Добавить новость

Шампанское в РФ в преддверии Нового года подорожало на 13%

ИКИ РАН: мазут из Керченского пролива может загрязнить берег Крыма

В джунглях Амазонии впервые засняли племя, не контактирующее с цивилизаций

Медведев: за год почти 440 тыс человек заключили контракт с Минобороны



Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բայդենի վարչակազմը Հայաստանը պարտության է տանում

Ներկայցնում ենք Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի «Մոսավար-Ռահմանի» բիզնեսի եւ կառավարման կենտրոնի ավագ գիտաշխատող Դավիթ Ա. Գրիգորյանի The Biden Administration Is Positioning Armenia for Defeat հոդվածի հայերեն թարգմանությունը:

Դավիթ Ա. Գրիգորյան

Հայաստանում աճող բռնաճնշումների եւ ոստիկանական դաժանության պայմաններում Բայդենի վարչակազմը հակասական դիրքորոշում է ընդունել. միանշանակ սատարել երկրի օրեցօր ավելի ավտորիտար, դժվար կացության մեջ հայտնված վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 1991-ին Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացումից ի վեր նա առավելագույնս համախմբել է իշխանությունն իր շուրջ եւ պատասխանատու է Հայաստանի ինստիտուտների, անվտանգության եւ ինքնիշխանության շարունակական վատթարացման համար:

Վերջերս հրապարակված քաղաքական վերլուծության մեջ ես նկարագրել եմ «աչքերին թոզ փչելու» խաղը, որը Կրեմլը ստիպել է Փաշինյանին խաղալ 2018-ին նրան իշխանության բերելուց ի վեր: Թեեւ Ռուսաստանի հանձնարարականների կատարումն արդեն իսկ մեծ վնաս է հասցրել Հայաստանին, ամենավատը դեռ առջեւում է, իսկ Բայդենի վարչակազմը կամա թե ակամա ընկնում է այդ ծուղակը:

Հայաստանի զիջումների նոր փուլը (սպասվելիք ավելի մեծ կորուստների նախապատմությունը) սկսվեց, երբ Փաշինյանը Ադրբեջանին միակողմանի փոխանցեց հայկական չորս գյուղերը հյուսիսում, որոնք միակ պաշտպանական գիծն էին ոխերիմ թշնամու դեմ: Պատրվակը Ադրբեջանի ղեկավարությունից բարի կամքով խաղաղության համաձայնագիր ձեռք բերելն էր:

Այս քայլը խելամիտ կլիներ եւ նույնիսկ ողջունելի, եթե իմանայինք, թե ինչ պայմաններով է կնքվում խաղաղության պայմանագիրը եւ արդյոք Ադրբեջանը իրոք կստորագրի այն: Առայժմ այդ ամրացված դիրքերը Ադրբեջանին փոխանցելը Հայաստանի երկրորդ եւ երրորդ խոշորագույն քաղաքները անպաշտպան է թողել թշնամու առաջխաղացման համար: Ադրբեջանցիների կողմից Հայաստանի հյուսիսը գրավելուն այժմ ոչինչ չի խանգարում:

Փաշինյանի գործողությունների եւ անգործության արմատները ուրվագծվել են հետաքննական զեկույցում (որին մասնակցություն եմ ունեցել), որը հրապարակվել է 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանի կապիտուլյացիայի առաջին տարելիցին: Անհասկանալի է մնում, թե ինչու է ԱՄՆ-ը պատրաստում Հայաստանը ռազմական պարտության եւ նոր էթնիկ զտումների, որոնք անպայման տեղի կունենան մեկ տարվա ընթացքում:

Ի՞նչ է դրված խաղասեղանին

Երբ հայերով բնակեցված մի ամբողջ շրջան (Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը) ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ էր՝ զրկված սննդից ու դեղորայքից, ես զգուշացնում էի, որ դա կարող է խնդիր դառնալ Բայդենի վարչակազմի համար: Այնուհանդերձ, ԱՄՆ-ը մատը չշարժեց նույնիսկ այն ժամանակ, երբ 2023-ի սեպտեմբերի խոշոր հարձակման ժամանակ ադրբեջանական զորքերը մի քանի օրվա ընթացքում էթնիկական զտման ենթարկեցին տարածաշրջանը: Մինչ արցախյան փոքրաթիվ ինքնապաշտպանական ուժերը խիզախորեն կռվում էին ադրբեջանական գերակշռող ուժերի դեմ՝ հայկական զորքը, ռուս «խաղաղապահները» եւ մնացած աշխարհը ոչինչ չարեցին:

Լեռնային Ղարաբաղի կորուստը եւ դրան հաջորդած տարածքային զիջումները Ադրբեջանին (բոլորը՝ Փաշինյանի օրոք) առաջացրին հասարակության վրդովմունքը եւ քայքայեցին վստահությունը Փաշինյանի առաջնորդության նկատմամբ: Նրա կառավարությունը կարծես ստորադասվում է ադրբեջանական եւ թուրքական շահերին, ինչը, ի վերջո, գոհացնում է Ռուսաստանին՝ է՛լ ավելի խարխլելով նրա հեղինակությունն ու լեգիտիմությունը հայերի աչքում:

Փաշինյանը շարունակում է բավարարել Ադրբեջանի պահանջները եւ պարբերաբար սպառնում է սեփական ժողովրդին նոր պատերազմով, եթե նրանք չկատարեն այդ պահանջները։ Այս ռազմավարությունը հաջողությամբ ազդում է բնակչության վրա, որը վհատված է 2020-ի նվաստացուցիչ պարտությունից եւ ադրբեջանական մշտական ագրեսիաներից, որոնց Փաշինյանն ու նրա գեներալները գրեթե չեն արձագանքում, ինչի հետեւանքով հայկական կողմը նահանջել է հարավային սահմանի 31 գյուղերից:

2023-ի ապրիլին Արցախը հայտարարելով Ադրբեջանի մաս՝ նա Ադրբեջանին պաշտոնական հիմնավորում տվեց սեպտեմբերին հարձակվելու Արցախի վրա եւ արտաքսելու հայ բնակչությանը (նրանց խոսքով՝ «հակաահաբեկչական գործողություն»): Նա արդարացրեց Հայոց ցեղասպանությունը՝ առաջացնելով միջազգային դիտորդների հակադարձը, եւ հանդես եկավ Հայաստանի սահմանադրության վերանայման եւ Արարատ լեռը Հայաստանի զինանշանից հանելու օգտին՝ այս ամենը Ադրբեջանի եւ Թուրքիայի բացահայտ ճնշման ներքո:

Այնուամենայնիվ, Ադրբեջանը, հավանաբար, կանգ չի առնի. Ալիեւի ռեժիմը վերջին ամիսներին ուժեղացրել է հակահայկական հռետորաբանությունը եւ կոչ է արել «ազատագրել Արեւմտյան Ադրբեջանը»՝ նկատի ունենալով Հայաստանի մեծ մասը: Հաշվի առնելով, որ Հայաստանը 2020-ից ի վեր խիստ թուլացել է, եւ նրա վարչապետը դժվար թե հակահարված տա  (եւ, հակառակը, նոր ագրեսիա է հրահրում), ոչ մի բան չի խանգարում Ադրբեջանին կրկին հարձակվել Հայաստանի վրա: Հայաստանի արտգործնախարարությունը նախազգուշացրել է «2024 թվականի նոյեմբերին Բաքվում COP29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի մասին»:

Բայդենը գիտի, որ Փաշինյանը Ռուսաստանի գործակալ է

Վլադիմիր Պուտինի վերջին այցը Հյուսիսային Կորեա եւ Վիետնամ, որն անհանգստացրեց քաղաքականություն մշակողներին թե՛ Վաշինգտոնում, թե՛ Պեկինում, եւս մեկ հիշեցում է, որ Կրեմլը երբեք չի դադարել ռազմավարական գործողությունները: Բայց երբ խոսքը վերաբերում է Հայաստանին (վերջին 30 տարում Ռուսաստանի գլխավոր վասալին), Պետդեպարտամենտի պաշտոնյաները հերքում են անարդար խաղը եւ ամեն ինչ հալած յուղի տեղ ընդունում:

Վերջերս հրապարակված զեկույցում ես ապացույցներ էի ներկայացրել այն մասին, որ Պետդեպարտամենտը անտեսում է Ռուսաստանի հետ Փաշինյանի կապերի եւ Հայաստանի համար դրա հետեւանքների վերաբերյալ փաստերը: Պետքարտուղարությունում Փաշինյանի հասցեին հնչող քննադատությունը ճնշվում է՝ հօգուտ Հայաստանի մասին Ռուսաստանի պատումի:

Այնուամենայնիվ, իրականում ամերիկացի դիվանագետները խաբվում են լավ բեմադրված ռուսական խաղին, որի նպատակն է եւ՛ Կրեմլի նոր դաշնակից Ադրբեջանին օգուտ բերել՝ ի հաշիվ Հայաստանի, եւ՛ ավելի մեծ հաջողությամբ խուսափել Ուկրաինայի հետ կապված պատժամիջոցներից: Չնչին բացառություններով՝ հիմնական լրատվամիջոցները բաց են թողել այս նախազգուշացումները եւ հավատացել Պուտինի պատումին:

Ինչպես ընդգծվել է երկու հայ վերլուծաբանների վերջին զեկույցում, դժվար է մատնացույց անել որեւէ շոշափելի եւ անշրջելի քայլ, որը Փաշինյանի վարչակազմը ձեռնարկել է Ռուսաստանից հեռու մնալու համար: Իրականությունն այն է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի գլխավորած դաշինքի անդամ եւ իր հողում տեղակայված են ռուսական ռազմակայաններ:

Իրականում Հայաստանը գնացել է հակառակ ճանապարհով, այդ թվում՝ նպաստելով վերաարտահանման զանգվածային աճին, որպեսզի Ռուսաստանը շրջանցի ԱՄՆ-ի գլխավորած պատժամիջոցները: Վերջերս տեղեկացանք նաեւ, որ Շվեյցարիայում կայացած Խաղաղության համաշխարհային գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչը հրաժարվեց ստորագրել Ուկրաինայի վերաբերյալ վերջնական հռչակագիրը: Ավելին, մի քայլով, որը, ամենայն հավանականությամբ, կուրախացնի Ռուսաստանին եւ կվրդովեցնի ԱՄՆ-ին եւ G20-ի նրա դաշնակիցներից շատերին, Հայաստանը 2024-ի հունիսի 21-ին ճանաչեց Պաղեստինի պետությունը: Եվ վերջապես Փաշինյանը հայտարարեց, որ մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովին:

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին Փաշինյանի «սպառնալիքը» նույնպես թոզ է, որը թաքցնում է նրա հնազանդությունը Պուտինին: Ռուսաստանին անհրաժեշտ է Հայաստանի այս առերեւույթ ռազմատենչ կեցվածքը, որպեսզի արդարացնի ՀԱՊԿ-ի անգործությունը Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, որը տեղի կունենա COP-29-ի ավարտից եւ ավելի բարենպաստ եղանակի հաստատումից հետո: Այլապես ՀԱՊԿ անդամները պարտավորված կլինեն օգնելու Հայաստանին:

Վերջերս ՀՀ փոխարտգործնախարարը հայտարարեց, որ «մեր վեկտորի փոփոխությունը վերաբերում է մեր [արտաքին] քաղաքականության դիվերսիֆիկացմանը»։ Էությունն այն է, որ նրանք ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն չունեն:

Արդյո՞ք կա մեկը, որը կարծում է թե Պուտինը թույլ կտա Փաշինյանին ազատել դաշնակիցներ չունեցող Հայաստանը Ռուսաստանի վերահսկողությունից: Այնուամենայնիվ, Վաշինգտոնում որոշ մարդիկ հրաժարվում են երկուսին երկու գումարել եւ դիմակազերծել Փաշինյանին: Եվ սա այն դեպքում, երբ նա վերջերս խորհրդարանում երկարաշունչ ելույթի ժամանակ ծաղրեց ԱՄՆ-ն որպես անվստահելի դաշնակից, որին «հայ ժողովուրդը չպետք է ապավինի»:

Աջակցել ապագա բռնապետին

Անհասկանալի է, թե ինչը կարող է արդարացնել ԱՄՆ-ի աջակցությունը Փաշինյանի կառավարության ապակառուցողական միտումներին սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ: Իշխող կուսակցության ընդհանուր վարկանիշը մնում է չափազանց ցածր: Մարտին Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված հարցումը (նախքան Փաշինյանի կողմից սահմանազատման վերջին վիճահարույց քայլերը) ցույց տվեց, որ ընտրողների միայն 13%-ն է վստահում նրան: Ավելի կործանարար էր այն, որ իշխող կուսակցության թեկնածուն 2023-ի սեպտեմբերին Երեւանի քաղաքապետի ընտրություններում ստացավ ձայների ընդամենը 8%-ը, իսկ Երեւանի ընտրողները ավելի կիրթ են եւ քաղաքականապես հասուն:

Այս իրավիճակը շփոթեցնող է Հայաստանում քաղաքական ընդդիմադիր իմ ծանոթների համար: Շատերն այլեւս չգիտեն, թե ինչի դեմ են պայքարում՝ Կրեմլի՞, թե՞ Կրեմլի եւ Բայդենի վարչակազմի այն տարրերի, որոնք ցանկանում են, որ Հայաստանը թուլանա: Ուժեղ թուրքամետ եւ ադրբեջանամետ տրամադրությունները ԱՄՆ Պետքարտուղարությունում եւ որոշ առանցքային վերլուծական կենտրոններում արդարացնում են նման մտածելակերպը:

ԱՄՆ-ի օգնությունը ներկայում չի նախատեսում ցամաքային զորքեր տեղակայել կամ նույնիսկ Հայաստանին պաշտպանվելու հնարավորություն տրամադրել, իսկ Բայդենի վարչակազմը ձեռքը դնում է կշեռքին՝ օգնելու Փաշինյանին, որը Հայաստանի պաշտպանության ամենաթույլ օղակն է: Այդպիսով Բայդենի վարչակազմը Հայաստանին՝ բարեկամ ժողովրդին, տանում է դեպի նոր ռազմական ձախողում եւ հումանիտար աղետ:

Ժողովրդավարական երկրները մի ընդհանուր բան ունեն. ուժեղ զինված ուժեր (կամ անդամակցություն ռազմական դաշինքներին), որոնք կպաշտպանեն արտաքին ագրեսիայից: Ամերիկացի դիվանագետները տեղյակ են, որ Հայաստանի բանակը 2020-ից ի վեր ոչնչացվել է. Երեւանում ԱՄՆ դեսպանատանը ես զրուցեցի պաշտպանության պաշտոնյայի հետ, որը հաստատեց, որ Փաշինյանը ֆինանսավորում է ոստիկանությունն ու ներքին անվտանգությունը՝ վարչակարգը պաշտպանելու համար: Երկու միլիոնից պակաս բնակիչ ունեցող փոքր երկիրը ունի ավելի քան երեսուն հազար ոստիկան՝ Հայաստանը դարձնելով տարածաշրջանի ամենամեծ ոստիկանական պետությունը մեկ շնչի հաշվով, ընդ որում ոստիկանների աշխատավարձերն ու հավելավճարները շատ ավելի մեծ են, քան ուսուցիչներինը, գիտնականներինը եւ մասնավոր հատվածի մի շարք աշխատակիցներինը: Սա տնտեսական ինքնասպանություն է, եւ այդպես չի կարող շարունակվել:

Եթե Սպիտակ տունը եւ ԱՄՆ Պետդեպարտամենտն իսկապես շահագրգռված են օգնելու Հայաստանին՝ ամրապնդելու ժողովրդավարությունը, նրանք չպետք է վտանգեն նրա կարողությունը պաշտպանվելու արտաքին թշնամիներից, որոնք շարունակում են տարածքային եւ այլ պահանջներ ներկայացնել Հայաստանին: Ապշեցուցիչ է, որ չնայած Պետդեպարտամենտն ընդունում է նման ասիմետրիկ պահանջների առկայությունը, պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի պատասխանը պարզապես եղել է այն, որ «նոր պահանջների շարքը պետք է դադարեցվի»:

Համոզվելու համար, թե որքան անվստահելի են Պետդեպարտամենտի հայտարարությունները հայկական համատեքստում, հիշենք, որ 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական բանակի կողմից 120,000 հայերի իրենց հազարամյա բնակավայրերից վտարելուց օրեր առաջ այն ժամանակվա պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը հայտարարեց. «Միացյալ Նահանգները
չի հանդուրժի որեւէ գործողություն՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ իրականացնելը»:

