացում ունեին. պլանային տնտեսությունը կանխում էր օտարերկրյա ուղղակի ներդրումները եւ, արեւելքի փոքր նավթահանքերից բացի Սիրիան քիչ բնական պաշարներ ունի: Գյուղատնտեսությունը բարգավաճում էր եւ օգնում շատ սիրիացիների պահպանել գոյությունը, բայց բավարար չէր հարստանալու համար:

Ադրբեջանցիները պետք է լինեին երկրագնդի ամենաբարձր կենսամակարդակը վայելողների թվում: Ադրբեջանական նավթը տարեկան միլիարդավոր դոլարներ է բերում, իսկ երկրի բնակչությունը մոտ տասը միլիոն է։ 2022 թվականի առաջին 11 ամիսներին, օրինակ, Ադրբեջանն ունեցել է 33,6 մլրդ դոլար նավթային եկամուտ։ Եթե բաժանենք, յուրաքանչյուր քաղաքացուն կհասնի ընդամենը մի քանի հազար դոլար, բայց եթե Ադրբեջանն իր միջոցները ներդներ պետական հիմնադրամներում, ինչպես արել են Աբու Դաբին, Քաթարը կամ Նորվեգիան, ապա խելամիտ ներդրումների միջոցով կարող էր բազմապատկել եկամուտը: Փոխարենը Ալիեւները գրպանեցին եւ թաքցրին իրենց կանխիկ գումարը, իսկ ադրբեջանցիների մեծ մասը գոյատեւում է նույնիսկ առանց բավարար վառելիքի եւ էլեկտրականության: Կոռուպցիան այնքան լուրջ է, որ չնայած Ադրբեջանի ռեսուրսներին, մեկ շնչին ընկնող եկամուտն իրականում ավելի բարձր է ինչպես Վրաստանում, այնպես էլ պաշարներով աղքատ, ծովին ելք չունեցող, շրջափակված Հայաստանում:

Դժբախտ պատահարը Բաշարին թույլ տվեց փոխարինել իր հորը. տասնամյակներ շարունակ ժառանգորդ էր համարվում Բասիլը, որը զոհվեց, երբ 1994-ի հունվարի մառախլապատ մի առավոտ իր մեքենան մխրճվեց արգելապատնեշի մեջ: Ալիեւը նման դժվարությունների կբախվի իր հաջորդ սերնդի հետ. ասում են, որ որդին աուտիզմ ունի, իսկ դուստրերին արատավորել է թմրանյութերի չարաշահումն ու կախվածությունը: Ալիեւի անձնիշխանական վերահսկողության եւ լրացուցիչ ազատությունները խեղդելու պատճառն այն է, որ Իլհամն ինքն էլ գիտակցում է՝ որքան թույլ կլինի իր ընտանիքի իշխանությունը, եթե ահաբեկումը, որով նա կառավարում է, երբեւէ պակասի:

Կան նաեւ այլ կարեւոր տարբերություններ. Ասադը պատկանում էր փոքրամասնական աղանդին, Ալիեւը՝ ոչ։ Սիրիան հիմնականում սուննի մահմեդական է. Ադրբեջանը ճնշող մեծամասնությամբ շիա է եւ պատմականորեն ավելի աշխարհիկ: Թուրքիան աջակցում էր Ասադի ընդդիմությանը, բայց աջակցում է Ալիեւին։

Այնուամենայնիվ, Ալիեւը չպետք է ձեռքերը ծալած նստի։ Քչերն էին կանխատեսում սիրիական ապստամբությունը, մինչեւ այն տեղի չունեցավ: Մյուս նախկին խորհրդային երկրներում, օրինակ՝ Ղրղզստանում եւ Ղազախստանում, հանկարծակի ապստամբություններ տեղի ունեցան, որոնք հիմնովին ցնցեցին նրանց ղեկավարությունը: Կրեմլի աջակցությունը Ասադին, ի վերջո, քիչ նշանակություն ունեցավ, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղված էր Ուկրաինայով: Արդյո՞ք Ալիեւը իրոք հավատում է, որ Ռուսաստանը իրեն օգնության կհասնի, եթե չօգնեց Ասադին:

Յուրաքանչյուր ժողովրդավար արթնանալիս գիտի, թե երբ է ավարտվելու իր իշխանությունը: Յուրաքանչյուր բռնապետ արթնանում է՝ իմանալով, որ այսօր կարող է լինել իր վերջին օրը: Ալիեւը արտաքինից ուժ եւ միասնություն է ներկայացնում, սակայն պետք է զգուշանա, քանի որ Ասադի օրինակը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա, քան մյուս երկրների: Այսօրվա կայունության փարոսը հեշտությամբ կարող է վաղվա մահախոսականի առարկա դառնալ:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В Дептрансе Москвы напомнили о функции заморозки карт «Тройка»

Встреча администрации со вдовами бойцов СВО прошла в Солнечногорске

Mash: на Урале мужчина установил скрытую камеру в душевой, чтобы снимать коллег

Источник 360.ru: на востоке Москвы на парковке в автомобиле нашли два трупа

Музыкальные новости

Роковая любовь и смерть: как развивались отношения певицы Анны Седаковой и ее погибшего мужа Яниса Тимма

За несколько часов до смерти Янис Тимма написал в соцсетях Анны Седоковой дату своей смерти

Стартовал прием вопросов к пресс-конференции Игоря Маковского

В Московской области росгвардейцы задержали подозреваемого в краже более 20 различных товаров из магазина

Новости России

В Дептрансе Москвы напомнили о функции заморозки карт «Тройка»

Из Петербурга в Москву отправят 350 каршеринговых автомобилей

СЕНСАЦИОННЫЕ НОВОСТИ: ОБЪЕКТИВНЫЙ НАСТОЯЩИЙ ПЛАН МИРА НА БЛИЖНЕМ ВОСТОКЕ. Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!

Помощник обокрал бизнесмена и обвинил его в сексуальных преступлениях

Экология в России и мире

Генеральный директор BIA Technologies вошел в число лучших топ-менеджеров 2024 года

Итоги конкурса для педагогов и воспитателей «Новые методики в образовании» 2024

7 лучших бассейнов с подогревом в Москве

Щелкунчик с Фарухом Рузиматовым на сцене Александринского театра Санкт- Петербурга  

Спорт в России и мире

Ник Кирьос: когда возвращается, сыграет ли на Australian Open — 2025, что сказал о Данииле Медведеве, Яннике Синнере

Елена Рыбакина начала подготовку к сезону с новым тренером. Фото

Карен Хачанов и Янник Синнер провели совместную тренировку в Дубае

Агасси: Алькарас защищается как Джокович, обладает силой Надаля и имеет ловкость Федерера

Moscow.media

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Ветераны СВО будут проходить лечение в центрах реабилитации Социального фонда

Bluetooth-сканер штрих-кодов SAOTRON P04 на базе CMOS-матрицы

Пломбирное утро...

Утро в Тебердинском лесу











Топ новостей на этот час

Rss.plus






СЕНСАЦИОННЫЕ НОВОСТИ: ОБЪЕКТИВНЫЙ НАСТОЯЩИЙ ПЛАН МИРА НА БЛИЖНЕМ ВОСТОКЕ. Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!

В Кремле наградили лауреатов Премии МАРКА №1 В РОССИИ 2024

Оборудование для гистологической проводки поступило в онкодиспансер Подмосковья

Инспекторы со сказочными героями провели профилактическую акцию в Одинцове