Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի եւ գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից:
Մրցանակաբաշխության նպատակն էր գնահատել մաթեմատիկական տաղանդը Հայաստանում եւ նպաստել մասնակիցների մասնագիտական զարգացմանը։
Հաղթողները ստացել են դրամական մրցանակներ՝ տարբեր անվանակարգերում.
• 1-ին տեղ (1,000,000 դրամ)՝ Հայկ Կարապետյան
• 2-րդ տեղ (500,000 դրամ)՝ Ռուբեն Համբարձումյան
• 3-րդ տեղ (300,000 դրամ)՝ Վահագն Հովհաննիսյան
Բացի գլխավոր մրցանակներից, 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր են ստացել նաեւ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Միջոցառմանը ներկա են գտնվել Երեւանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ Հայ-ռուսական համալսարանի այլ գործընկերներ։
«Օլիմպիադայի առաքելությունն էր աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ եւ խթանելով համագործակցությունը ակադեմիական եւ տեխնոլոգիական ոլորտների միջեւ»,- ասվում է հաղորդագրությունում:
Մրցանակաբաշխությունը հովանավորվել են առաջատար տեխնոլոգիական կազմակերպություններ, այդ թվում՝ Yandex Armenia-ն, WorldQuant-ն եւ այլն: