«Հայաստանի նկատմամբ որեւէ արտաքին ագրեսիա չի եղել: ՀԱՊԿ-ը կոչված է՝ պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից: Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները իրենց յուրահատկությունն ունեն: Հայաստանի չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն եւ չի ներառել Ղարաբաղը իր պետական տարածք: Իրավական առումով ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, Հայաստանի հետ ուղիղ կապ չունի:
Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն ընտրել`ինչ անել անվտանգության ոլորտում։ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ներկայիս վերաբերմունքը թելադրված է ներքաղաքական խնդիրներով եւ Ղարաբաղի թեմայով»,- ասել է ՌԴ նախագահը:
Նա նշել է, որ Հայաստանը դեռ չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին, աջակցում է գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին, միեւնույն ժամանակ, ՌԴ նախագահը չի բացառել Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ լիարժեք աշխատանքին: