Մեկնարկել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունման փուլը։
Մրցույթն իրականացվում է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով, ուղղված է երիտասարդ (մինչեւ 35 տարեկան) գիտաշխատողներից բաղկացած գիտահետազոտական խմբերի հետազոտությունների աջակցությանը:
Նախագիծը մշակում եւ իրականացնում է 2-4 անդամից բաղկացած գիտահետազոտական խումբը, որը կազմված է ղեկավարից եւ կատարողներից։ Ղեկավարը պատասխանատու է խմբի կազմավորման եւ նախագծի իրականացման հաջող ընթացքի համար: Խմբի անդամները հայտ ներկայացնելու փուլում կարող են լինել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, իսկ նախագծի իրականացման ընթացքում պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացիներ կամ ռեզիդենտներ եւ բնակվեն Հայաստանում: Խումբը պետք է ունենա նաեւ օտարերկրյա գործընկեր։
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի մրցույթների հայտերի եւ հաշվետվությունների ընդունման համակարգով՝ այստեղ:
Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 30-ն է: Ֆինանսավորման երաշխավորված նախագծերի ֆինանսավորման մեկնարկը նախատեսվում է 2025թ․ հունվարից։ Հրավերի փաթեթը կարող եք գտնել այստեղ։