p bԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․/bnbsp;Սեպտեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ նախնական տվյալներով՝ իրեն հասցված մահացու հրազենային վիրավորումով, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։/pp Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։/pp Ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն: Դիակի արտաքին զննությամբ կզակի շրջանում հայտնաբերվել է հրազենային վնասվածք: Բռնության այլ հետքեր չեն արձանագրվել։/pp Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։/pp Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ, հետաքննության մարմնին տրվել է քննության համար հետաքրքրություն ներկայացնող տվյալներ ձեռք բերելուն ուղղված հանձնարարություն։/pp Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:/p