Добавить новость

Кадыров заявил, что встретил в Москве президента ОАЭ в составе делегации РФ

«Он заботится о семье»: отец Джулиана Ассанжа рассказал о его жизни после освобождения

С опозданием. Сугробы появятся в Москве не раньше декабря

Не западная повестка. В Сириусе проходит экологический конгресс БРИКС

Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Աշխարհի թողտվությամբ Ադրբեջանը ջնջում է իմ կյանքն ու անցյալը»

Ներկայացնում ենք Newsweek պարբերականի «Կարծիքներ» բաժնում հրապարակված անկախ լրագրող Սիրանուշ Սարգսյանի Reflections From a Forgotten Ethnic Cleansing հոդվածի հայերեն թարգմանությունը:

Սիրանուշ Սարգսյան

Վերջերս վերադարձա Հայաստան՝ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում չորս ամիս սովորելուց հետո: Բոստոնում ես ինձ զգում էի ինչպես տանը, ոչ միայն նրա ծաղկող հայկական համայնքի շնորհիվ, այլ որովհետեւ բոստոնցիները՝ դասախոսներից մինչեւ համակուրսեցիներ ու օտարներ, իսկապես հյուրընկալ էին:

Սակայն իրականությունն այն է, որ երբ վերադարձա «տուն» Հայաստան, իրականում ես չկարողացա վերադառնալ իմ իսկական տուն՝ Արցախ (Լեռնային Ղարաբաղ), որը հռչակել էր իր անկախությունը 1991 թվականին եւ մինչեւ անցյալ տարի վայելում էր ժողովրդավարական ինքնակառավարում։ Իմ պապենական հայրենիքը Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների է ենթարկվել անցյալ սեպտեմբերին։

Զավեշտն այն է, որ ես դիմեցի Թավիթյան կրթական ծրագրին Թաֆթսում Ադրբեջանի կողմից իմ հայրենիքի 10-ամսյա շրջափակման ժամանակ, երբ իմ դիմումի գործընթացը գրեթե սյուրռեալիստական էր թվում: Ապրել շրջափակման մեջ, զրկված լինելով առաջին անհրաժեշտության պարագաներից ու ազատ տեղաշարժից, նույնիսկ մոտ գտնվող Հայաստանի մոտակա բնակավայր հասնելն անհնարին էր թվում. ինչպե՞ս կարող էի հասնել Բոստոն: Բայց ես դիմեցի՝ հավատալով, որ եթե ուզում էի վերացնել շրջափակումը, պետք է նախ մտքումս հույս ստեղծեի, որ մենք մի օր նորից կապ ենք ունենալու աշխարհի հետ:

Երբեք չէի պատկերացնի, որ ճանապարհը ոչ միայն կբացվի՝ թույլ տալով ինձ հասնել Բոստոն, այլեւ կդառնա իմ եւ իմ 120 000 հայրենակիցների վտարման ճանապարհը՝ զրկելով ինձ տուն վերադառնալու հնարավորությունից ծրագրի ավարտից հետո։

Ծրագիրը, որը հիմնադրվել է հանգուցյալ գործարար եւ բարերար Ասո Թավիթյանի կողմից, ավելի քան 25 տարի հնարավորություն է ընձեռում Հայաստանի եւ Արցախի մասնագետներին զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները:

Ես դիմել էի որպես քաղծառայող, որը 14 տարի աշխատել է խորհրդարանում, սակայն վերջին երկու տարիներին, այդ թվում՝ շրջափակման ժամանակ, աշխատել եմ որպես լրագրող։ Դա մանկության երազանք էր, որը վերածվել էր մղձավանջի, որովհետեւ ես աշխարհին ներկայացնում էի, թե ինչպես է պատերազմից ավերված մեր տարածաշրջանը գտնվում շրջափակման մեջ:

Ես գրում էի պատմություններ մայրերի մասին, որոնք ամբողջ գիշեր հացի հերթերում են կանգնել, երեխաների, ովքեր դպրոց են հաճախում սառնամանիքին, հղի կանանց, ովքեր կորցնում են իրենց չծնված երեխաներին թերսնման եւ սթրեսի պատճառով, եւ կացարաններում գտնվող մայրերի մասին, ովքեր աղոթում են իրենց երեխաների փրկության համար: Նրանցից շատերը կենդանի չմնացին:

Երբ հասա Ֆլեթչեր, արդեն կորցրել էի հայրենիք, տուն, կարիերաս եւ անցյալիս բուն էությունը: Ֆլեթչերում լինելը, սակայն, ինձ համար բուժման գործընթացի սկիզբ էր: Մինչ ես այնտեղ էի, մի քանի հնագույն եկեղեցիներ եւ գերեզմանոցներ Ադրբեջանի կողմից հողին հավասարվեցին: Մեկ այլ զավեշտ՝ մինչ ես Բոստոնում էի եւ զարգացնում էի կառավարման եւ դիվանագիտության գիտելիքներս ու հմտություններս, քանդում էին իմ սեփական խորհրդարանի շենքը, Ադրբեջանի նախագահը հպարտորեն խարույկ վառեց մեծ տոնակատարության ժամանակ եւ այն անվանեց «վերջնական մաքրում»: Սա պաշտոնապես հաստատեց, որ Արցախից մեր վտարումը միտումնավոր էթնիկ զտում էր։

Դիվանագիտական ուսումնասիրություններում Ֆլեթչերի խորն ավանդույթները հնարավորություն ընձեռեցին բացահայտել մեծ տերությունների հակասությունները եւ շահերի բախումը, ինչպես նաեւ այն, թե ինչպես են պատմական փորձն ու տեխնոլոգիական զարգացումները ազդում անվտանգության դինամիկայի, իրավական մարտահրավերների եւ բանակցային գործընթացների վրա:

Այնուամենայնիվ, ես ապշած էի այն փաստից, որ դասախոսություններից ոչ մեկում չէր հիշատակվել Արցախի էթնիկ զտումը. բոլոր քննարկումները ծավալվում էին Ուկրաինայի եւ Գազայի շուրջ:

Թեեւ ես վստահ եմ, որ համալսարանում տեղի ունեցած եւ լայնորեն լուսաբանված բողոքի ցույցերը նպատակ չունեին անտեսել աշխարհի մյուս անարդարությունները, իմ փորձառությունը անգամ չընդունվեց: Ի պատիվ նրանց, սակայն, Ֆլեթչերի իմ խոհուն հասակակիցներն ու դասախոսները, ովքեր ջերմորեն ընդունեցին ինձ իմ համար ամենադժվար պահին, նույնպես ողջունեցին իմ նախաձեռնած քննարկումները՝ կիսելով իմ եւ իմ հայրենակիցների դառը եւ ցավալի փորձը:

Յուրաքանչյուր վիճակագրության հետեւում կա կորստի եւ փրկության, ցավի եւ զոհաբերության, հուսահատության եւ հավատքի ողբերգական պատմություն, ինչպես նաեւ պատմություններ այն ընտանիքների մասին, որոնք աջակցության կարիք ունեն, այդ թվում՝ ԱՄՆ-ից: Այո, ես ակնկալիքներ ունեմ Ամերիկայից, որը տարիներ շարունակ ներգրավված է տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում։ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաները մեզ վստահեցրել են, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի ռազմական գործողություն, չի հանդուրժի որեւէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա, եւ որ մեր իրավունքները պաշտպանված կլինեն Ադրբեջանի կազմում։ Այդպես չեղավ:

Հիմա ես Հայաստանում եմ։ Երբ քայլում եմ մայրաքաղաք Երեւանի աղմկոտ փողոցներով, ինձ թվում է, թե ապրում եմ ուրիշի կյանքով: Իմացա, որ այն թաղամասը, որտեղ ապրել եմ այսքան տարի, է, ինչպես նաեւ իմ աշխատատեղը, ամբողջովին քանդված են։ Կարծես Ադրբեջանն, ամբողջ աշխարհի թողտվությամբ, ջնջում է իմ կյանքը, իմ անցյալն ու մեր հազարամյա պատմությունը: Աշխարհի անտարբերությունը խլացուցիչ է:

Լրագրող Էդվարդ Ռ. Մերոուն, ում անունը զարդարում է Ֆլեթչերի գլոբալ դիվանագիտության կենտրոնը, ասել է. «Ոչ մի մարդ չի կարող ահաբեկել մի ամբողջ ժողովուրդ, եթե մենք բոլորս նրա հանցակիցները չլինենք»:

Լռելով՝ բոլորս թույլ ենք տալիս, որ Արցախը ջնջվի աշխարհի երեսից:

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Президент ОАЭ Аль Нахайян прибыл на неформальную встречу с Путиным в кроссовках

Клуб «Активное долголетие» в Солнечногорске поучаствует в чемпионате России по фоновой ходьбе

Видео: в Москве очередь к посольству Молдавии не иссякает более 12 часов

Игорь Краснов прилетел в Бразилию на прокурорский саммит G20

Музыкальные новости

На пленарной сессии VI Федерального форума «Производительность 360» обсудили новые задачи по повышению производительности труда

Сотрудники вневедомственной охраны Росгвардии Московской области провели патриотические уроки для школьников региона

Желдорреммаш подвел итоги деятельности за 9 месяцев 2024 года

«Мы не лезем». Путин рассказал о конфликте США с Китаем

Новости России

РАСКРЫТЫ НАСТОЯЩИЕ ПРИЧИНЫ ВТОРОЙ МИРОВОЙ. Россия, США, Европа могут улучшить отношения?!

Главные новости Нижнего Новгорода за 20 октября: Новогодние поезда и экономия на дорогах.

Песков назвал отношения Путина и президента ОАЭ дружескими и доверительными

Президент ОАЭ Аль Нахайян прибыл на неформальную встречу с Путиным в кроссовках

Экология в России и мире

Психоаналитик Марианна Абравитова: как взрослому человеку проработать детскую травму, не обращаясь к психологу

Коллекция N 6 by Alsu M. на Московской неделе моды

Арцах - пришло осознание потери?..

Как завязывать эластичный бинт

Спорт в России и мире

Стокгольм (ATP). 2-й круг. Берреттини играет со Штрикером, Грикспор – с Фернли, Рууд встретится с Сонего, Пол – с Дьере

Даниил Медведев снялся с турнира категории ATP-500 в Вене

Синнер победил Алькараса и взял «Шлем шести королей»

Спортивный врач рассказал, из‑за чего теннисисту Рублеву могли ампутировать яички

Moscow.media

Новые Baic X55 появились в автопарке BelkaCar

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный

Компании Pango Cars и Caready открыли первый в России совместный центр. Чем он интересен?

Усадьба Фряново











Топ новостей на этот час

Rss.plus






«Он заботится о семье»: отец Джулиана Ассанжа рассказал о его жизни после освобождения

Президент ОАЭ Аль Нахайян прибыл на неформальную встречу с Путиным в кроссовках

«Динамо» с разгромным счетом обыграло «Рубин» в Нижнем Новгороде

С опозданием. Сугробы появятся в Москве не раньше декабря