Добавить новость

В России высказались о возможности размещения ракет в Азии в ответ на действия США

«Ъ» назвал имя кандидата на пост посла России в США

Более 30 спортивных объектов построят в Москве до конца 2027 года

«Кинопоиск» оштрафован на 3 млн рублей за пропаганду ЛГБТ



Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նամակ Երեւանից. Վաղը կբացվի նոր օրը ու ես կլինեմ

 
 
- Չէ՛, չէ՛։ Նկարագրի՛ ինձ Երևանն իր շնչով, տրամադրությամբ, մարդկանցով, ոչ թե քո ալգորիթմներով։

- Տո՛ւր ձեռքդ և խոստացի՛ր համբերատար լինել։

*******************

Լույսը նոր է բացվում քաղաքի վրա։ Վարորդն օդանավակայանից քեզ կհասցնի կենտրոն։ Մեքենայի պատուհանից կտեսնես կահույքի սրահների անվերջ թվացող շարքը։ Համաձայն եմ՝ քաղաքի մուտքի համար անմխիթար տեսարան է։

Մեքենան կանցնի Իսակովի պողոտայով։ Դիմացի բլրին կնշմարվեն ծածանվող եռագույնները։ Դրանց կողքով անցնելիս վարորդը խուլ հոգոց կհանի։ Թե մտքովդ կանցնի հարցեր տալ նրան, մի փոքր համբերի։ Ոչ հիմա։ Կխնդրես, որ վարորդը քեզ իջեցնի Բաղրամյան պողոտայում։

Ժամը 07։30 է։ Շենքերի վրա կխաղան արևի առաջին շողերը։ Դեղնակարմիր տերևները թեթև խշշոցով կշարժվեն առավոտյան քամուց։ Վեր ու վար կանեն առաջին մեքենաները՝ շտապելով տեղ գտնել կայանման կարմիր գծերի վրա։ Կփաթաթվես տաք վերարկուիդ մեջ ու առանց շտապելու կքայլես դեպի Օպերա։ Ականջակալներ դնելու կարիք չի լինի․ վաղ առավոտյան ես դեռ խաղաղ եմ, բայց դա, սիրելիս, կարճ է տևում։

Ազգային ժողովի կողքով անցնելիս կհանդիպես գիշերվա հերթափոխը դեռ չավարտած ոստիկաններին։ Նրանք հոգնած են, մի քիչ քաղցած ու տաք անկողնուն կարոտած։  

Դանդաղ կանցնես Բաղրամյան 7-ի սպիտակ շենքի կողքով։ Շենքի ֆասադին նայելիս  փոքր-ինչ կցրվես քիչ առաջ հանդիպած խոժոռ  ոստիկանների տեսարանից։ Չեխովի դպրոցի մոտ կնկատես փայլուն համարներով մեքենաների կուտակում։ Առավոտյան ժամերին այդ հատվածում իսկական իրարանցում է, սովորողները՝ շատ։ Մինչդեռ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային որևէ գյուղում այդ օրը, ծանր պայուսակը ուսին գցած, մի քանի կիլոմետր ոտքով ճանապարհ կկտրի միակ առաջին դասարանցին։ Ինչևէ, շարժվենք առաջ։

Բաղրամյանի սկզբանամասում մտիր «Օպերա» խանութը։ Այն թեև շատ փոքրիկ է, բայց  վաճառողուհու ժպիտը միշտ լայն է՝ անկախ եղանակից ու օրվա ժամից։ Գնիր քո սիրած ծխախոտը ու մանրադրամը ետ մի վերցրու։ Քեզ մի փոքր տեսած պահիր։

Մի քանի քայլ ներքև առաջացիր և կգտնես սուրճի փոքրիկ կանգառը։ Մեղրագույն նշաձև աչքերով Արամը տաք թեյ կպատրաստի քեզ համար։ Եթե հանկարծ Արամին չտեսնես, հարցրու այդ օրվա աշխատողին, թե ուր է վերջերս կորել նա, չի երևում։ Չմոռանա՛ս, կհարցնե՛ս։

Բրյուսովի համալսարանի դիմաց կտեսնես առաջին ուսանողներին։ Չզարմանաս, նրանք մեծ մասամբ աղջիկներ են ու բոլորը միմյանց շատ նման։ Գիտեմ, գիտեմ՝ նույն ջինսե տաբատը, նույն բոթասները, նույն այտոսկրերն ու հեռախոսները։ Դե հիմա, խիստ մի՛ դատիր։ Ժամանակին այդպես չէր ու ժամանակին այնտեղ կհանդիպեիր նաև տղաների, որ գալիս էին ոչ թե մայթին շարվելու, այլ օտար լեզու սովորելու համար։

Թումանյան փողոցով քայլելիս փորձիր շատ չնայել այս ու այն կողմ։ Ու մի հարցրու, թե ինչ է նշանակում «Իջավ 19 000 դրամ», «Անթերիս» կամ «Ֆիլտրը դարձնենք իրականություն» գրությամբ պաստառները։ Մի քանի օր քայլիր փողոցներով, ինքդ կառերեսվես ու կհասկանաս։

Ի դեպ՝ փողոցների մասին։ Արդեն նկատեցի՞ր, որ իմ փողոցներն առավոտյան մաքրողները, կանաչը խնամողները հիմնականում տարեցներ են։ Այդ փաստն ինձ տխրեցնում է, հատկապես երբ վերջերս նկատեցի Լուսյա տատիկի կորացած մեջքն ավել անելիս։ Ես կուզեի իմ տարեցներին ավելի անհոգ տեսնել՝ գեղեցիկ հագնված, այգում նստած կամ թոռնիկի հետ խաղալիս։

