Добавить новость

«Роскосмос» представит в Египте макет спутника «Беркут-ВР»

Экскурсовод подал в суд на экс-замглавы МО Попова и руководство парка «Патриот»

Более 166 тыс жителей Подмосковья намерены участвовать в выборах с помощью ДЭГ

Mash: Блиновская отпраздновала свой 43-й день рождения в камере СИЗО



Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Խոհարարություն, երաժշտաթերապիա եւ ոչ միայն. անվճար դասընթացներ արցախցիների համար

Հայաստանյան աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու համար Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր եւ վաստակի՛ր. Արցախ» ծրագիրն արցախահայերին օգնում է մասնագիտական ուսուցում ստանալ եւ զարգացնել հմտությունները:

«Սովորի՛ր եւ վաստակի՛ր. Արցախ»-ի հիմնական բաղադրիչը սոցիալ-տնտեսական աջակցությունն է: Ծրագիրը նախապատմությունը ունի: ՀԲԸՄ-ը նախկինում «Սովորի՛ր եւ վաստակի՛ր. Արցախում» ծրագիր է իրականացրել Արցախում, որն օգնում էր արցախահայությանը ձեռք բերել հմտություններ ձեռնարկատիրության, բիզնեսի, զբոսաշրջության, թվային եւ սոցիալական մեդիա մարքեթինգի, առաջնորդության եւ անձնակազմի կառավարման ոլորտներում, ինչպես նաեւ օգնում էր բարելավել անգլերենի իմացությունը։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայաթափումից հետո ծրագիր ստացել է «Սովորի՛ր եւ վաստակի՛ր. Արցախ»-ը խորագիրը եւ շարունակվում է Հայաստանում:

«Սովորի՛ր եւ վաստակի՛ր. Արցախ»-ը արցախահայերին երկու հիմնական բաղադրիչ է առաջարկում՝ ուսուցում եւ բիզնեսի օժանդակություն:

Ուսուցումն իրականացվում է վերամասնագիտացման, վերաորակավորման կամ կարճաժամկետ հատվածում նոր մասնագիտություն ստանալու, աշխատաշուկայում մրցունակ լինելու հմտություններ զարգացնելու կամ այնպիսի հմտություններ ձեռք բերելու միջոցով, որոնք անձին կօգնեն շուկայում ավելի արագ գտնել իր զբաղվածությունը:

Ծրագրի մյուս բաղադրիչը՝ բիզնեսի օժանդակությունն է, որը  հնարավորություն է տալիս բիզնեսներին աջակցել կայանալու կամ քիչ թե շատ ընդլայնվելու հարցում՝ տրամադրելով փոքր դրամաշնորհ:

«Առաջին բաղադրիչի համար փորձել են գտնել այն հիմնական մասնագիտությունները, որոնք շուկայում այսօր ամենապահանջվածն են՝ վեբ ծրագրավորում, ծրագրավորման լեզուներ կամ 3D մոդելավորում, ինչպես նաեւ խոհարարություն եւ հրուշակագործություն»,- ասում է ծրագրի ղեկավար Հայկուհի Գեւորգյանը:

Խոհարարության եւ հրուշակագործության մեջ մասնագիտանալ ցանկացող արցախահայերի համար ՀԲԸՄ-ն համագործակցություն է սկսել Ֆրանս-հայկական մասնագիտացված ուսումնական կենտրոնի հետ, որտեղ կարճ ժամանակահատվածում խոհարարության ոչ միայն գիտելիք, այլեւ գործնական հմտություններ ստանալ:

Ֆրանս-հայկական մասնագիտացված ուսումնական կենտրոնում այս պահին խոհարարություն եւ հրուշակագործություն են սովորում շուրջ 93 արցախցի: Դասընթացների տեւողությունը մեկուկես ամիս է: Յուրաքանչյուր ուղղության համար մասնակիցները հաճախում են շաբաթը 3 անգամ: Դասընթացները տեւում են մեկ ամբողջ օր:

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի արտադրական ուսուցման վարպետ Էմմա Քոչարյանն ասում է. «Ուսուցման ժամանակահատվածը կարճ է, բայց նրանք շատ մոտիվացված են գալիս, հաճախելիությունը շատ լավ է: Բոլորի հետ անհատական զրույցներ եմ ունեցել, ասում են՝ սիրելով են հաճախում եւ ցանկություն ունեն աշխատելու: Հիմա արդեն ռեստորանների հետ ենք կապ հաստատում, որպեսզի ավարտելուց հետո ովքեր ցանկություն ունեն, կարողանան հետո աշխատել»:

Գայանե Նասիբյանն իր փոքրիկ հրուշակարանն է ունեցել Ստեփանակերտում: Հայաստան տեղափոխվելուց հետո էլ շարունակել է հրուշակագործությամբ զբաղվել, բայց նաեւ որոշել է, որ պետք է խոհարարություն էլ սովորի. «Ծրագրի մասին իմացա սոցիալական ցանցերից: Եկա կենտրոն, տեսա մեր ուսուցիչներին, մասնակիցներին եւ ավելի մեծ ցանկություն առաջացավ մոտս, որ սովորեմ: Ծրագրի ավարտից հետո մտադիր եմ արդեն իմ գործը սկսել»:

Մասնակիցներն այստեղ սովորում են սննդի անվտանգության կանոններ եւ սանհիգիենայի նորմեր, մթերքի մեխանիկական մշակում, ժամկետավորում եւ պահպանում, դանակի հմտություններ, խոհանոցային պարագաների եւ սարքավորումների շահագործում, բաղադրատոմսերի ճիշտ ընթերցում եւ կիրառում, մթերքի ջերմային մշակումներ եւ բաղադրատոմսեր:

Ի տարբերություն Գայանեի՝ դասընթացի մասնակիցներից Տիգրան Գրիգորյանի եւ Մովսես Ալավերդյանի առնչությունը խոհարարության հետ միայն նախասիրությունների շրջանակում է եղել:

«Արցախի արտգործնախարարությունում եմ աշխատել, խոհարարությունը հոբբիի պես մի բան է եղել: Հիմա որոշել եմ ավելի մասնագիտական դարձնել այն»,- ասում է Տիգրանը:

Մովսեսն էլ պայմանագրային զինծառայող է եղել. «Խոհարարության հետ կապ չեմ ունեցել, բայց սիրել եմ: Մինչ այս ծրագրին մասնակցելը 4 ամիս խոհարարություն սովորել եմ, բավականին հմտություններ հասցրել եմ ձեռք բերել, ավելի առաջընթաց ունենալու համար որոշեցի այս ծրագրին մասնակցել: Համարում եմ, որ սովորածս դեռ քիչ է, դեռ պիտի շարունակեմ մասնագիտանալ ոլորտում եւ անցնեմ աշխատանքի»:

«Սովորի՛ր եւ վաստակի՛ր. Արցախ» ծրագրի մյուս գործընկերը «Լուսե վերականգնողական կենտրոն» հիմնադրամն է, որն արտթերապիստների պահանջարկ ուներ: Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական վերականգնմամբ զբաղվող հիմնադրամը մանկավարժ-հոգեբանների 10 թափուր հաստիք է ունեցել: ՀԲԸՄ-ն օժանդակել է հիմնադրամին՝ աշխատանքի վայրում կազմակերպել ուսուցման դասընթացներ՝ հետագայում նրանց աշխատանք առաջարկելու պայմանով:

«Կենտրոնում Արցախից եկած եւ երեխաներ ունենք, եւ մասնագետներ, որոնք մեր թիմին պետք է միանային, բայց նրանց փորձառությունը քիչ էր: Շատ ուրախ եմ, որ ՀԲԸՄ-ի այս նախաձեռնության շնորհիվ կարողացանք վերապատրաստման դասընթացներ սկսել արցախցի մասնագետների համար, որոնք հետագայում կկարողանան ներգրավել մեր աշխատանքներին»,- ասում է Լուսե վերականգնողական հիմնադրամի տնօրեն Գոհար Գալստյանը՝ նշելով, որ դասընթացի մասնակիցներից մեկի՝ Գայանե Խաչատրյանի հետ արդեն աշխատանքային պայմանագիր ունեն:

Գայանեն դաշնակահար է, աշխատել է Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում. «Նման երեխաների հետ աշխատանքի փորձ արդեն ունեցել եմ: Իսկ այստեղ սովորեցի՝ թե երեխաների հետ աշխատանքում երաժշտությունը եւ երաժշտական գործիքներն ինչ ազդեցություն կարող են ունենալ եւ ինչպես կարելի է դրանք ճիշտ օգտագործել»:

Դասընթացին մասնակցող լոգոպետները, հոգեբանները, սոցիալական աշխատողները պարզում են՝ ինչպես կարող են երաժշտությունն օգտագործել իրենց մասնագիտության մեջ, ինչ է երաժշտաթերապիան եւ ինչպես կարող է օգնել երեխաներին՝ հաղթահարել ֆիզիկական եւ հոգեկան առողջության  խնդիրները:

17 տարի Արցախի կրթության ոլորտում աշխատած Մարինա Հարությունյանն ասում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո որոշել է իր աշխատանքային ուղին շարունակել սոցիալական ոլորտում. «Շուշիի տեխնոլոգիական համալսարանում էի աշխատում, բայց պատերազմից հետո տեսա, որ իմ կարիքը ավելի շատ սոցիալական ոլորտում կա: Սոցաշխատողի վերապատրաստում անցա, այնուհետեւ ընդունվեցի մագիստրատուրա, թեզս էլ, որը դժվար կառավարվող, վարքային խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքի մասին էր, պաշտպանեցի բլոկադայի ժամանակ: Այս դասընթացի կարիքը եւս կար ինձ համար՝ երեխաների հետ ճիշտ աշխատելու նոր գործիքների տիրապետելու համար»:

Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար ՀԲԸՄ-ն «Սովորի՛ր եւ վաստակի՛ր. Արցախ» ծրագիրն այս պահին անվճար մասնագիտական վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում նաեւ հաշվապահության, գնումների, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար:

«Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն եւ ներգրավում» ծրագիրը («Սովորի՛ր եւ վաստակի՛ր․Արցախ») իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի եւ «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ)։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Синоптик Шувалов прокомментировал «июльскую» погоду в Центральной России в августе

В ЯНАО предупредили об усилении ветра до 20 м/с

Место вечного покоя: цена и выбор

Прекрасной игры участникам теннисного турнира памяти Ю. М. Лужкова пожелала Елена Батурина

Музыкальные новости

Форум «Активное долголетие в Подмосковье» прошел в Одинцове

ГПМ Радио участвует в деловой программе Московского медиафестиваля на ВДНХ

В эфире телеканала «Россия 24» рассказали о Всероссийской антитеррористической тренировке в Подмосковье

Путин обратил внимание на дефицит врачей в Вологодской области РФ

Новости России

Воскресенье, 1 сентября 2024 года: что будет в храме?

Прекрасной игры участникам теннисного турнира памяти Ю. М. Лужкова пожелала Елена Батурина

Более 4,5 млн туристов посетили Крым с начала 2024 года

Собака более 10 часов сидит в переноске как забытый багаж в Шереметьеве

Экология в России и мире

Как увеличить прибыль клиники до 30%, повысив квалификацию врачей

«Авторадио» погрузило гостей ММНК в атмосферу знаменитого мюзикла

Водитель сервисного локомотивного депо «Сольвычегодск» Артём Тропников стал обладателем золотого кубка Фестиваля силовых видов спорта «Северные Силачи».

Практиканты СЛД «Вязьма» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» успешно совмещают работу и учебу

Спорт в России и мире

Хачанов проиграл в самом долгом матче в истории турнира US Open

Конкурентка Рыбакиной на US Open жестко прошлась по WTA

Александрова вышла в третий круг US OPEN, где сыграет против Соболенко

Хуберт Хуркач одолел Тимофея Скатова на старте Открытого чемпионата США — 2024

Moscow.media

3 региона Северного Кавказа лидируют по частоте страховых случаев и рисков мошеннических действий по ОСАГО

Свыше 6,5 тысячи жителей Москвы и Московской области получили справки о статусе предпенсионера в клиентских службах регионального Отделения СФР и МФЦ

В жопу Мальдивы!

Регионы-лидеры по по частоте страховых случаев | Портал Кузов











Топ новостей на этот час

Rss.plus






В ЯНАО предупредили об усилении ветра до 20 м/с

«Авторадио» погрузило гостей ММНК в атмосферу знаменитого мюзикла

Не бунтовщик, а жертва тщеславия? Кто и как сделал Радищева звездой

Ветеринары госклиник Москвы приняли более 300 тысяч домашних животных с начала года