Սակայն երազանքը որպես իրականություն ներկայացնելը այսպիսով չի ավարտվում: Երբ հարցրի Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության (որը բացում է Հայաստանը Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի երթեւեկության համար՝ առանց պաշտպանության) տնտեսական զարգացման տեսանկյունից անհեթեթության մասին, USAID-ի բարձրաստիճան պաշտոնյան ինձ հարցրեց. «Ի՞նչ վատ բան կա, որ այս մարդը հույս ունի, որ սա կհաջողի»: Զրույցն ավարտվեց, երբ ես հիշեցրի նրան, որ «հույսը ռազմավարություն չէ, ոչ էլ այն քաղաքական հանձնարարական է, որը ԱՄՆ-ն պետք է հաստատի»:

Դեռ ավելի վատ. Վաշինգտոնում մի աղբյուր, որը վերջերս հանդիպում է ունեցել Երեւանում ԱՄՆ դեսպանատանը, ինձ ասաց, որ «վարչապետ Փաշինյանը ԱՄՆ պաշտոնյաների մոտ իրեն արեւմտամետ է ներկայացնում, բայց նրանք համարում են նրան անընդունակ իրականացնելու համակարգային փոփոխություններ, որպեսզի Հայաստանը պոկվի Ռուսաստանից, եւ երկիրը վերակողմնորոշվի դեպի Արեւմուտք»: Հապա ինչո՞ւ է Բայդենի վարչակազմն իր բոլոր հավկիթները դնում մեկ (անվստահելի) զամբյուղի մեջ եւ Հայաստանը կորցնելու վտանգի առաջ կանգնում:

Անկախ նրանից, թե որն է դրա պատճառը, ամերիկյան կողմի երեսպաշտությունն ակնհայտ է. թուլացնել Հայաստանը (աջակցելով թույլ եւ հնազանդ առաջնորդին) եւ խոցելի դարձնել հաջորդ ադրբեջանական հարձակման համար՝ չառաջարկելով իրական պաշտպանություն: Ամենավատն այն է, որ Բայդենի թիմը գուցե նույնիսկ չլինի Սպիտակ տանը, երբ հաջորդ տարի սկսվի նոր հարձակումը: Իսկ ինչ կհետեւի դրան, ոչ ոք չգիտի:

Պետքարտուղարության վերջին սխալները

Համաժողովրդական բողոքի շարժումը 2024-ի մայիսից անօրինական եւ հակասահմանադրական է անվանել Փաշինյանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը եւ պահանջել նրա հրաժարականը: 2024-ի հունիսի 12-ին հատուկ ջոկատայինները լուսաձայնային նռնակներ կիրառեցին խաղաղ ցուցարարների եւ լրագրողների դեմ: Արդյունքում մոտ 80 ցուցարարներ եւ լրագրողներ վնասվածքներ ստացան եւ դիմեցին բժշկական օգնության, մի քանի տասնյակը բերման ենթարկվեցին: Բողոքի շարժման առաջնորդներից մեկին՝ լրագրող Աբրահամ Գասպարյանին, ոստիկաններն առեւանգեցին եւ կալանքի տակ դաժան ծեծի ենթարկեցին:

Իշխող կուսակցության պատգամավոր եւ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն իր ընդդիմադիր գործընկերներին սպառնաց. «Եթե ձեզ լավ չպահեք... կհայտնվեք բանտում, կմեռնեք կամ կզրկվեք ունեցվածքից»: Մասնավոր ձեռնարկությունները, որոնք իրենց աջակցությունն էին հայտնել բողոքի շարժմանը, ենթարկվեցին անսպասելի հարկային եւ պետական այլ ստուգումների՝ ներառյալ համակարգիչների եւ այլ սարքավորումների առգրավումը, ինչը դժվարացնում է նրանց աշխատանքը:

Իրավապաշտպան խմբերը քննադատել են Փաշինյանի վարչակազմի արձագանքը բողոքի ցույցերին: Անդրադառնալով հունիսի 12-ին ոստիկանության դաժանության եւ նռնակների կիրառման փաստագրված դրվագներին, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ, Amnesty International-ը, Մամուլի միջազգային ինստիտուտը, Լրագրողներ առանց սահմանների, Transparency International-ը եւ այլ միջազգային ու տեղական ՀԿ-ները կոչ են արել Փաշինյանի կառավարությանը. հետաքննել տեղի ունեցածը եւ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ ավելորդ ուժ են կիրառել:

