p bԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/. /bԱՄՆ-ի հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են։ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմակայեն բոլոր փորձություններին, որոնց անդադար ենթարկում է Արևմուտքը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մարիա Զախարովան։nbsp;/pp Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել էր, որ Հայաստանի բնակչության զգալի մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից և ԱՄՆ-ն դրա համար պայմաններ է ստեղծում։nbsp;/pp «Ինչ վերաբերում է Օ'Բրայենի մերկապարանոց հայտարարություններին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ճարտարագիտության հերթական օրինակն է`ձգտել միջազգային հանրության աչքում Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականությունը» մտորել, որը ոչ մի կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ»,- ասել է Զախարովան։nbsp; nbsp;nbsp;/pp Նա նշել է, որ սոցհարցումների միջոցով իրավիճակը խեղաթյուրելու փորձերը միայն վերջերս տեսանելի են եղել տարածաշրջանի մյուս երկրներում:/pp nbsp;/p