«Ռուսաստանը հավատարիմ է պայմանավորվածությունների ամբողջ համալիրին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ՝ ԵԱՏՄ շրջանակում:
Մենք չենք հրաժարվում դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից։ Ռուսաստանը մնում է Հայաստանի ռազմական, էներգետիկ եւ պարենային անվտանգության երաշխավորը»,- «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ընթացքում նշել է նա:
Միխայիլ Գալուզինն ասել է նաեւ, որ Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասի հարցով «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ:
«Ինչպես եւ նախկինում, չենք խուսափում աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը բոլոր ուղղություններով: Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում կարեւոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին»,- եզրափակել է նա։