Փորձիր զբոսնել նաև երեկոյան, ու պատկերը գուցե այլ թվա։

Աբովյան–Պուշկին խաչմերուկում մի քանի գիշերային ակումբներ մտիր։ Նեոնային լույսերը, պրոսեկոները, փայլփլուն հագուստով ջահելները և երաժշտական աշխույժ ռիթմերը կօգնեն ցրվել։ Համաձայն եմ՝ սա ուրիշ քաղաք է։ Գուցե տեղ-տեղ շատ արհեստական, կամ իրական, տեղ-տեղ անխնա կոպիտ, բայց շատ խոցելի։

Ներքևում՝ ակումբի մուտքի մոտ գրպաններդ թեթև կստուգեն՝ համոզվելու, թե իբր արգելված նյութերը չունես, բայց հավատա` դա քեզ չի փրկի, երբ քեֆը լավ մեկը որոշի երեկոյի ամենաթեժ պահին հինգ զրոներ արժեցող գինու շիշ կոտրել գլխիդ՝ իրեն կամ ընկերուհուն իբրև թարս նայելու համար։ Նախապես հայցում եմ ներողամտությունդ... Մերոնք անիմաստ տաքարյուն են, հատկապես ժամանցի վայրերում։

Երբ զգաս, որ իսկապես պարել ես ուզում ու հոգնեցիր «Մադամ Տյուսո»-ի մոմե արձանները հիշեցնող դեմքերից, գնա Club 11։ Ճարտարապետների միության շենքի նկուղային տարածքում տեղակայված ակումբում քեզ ջերմ կդիմավորի 90-ականններին հայտնի  «Ոսկե աշուն» փառատոնի ոճը լավագույնս մարմնավորող ակումբի մենեջերը՝ բարձրահասակ, բարի աչքերով կինը, ով լայն ժպտալով կասի «համեցեեե~ք»։ Մի քանի վայրկյան անց քեզ կհայտնաբերես պարահրապարակում անկաշկանդ պարելիս:  

Արդեն ուշ է, դուրս արի։ Նստիր Սիրահարների այգու նստարանին։ Կեսգիշերից բավական անցել է։

Տաքսի կանչիր։ GG-ի երիտասարդ վարորդը քեզ ապահով տեղ կհասցնի, որից հետո կզանգի հեռախոսի այն կողմում անհամբեր սպասող ընկերուհուն։ Կհպվես մեքենայի ապակուն՝ հոգնած աչքերով ու դեռ քրտնած ճակատով։ Գիշերային քաղաքի լույսերը դանդաղ կմարեն։ Կփակես աչքերդ։ Մի պահ կհիշես առավոտվա տեսարանը, բլրի դրոշները ծածանվելիս։ Կոկորդումդ խեղդող ցավ կզգաս... Մի մտածի՛ր, խնդրում եմ, գոնե, առայժմ, մի մտածիր այդ մասին։

Վաղը կբացվի նոր օրը ու ես կլինեմ։ Մենք նորից կզբոսնենք մեկ շաբաթ անց։ Ու այո,  խոստանում եմ, որ մենք երկար կզրուցենք։

Քո Երևան

23.11.2024

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

«Мама»: в «Октябре» состоялась премьера новой главы проекта «Хронос»

Владимир Ефимов: На станции «Вавиловская» Троицкой линии метро готовят помещения под тягово-понизительную подстанцию

Памятник-бюст советскому разведчику Нуйкину установили в центре Барнаула

В столичном зоопарке поселятся два малайских медвежонка

Музыкальные новости

Волейболисты «Динамо» (Москва) в Marins Park Hotel Нижний Новгород

"Зенит" обыграл "Динамо" в Москве: счет 3-1 в пользу гостей

«Все рыдали». Новые подробностим от пассажиров сгоревшего в Анталье рейса

На заводах Желдорреммаш обновляется парк самоходной техники

Новости России

Автопарк BelkaCar пополнился Baic X55

Сеть клиник «Будь Здоров» запустила медицинского GPT-ассистента

Юлиана Княжевская: Выпущены градостроительные планы участков для строительства частных домов в ТиНАО

Вылет самолёта Москва – Псков перенесли на час

Экология в России и мире

Благотворительный Фонд Потанина назвал лауреатов грантового конкурса «Практики личной филантропии и альтруизма» сезона 2023/2024

Мелодия материнской любви прозвучала в «Геликон-Опере»

Шамбала - несправедливо забытая специя, «трава вечной молодости» по Аюрведе, помогающая уберечься от облысения

На заводах Желдорреммаш обновляется парк самоходной техники

Спорт в России и мире

Ольховский: Не думаю, что Синнер сможет добыть календарный «Большой шлем»

Кубок Дэвиса. Финал. Берреттини играет с ван де Зандшульпом, Синнер встретится с Грикспором

Кубок Дэвиса. 1/2 финала. Ван де Зандшульп сыграет с Альтмайером, Грикспор встретится со Штруффом

Веснина о разгромной победе на парном «Уимблдоне»-2017: «Федерер спросил: «А вы меня научите так финалы выигрывать?»

Moscow.media

Грибочки под снегом

Домик Петра I в Дербенте

Машина с молодой компанией врезалась в грузовик: погибла 18-летняя девушка

«Грузовичкоф» на передовой новых коллабораций с блогерами: выступление Наталии Поникаровской на конференции The Trends











Топ новостей на этот час

Rss.plus






Вылет самолёта Москва – Псков перенесли на час

Юлиана Княжевская: Выпущены градостроительные планы участков для строительства частных домов в ТиНАО

Московские школьники и студенты отправились в антарктическую экспедицию

Женская консультация «Кунцево» переезжает в Хорошево-Мневники