p
bԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. /b«Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում՝ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի մաքսային ծառայողները, էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների nbsp;մաքսային սպասարկման և հսկողության բաժնի մաքսային ծառայողների հետ համատեղ, բացահայտել են ադամանդանման քարերի nbsp;մաքսանենգության նոր դեպք, հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը։
/p
p
Մաքսային հսկողության է ենթարկվել Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Դ․Բ-ն և վերջինիս ուղեբեռը: Նրա նկատմամբ իրականացված մաքսային զննման արդյունքում՝ անձնագրի պատյանի միջից հայտնաբերվել էnbsp; 1 ադամանդանման թափանցիկ քար ևnbsp; «GIA» հավաստագիր: Նույն պայուսակում առկա «ARARAT» լատինատառ գրառմամբ ծխախոտի տուփիցnbsp;հայտնաբերվել է նաևnbsp;տարբեր տրամաչափերով ադամանդանման 17 թափանցիկ քար։ Տվյալ քաղաքացու nbsp;ճամպրուկից հայտնաբերվել է nbsp;տարբեր գրառումներով ադամանդների 94 հավաստագիր: Ճամպրուկից հայտնաբերվել է նաև nbsp;3nbsp; պոլիէթիլենային տոպրակ՝ լցված ադամանդանման թափանցիկ մանր քարերով, որոնց ընդհանուր քաշը կազմում է 69 գրամ:
/p
p
Իսկ քաղաքացու հագին գտնվող տաբատի՝ գործարանային կարվածքի տեսք ունեցող գոտկամասի մեջ էլ հայտնաբերվել են գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող եղանակներով մաքսային հսկողությունից թաքցված, ինքնակպչուն ժապավենով իրար միացվածnbsp;nbsp; տարբեր տրամաչափերով ադամանդանման 91 թափանցիկ քար։
/p
p
ՀՀ քաղաքացու nbsp;նկատմամբ իրականացված անձի մաքսային զննման արդյունքում և ճամպրուկից, ընդհանուր առմամբ, nbsp;հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված,nbsp; nbsp;տարբեր տրամաչափերով ադամանդանման 109 թափանցիկ քար, ինչպես նաև 69 գրամ ընդհանուր քաշովnbsp; 3nbsp; պոլիէթիլենային տոպրակում լցված ադամանդանման թափանցիկ մանր քարեր։
/p
p
«Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում, և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերվածnbsp; ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը:
/p
p
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ձերբակալել և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն են տեղափոխել քաղաքացի Դ․Բ․-ին: Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն։
/p
p
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
/p
p
iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/vgLG6kx56Ts?si=KUFZvNaqyfMJwUk4 title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe
/p