Добавить новость

Бронштейн: 39 новых школ откроются 1 сентября в Подмосковье

Внук де Голля раскритиковал арест Дурова

552 автобуса будут перевозить школьников Подмосковья в новом учебном году

«Вляпались»: Яна Рудковская застряла из-за непогоды в Сочи и не может вылететь



Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կովկասում Մոսկվայի դիրքերի թուլացումը անմիջական օգուտ չի բերի ԵՄ-ին կամ Իրանին

Ներկայացնում ենք Ռազմավարական քաղաքականության ավստրալիական ինստիտուտի հետազոտող Ադամ Զիոգասի As Russia’s Caucasus influence falls, filling the gap isn’t simple հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ադամ Ջիոգաս

Հայաստանի մտադրությունը դուրս գալու Ռուսաստանի գլխավորած անվտանգության դաշինքից, կարծես, հնարավորություն է տալիս Եվրամիությանը, Թուրքիային եւ Իրանին ընդլայնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում:

Սակայն, Ռուսաստանի նվազող դերից առաջացած բացը լրացնելու նրանց կարողությունը սահմանափակ է, քանի որ Ադրբեջանը ցանկանում է խաղալ իր կանոններով, եւ ազդեցության երեք հավակնորդները սահմանափակումների են բախվում:

ԵՄ-ն փորձում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները հարթեցնել՝ միջնորդելով նրանց միջեւ բանակցությունները եւ հույս ունենալով ամրապնդել իր հեղինակությունը որպես աշխարհաքաղաքական դերակատար: Թուրքիան ցանկանում է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում, իսկ Իրանը, կարելի է ենթադրել, ցանկանում է ունենալ հիմնականում տնտեսական օգուտներ՝ միջազգային պատժամիջոցների ազդեցությունը մեղմելու համար։

Հայաստանը հունիսին վերջապես ծանուցեց Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու իր մտադրության մասին՝ փետրվարին մասնակցությունը սառեցնելուց հետո։ Հայաստանը դա արեց մասամբ այն պատճառով, որ Ռուսաստանը չէր աջակցել նրան ռազմական հարձակման ժամանակ, երբ Ադրբեջանը հաջողությամբ հետ վերցրեց Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքը: Մյուս գործոններից էին հրադադարից հետո ռուս խաղաղապահների անարդյունավետությունը եւ ՀԱՊԿ անդամ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը, որը բացահայտվեց հունիսին արտահոսած փաստաթղթերից:

Եվ հակառակը, Ադրբեջանը, դառնալով ավելի հաստատակամ, արտաքին ճնշմամբ չսահմանափակված, բնական գազի նոր համաձայնագիրը կնքելուց եւ ս.թ. նոյեմբերին ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսը հյուրընկալելու պատվին արժանանալուց հետո, պատճառ չի տեսնում որեւէ մեկին զիջումներ անել: Քանի դեռ Ադրբեջանն ավելի անկախ ու մարտական ուղի է բռնում, ավելի լայն տարածաշրջանը պետք է զգուշանա։

ԵՄ-ն եղել է Հայաստանի հիմնական հեռանկարը ռուսական ազդեցության դեմ արտաքին քաղաքականությունը հավասարակշռելու իր փորձում։ Հայաստանը բանակցություններ է վարել ԵՄ-ի հետ համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի շուրջ՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ: Ռուս խաղաղապահների հանդեպ կասկածամիտ լինելով՝ Հայաստանը նույնիսկ խնդրել է ԵՄ-ին դիտորդական առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։

Այնուամենայնիվ, Հայաստանի հրաժարումը Ռուսաստանից՝ որպես անվտանգության երաշխավորի, ինքնաբերաբար չի խթանում տարածաշրջանում անվտանգությունը ապահովելու ԵՄ կարողությունը։ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանակավոր եւ սահմանափակ միջոց է ու հետեւողականորեն քննադատվել է Ռուսաստանի կողմից:

ԵՄ-ի՝ որպես միջնորդի վստահելիությունը վտանգված է նաեւ Ադրբեջանի ագրեսիվ փորձերով՝ Նոր Կալեդոնիայում հակաֆրանսիակամ անկարգություններ հրահրելու եւ Մայոտտայի կարգավիճակը կասկածի տակ դնելու միջոցով: Ադրբեջանն այսպես է պատասխանում Ֆրանսիային, որին մեղադրում է Հայաստանին կողմնակալ աջակցություն ցույց տալու համար:

ԵՄ-ն ստիպված է բալանսը պահել, քանի որ մի կողմից փորձում է աջակցել Հայաստանին ավելի ու ավելի ինքնավստահ դարձող Ադրբեջանի դեմ, մյուս կողմից՝ չի կարող չափազանց կոշտ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, քանի որ նվազեցնելով իրենց կախվածությունը Ռուսաստանից՝ եվրոպական երկրները ցանկանում են ադրբեջանական բնական գազ ներմուծել:

ԵՄ-ն պետք է հաշվի առնի նաեւ Թուրքիայի գործոնը, որի տարածքով են անցնում բնական գազը Ադրբեջանից Եվրոպա տեղափոխող խողովակաշարերը: Ռուսական ազդեցության թուլացման հետ մեկտեղ, Թուրքիան կարող է նախընտրել չաջակցել ԵՄ-ին՝ որպես տարածաշրջանի գործերի վրա ազդելու իր մրցակից:

Տարածաշրջանում Թուրքիայի դերն առավել հստակ երեւաց Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու ժամանակ։ Մասնավորապես, թուրքական անօդաչու թռչող սարքերը նպաստել են ադրբեջանական բանակի առաջխաղացմանը եւ Լեռնային Ղարաբաղի գրավմանը։ Ռազմական աջակցությունը, սակայն, նվազում է, քանի որ Ադրբեջանը հասել է Լեռնային Ղարաբաղի լիարժեք վերահսկողության իր անմիջական նպատակին:

Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում այժմ հիմնված է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական ու տնտեսական նպատակների դասավորության վրա, իսկ Ադրբեջանն ավելի ու ավելի ինքնավստահ է դառնում:

Թուլացած Ռուսաստանը պետք է ամենից շատ անհանգստացնի Իրանին: Իրանն ամենաթույլն է այն երկրների շարքում, որոնք կարող են տարածաշրջանային ազդեցություն ձեռք բերել Ռուսաստանի կողմից այն կորցնելուց հետո։ Այն չունի ԵՄ-ի տնտեսական կշիռը, ոչ էլ՝ Թուրքիայի պատմական ազդեցությունը։ Սակայն Իրանին անհրաժեշտ է կայունություն Կովկասում իր սահմանների երկայնքով, քանի որ նա ձգտում է հաղթահարել միջազգային մեկուսացումը եւ կախված է բոլոր հասանելի տնտեսական միջանցքներից:

Իրանը կարող է խնդիրներ ունենալ: Համարձակ դարձած Ադրբեջանը կարող է ավելի մեծ ազդեցություն ձեռք բերել Իրանի հյուսիսային տարածաշրջանում, որը էթնիկ ադրբեջանցի բնակչություն ունի: Թեեւ Ադրբեջանը դեռեւս բացահայտ սպառնալիք չի հնչեցրել Իրանի հասցեին, Թեհրանը հասկանալիորեն անհանգստացած է այս հնարավորությամբ:

ԵՄ-ն, Թուրքիան ու Իրանը իրենց շահերն են հետապնդում Կովկասում՝ Ռուսաստանի ազդեցության նվազման պայմաններում: Այնուամենայնիվ, Ադրբեջանի վերելքի հետագիծը լուրջ սահմանափակումներ է դնում նրանց՝ ազդեցություն ունենալու կարողության վրա: Թերեւս, ամենաքիչ կաշկանդվածը Թուրքիան է:

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Жара не отступает: Москву накрыло балканским теплом

Пилоты летевшего в Москву самолета увидели странные шары в небе

Первичный рынок недвижимости Севастополя: цены растут не благодаря, а вопреки

Спортсмен Подмосковья взял серебро на чемпионате РФ по армрестлингу среди глухих

Музыкальные новости

В Wildberries озвучили причину приостановки иска Бакальчук о разводе

Косметолог Мадина Байрамукова: какие процедуры стоит сделать после лета

Якутские киберспортсмены выиграли Кубок России

«Локомотив» обыграл «Ростов» и вышел в лидеры РПЛ

Новости России

Свой или чужой: половина россиян выступает за покупку авто

Актриса Дружинина опровергла слухи о госпитализации

Спортсмен Подмосковья взял серебро на чемпионате РФ по армрестлингу среди глухих

Медведев предложил властям Франции арестовать Цукерберга

Экология в России и мире

Фестиваль адаптивного спорта в Екатеринбурге

Золотые регионы России: «585*ЗОЛОТОЙ» рассказал, в каких городах чаще покупают изделия из золота

В ритме танца: Apelsin Ural Tango Marathon прошёл в столице Урала

10 самых длинных рек в мире

Спорт в России и мире

Казахстанцы на US Open сегодня: битва с игроком топ-10 и загадочная форма Рыбакиной

Анна Блинкова проиграла Эмме Наварро на старте Открытого чемпионата США

Рублев пробился во второй раунд US Open

Рейтинг WTA. Носкова стала №25, Эрика Андреева поднялась на 14 строчек, Потапова – на пять

Moscow.media

Две орловчанки перевели мошенникам по более полутора миллиона рублей

Две дороги отремонтировали в Марксовском районе Саратовской области

Все в домике...

Начался суд над опекуншей убитого в Екатеринбурге мальчика











Топ новостей на этот час

Rss.plus






Свой или чужой: половина россиян выступает за покупку авто

Врач Кондрахин рассказал, можно ли купаться в Москве в конце лета

Собянин: в Москве обустроили 120 детсадов и школ в 2024 году

Пилоты летевшего в Москву самолета увидели странные шары в небе