p bԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․/b Ավարտման փուլում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 5–ամյա ռազմավարության նախագիծը, տեղեկացրեց էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը։/pp Ելույթ ունենալով Երևանում անցկացվող Եվրասիական երրորդ համաժողովի շրջանակում «Զբոսաշրջությունը ԵԱՏՄ-ում. նոր հորիզոններ» պանելային քննարկմանը՝ փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները զբոսաշրջությունը դիտարկում են որպես երկարաժամկետ զարգացման ռազմավարական ուղղություն։/pp «Ավելի քան 20 տարի զբոսաշրջությունը մնում է Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից մեկը։ Այս ոլորտը ոչ միայն խթանում է տնտեսական աճը, այլև ստեղծում է նոր աշխատատեղեր, բարելավում է տեղական համայնքների կյանքի որակը և նպաստում է մշակութային փոխանակմանը»,- նշեց Հովակիմյանը։»br br Փոխնախարարը տեղեկացրեց, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունն իրականացրել է մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանը և զբոսաշրջիկների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ինչը բարձրացնում է Հայաստանի մրցունակությունը միջազգային ասպարեզում։/pp 2023 թվականին Հայաստան է այցելել ավելի քան 2,3 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։/pp «Հիմնական աճն ապահովվել է ԵԱՏՄ երկրներից, Վրաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից այցելած զբոսաշրջիկների շնորհիվ։ Հատկանշական իրադարձություն էր 2024 թվականի սեպտեմբերին զբոսաշրջության մասին նոր օրենքի ընդունումը, որը նախատեսում է ծառայությունների որակի բարելավում և զբոսաշրջիկների իրավունքների պաշտպանություն»,- նշեց Հովակիմյանը։/pp Նրա խոսքով, ԵԱՏՄ-ում զբոսաշրջության զարգացումը ոչ միայն նպաստում է տնտեսական աճին, այլև ամրապնդում է տարածաշրջանի իմիջը՝ որպես գրավիչ օտարերկրյա զբոսաշրջիկների համար՝ այն դարձնելով գլոբալ զբոսաշրջային շուկայի կարևոր մաս։br br/p