Ապշեցուցիչ է, որ ողբերգական իրադարձություններից 24 ժամ առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն տարածեց ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի այցի արդյունքների վերաբերյալ, որում բարձր գնահատական էր տրվում ոստիկանության բարեփոխումներին: Երեւանում ԱՄՆ դեսպանատան նրա գործընկերներն է՛լ ավելի հեռու գնացին՝ հայտարարություն տարածելով, որում ըստ էության մեղադրեցին ցուցարարներին հունիսի 12-ին տեղի ունեցածի համար եւ հավասարեցրին նրանց հանցագործների հետ:

Անփոփոխ վերաբերմունքի ամենավառ դրսեւորումը հունիսի 17-ին պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի այցն էր Հայաստան: Այցի ընթացքում նա մասնակցեց ԱՄՆ-Հայաստան Տեղական ժողովրդավարության ֆորումին, որը «միավորում է ԱՄՆ-ի եւ Հայաստանի քաղաքապետերին եւ տարածաշրջանային, պետական եւ մարզային ղեկավարներին երկօրյա փոխանակման համար, որի թեման էր ժողովրդավարական երկրում տեղական առաջնորդ լինելը»: Օգնություն տրամադրելու փոխարեն՝ ԱՄՆ-ի տարբեր վայրերից ժամանած քաղաքապետերը շրջափակման մեջ գտնվող երկրի իրենց գործընկերներին ժողովրդավարության մասին դասախոսություններ կարդացին:

Իրավիճակը վատթարացնելով՝ Արցախի հարցում Բայդենի վարչակազմի փոփոխվող քաղաքականությունը կրկին սատարում է Փաշինյանին: Ամերիկացի դիվանագետներն այժմ մեղմում են 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումները եւ նվազեցնում իրենց աջակցությունը միջազգային պաշտպանության ներքո փախստականների վերադարձի իրավունքի հարցում:

Այս առումով ցնցող է պետքարտուղար Բլինքենի կողմից վերջերս հիշատակված «Ալմա-Աթայի հռչակագիրը»՝ որպես սահմանազատման եւ սահմանագծման հիմք: Այս հռչակագիրը չի կարող եւ չպետք է հիմք հանդիսանա սահմանազատման համար այն պարզ պատճառով, ոչ այն երբեք այդ նպատակին չի ծառայել: Բլինքենը եւ նրա գործընկերները պետք է ավելի զգույշ լինեն նման հայտարարություններ անելուց առաջ:

Չափազանց երկար ենթարկվելով ադրբեջանական քարոզչությանը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ իրար հաջորդող տարածաշրջանային պաշտոնյաները արդեն չգիտեն, թե ինչու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խորհրդային վարչական սահմանները չեն կարող օրինական սահմանազատման հիմք համարվել: Թեեւ աշխարհաքաղաքական իրողությունները, ցավոք, երբեմն անտեսում են կողմերի օրինական իրավունքները, Բայդենի վարչակազմը պետք է առնվազն դադարի ձեւացնել, թե Հայաստանի բարեկամն է, եթե Հայաստանի շահերին հակառակ նախապատվություն է տալիս աշխարհաքաղաքականությանը, այլ ոչ միջազգային իրավունքին:

Առաջ շարժվել

Արժանապատիվ եւ տեւական խաղաղությունը պահանջում է քրտնաջան աշխատանք (ոչ միայն հույս) եւ տարբեր նախապայմանների առկայություն: Երբ գործ ունենք Ադրբեջանի հետ՝ մի երկրի, որը նոր է վտարել Արցախի ողջ բնակչությանը, շարունակում է օկուպացնել Հայաստանի մի քանի գյուղեր, պատանդ է պահում տասնյակ հայ ռազմագերիների եւ շարունակում է խոսել «Արեւմտյան Ադրբեջանի» մասին, դիվանագետները պետք է պատրաստ լինեն անել ավելին, քան պարզապես ցանկանալ, որ խաղաղություն լինի:

