p bԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b Freedom Broker Armenia-ն գործարկում է Freedom Academy նոր նախագիծ, որն ուղղված է Հայաստանի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը։/pp «Մենք համոզված ենք, որ եթե մարդը պատրաստ է ներդրում կատարել իր կրթության մեջ, իսկ խոսքն անպայման ֆինանսական միջոցների մասին չէ, այլև ժամանակի, ապա դա միանշանակ կապահովի լավագույն «շահույթ»։ Մենք ունենք առաքելություն. ցանկանում ենք նպաստել Հայսատանի քաղաքացիների բարեկեցությանը` բարձրացնելով նրանց գիտելիքների մակարդակը անձնական ֆինանսների կառավարման ոլորտում»,- հայտարարեց Freedom Broker Armenia-ի կրթական նախագծերի ղեկավար Գեորգի Մելքոնյանը։br br Նա առանձնացրեց զարգացման հետևյալ առաջնահերթ ուղղությունները` սոցիալական նախագծեր, հանրային կրթության ոլորտ, պետական ծրագրերի աջակցության ցուցաբերում և մասնավոր սեկտորի հետ աշխատանք։ Նա, մասնավորապես, նշեց, որ Freedom Academy-ն սոցիալական նախագծերի շրջանակում ֆինանսական գրագիտության բարձրացման հարցում նախապատվությունը կտա սոցիալապես անապահով ընտանիքներին, երեխաներին և զինվորականներին։/pp Մելքոնյանը նաև հայտնեց, որ գործընկեր համալսարանները տարին երկու անգամ գիտական ֆորումներ կանցկացնեն ներդրումային թեմայով, կիրականացվեն համատեղ կրթական ծրագրեր։ Բացի դրանից, նախատեսվում է դպրոցների հետ համագործակցություն սկսել մանկուց ֆինանսական մտածողություն ձևավորելու համար։/pp nbsp;Նա նշեց, որ գործարկվող կրթական նախաձեռնությունն ունի ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն բաղադրիչներ։ Դասընթացների ընթացքում ինֆորմացիա կտրամադրվի այն մասին, թե ինչպես է գործում արժեթղթերի շուկան և ինչ է ընկած վերլուծության հիմքում։ Միաժամանակ նյութերը պատրաստված են այնպես, որ հասկանալի լինեն մարդկանց, ովքեր ոլորտում մասնագետներ չեն։/p