p bԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/./bnbsp;Ներկայում առավել միջոցներ ուղղված են Երևանի, մասնավորապես՝ Կենտրոնի ներդրումային ծրագրերում, որն իրականացվելու է այս և հաջորդ տարի ու կազմելու է 6,3 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։/pp «Երևանի քաղաքապետարանի անձնակազմի և մյուս վարչական օրգանների հետ ամենօրյա քննարկման առարկա է մեր ծրագրերի իրականացումը։ Դուք շատ կարճ ժամանակ հետո ականատես կլինեք իրականացվող աշխատանքների ծավալին»,- նշեց Հարությունյանը։/pp Նրա խոսքով՝ բոլոր ենթակայանները կփոխարինվեն և բոլորի մեջ լրացուցիչ մալուխային գծեր կանցկացվեն։/pp «Ընթացքի մեջ է գտնվում 11 ուղղության շինարարական աշխատանքների փաստաթղթավորում։ Մոտ 10 օրից ականատես կլինեք ամբողջ Երևանի Կենտրոնում նոր մալուխագծերի փոխարինման աշխատանքներին»,- հայտարերեց նա։/pp Հարությունյանի խոսքով՝ այն ենթակայանները, որոնք գտնվում են հինգ հարկանի՝ ոչ նորակառույց շենքերի նկուղային կամ առաջին հարկերում, բոլորը հանվելու, վերակառուցվելու են, լինելու են երկհարկանի ստանդարտ տիպային կառույցներ։br/pp «Դա գործնականում կապահովվի 98% հուսալիություն»,- հավաստիացրեց նա։/pp Հարությունյանի համոզմամբ՝ նախատեսվում է մի քանի տարվա ընթացքում Երևանի Կենտրոնում ունենալ պահանջարկին համապատասխան որակով էլեկտրաէներգիայի մատակարարում։/pp «Բոլորս պիտի հասկանանք, որ դա պահանջելու է մեծ աշխատանք։ Մեր բակերում, փողոցներում ունենալու ենք անհարմարություններ»,- հավելեց ՀԷՑ տնօրենը։nbsp;/pp Երևանի Կենտրոնում հետագա տարիներին իրականացվելիք ծրագրերը ներկայացնելիս Հարությունյանը նշեց, որ ընդհանուր առմամբ ներդրումային ծրագիրը կազմում է 540 միլիարդ դրամ։/p