Այս զարգացումները հաշվի առնելով՝ Բայդենի վարչակազմը պետք է վերահաստատի 2021 թվականի ապրիլյան իր հանձնառությունը Հայաստանի անվտանգությանը եւ շոշափելի աջակցություն ցուցաբերի Հայաստանի ժողովրդին՝ օգնելու կանխել հերթական ցեղասպանությունը: Սա նշանակում է անմիջականորեն գործ ունենալ ընդդիմության առաջնորդների հետ եւ միանշանակ դատապարտել Փաշինյանի վարչակազմի կողմից ցուցարարների նկատմամբ մարդու իրավունքների խախտումները:

Շարունակելով աջակցել Փաշինյանին՝ Բայդենի վարչակազմը սատարում է Հայաստանի համար կործանարար քաղաքականությանը, որը պարտվողական են համարում Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունն ու ամերիկահայ համայնքը (որը զգալի ներկայություն ունի ԱՄՆ որոշ նահանգներում): Այդպիսով Բայդենի վարչակազմը նախապատրաստում է Հայաստանը հերթական պարտության ու էթնիկ զտման եւ, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ԱՄՆ-ի դուրս մղմանը տարածաշրջանից, ինչը հակասում է Ամերիկայի շահերին:

Փաշինյանին դատապարտող եւ ցուցարարներին սատարող ԱՄՆ-ի խիստ հայտարարությունը (այնպես, ինչպես արվեց Վրաստանում) բավական կլինի օգնելու Հայաստանի ժողովրդին՝ իշխանությունից հեռացնելու իրենց վարկաբեկված վարչապետին, եւ պարտադրելու նոր ընտրություններ: Դա թույլ կտա Հայաստանի քաղաքացիներին ընտրել այնպիսի կառավարություն, որը ցանկանում է եւ կարող է կառուցել ժողովրդավարություն եւ պաշտպանել երկիրը իր ռազմատենչ հարեւաններից:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В Барнауле состоится мюзикл-шоу в исполнении звезд первого состава оригинальных мюзиклов

Элитное жилье стало еще дороже // Аренда такой недвижимости растет вслед за спросом

Al Modon: власти Сирии хотят потребовать у Ирана $300 млн за помощь Асаду

«С жиру бесятся на официальном уровне»: почему многомиллионное ледовое шоу Татьяны Навки вызвало такую бурную реакцию в сети

Музыкальные новости

Квоты, вузы и безопасность. О чем говорили на встрече Путин и Рахмон

В Казани сотрудники Росгвардии задержали мужчину, подозреваемого в краже товара из гипермаркета

ПФКИ не выдаст фигуристке Загитовой грант в размере более 74 млн рублей

Премьера детское шоу “Щенки Спасатели: Вперед в Новый Год” 31 декабря ДК им. Ленсовета

Новости России

В Барнауле состоится мюзикл-шоу в исполнении звезд первого состава оригинальных мюзиклов

Владивосток вошел в топ городов, которые россияне хотят посетить на Новый год

«Щит в небе»: День противовоздушной обороны Сухопутных войск России 26.12.2024

Под занавес уходящего года: Любовь зрителя заставляет нас смело смотреть в будущее

Экология в России и мире

Актриса Фатеева рассказала о повлиявших на ее жизнь врачебных ошибках

Почему кровоточат десны и что с этим делать?

СЛД «Сольвычегодск» прошло ресертификацию системы менеджмента качества (СМК)

Как провести новогодние каникулы с ребёнком в Москве?

Спорт в России и мире

Тарпищев: в 2025 году Мирра Андреева может войти в первую десятку WTA

Карлос Алькарас сыграет на турнире ATP-500 в Дохе, куда заявлены ещё шесть игроков топ-10

Путинцева откровенно высказалась о России

Надаль приехал на молодежный итоговый турнир ATP в Джидде

Moscow.media

Более 230 работодателей Москвы и Московской области получили субсидии за трудоустройство новых сотрудников по программе субсидирования найма

Свердловчанин, который зарезал отца и пытался убить мать, избежит колонии

Поздняя осень...

Эксперты: средняя выплата по ОСАГО выросла на 10,4% по сравнению с прошлым годом











Топ новостей на этот час

Rss.plus






Собянин: Москва занимает второе место среди экономик городов мира

Под занавес уходящего года: Любовь зрителя заставляет нас смело смотреть в будущее

Израильский удар в Газе: 5 погибших, 20 раненых после налета на дом

Элитное жилье стало еще дороже // Аренда такой недвижимости растет вслед за спросом