p bԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/.nbsp;/bՄենք ի սկզբանե գիտեինք, որ Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին փաստաթուղթը հակասահմանադրական և հակաօրինական էր: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։/pp «Այդ փաստաթուղթն իրավական ուժ չի ստացել, պաշտոնապես չի հրապարակվել, չի մտցվել իրավական համակարգ, ինչից հետո փաստաթուղթը կարելի կլիներ անվանել նորմատիվ ակտ»,- հայտարարել է Շահրամանյանը։/pp Նրա խոսքով՝ արցախցիները չեն ցանկացել ինտեգրվել Ադրբեջանի կազմում, հայտնվել Ադրբեջանի լծի տակ և որոշել են լքել իրենց հայրենիքը՝ տեղափոխվելով Հայաստան։/pp «Մենք այդ փաստաթղթի վերաբերյալ որոշում ենք կայացրել ու այն ներկայացրել ենք ՀՀ վարչապետին։ Եվ այսօր անիմաստ է խոսել այս փաստաթղթի ուժի մասին»,- նշում է Շահրամանյանը։/pp Արցախի նախագահը հայտարարել է, որ տեղափոխվելով՝ Հայաստանն Արցախի պաշտոնյաներին տեղեկացրել է, որ Հայաստանի անվտանգությունը առաջնահերթ է:/pp «Հայաստանը նաև մեր հայրենիքի հիմնական մասն է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ սպառնալիքի տակ չդնենք այն գործընթացները, որոնք իրականացնում են Հայաստանի իշխանությունները, և չպետք է վնասենք նրա անտանգության համակարգը։ Բայց մենք տեսնում ենք, որ տարբեր առիթներով Արցախի լուծարման հարցը դառնում է մանիպուլյացիաների առարկա։ Առաջին հերթին դա կեղծ թեզ է, և այդ փաստաթուղթը, որը մենք ստիպված ենք եղել ստորագրել, հնարավորություն տվեց անվտանգ Հայաստան տեղափոխել խաղաղ բնակչությանը։ Զինված ուժերը եւ ուժային կառույցների պաշտոնյաները նույնպես տեղափոխվեցին։ Ցավոք, նաև պատանդներ վերցվեցին՝ հանձին ռազմաքաղաքական ղեկավարության»,- նշել է Շահրամանյանը:br/pp bԱդրբեջանի էթնիկ զտումն Արցախում /b/pb /bp Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքում։ Այս ամենին նախորդել է Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան Արցախի դեմ՝ 2023-ի սեպտեմբերի 19-20-ը՝ հրետանային, ԱԹՍ-ներիnbsp;օգտագործման միջոցով:br/pp Արցախի բնակիչները հարկադրաբար լքեցին իրենց հայրենիքը և տեղափոխվեցին Հայաստան: Ըստ ՀՀ կառավարության՝ ավելի քան 115 հազար արցախցիներ ընդունվել և գրանցվել են: ՀՀ կառավարությունն իրականացրել է մի շարք ծրագրեր, առաջնային կարիքների կայքnbsp;a href=https://e-soc.am/https://e-soc.am/anbsp;և «114» թեժ գիծ։/p