Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը պահանջում է դժվար փոխզիջումներ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուի քարտուղար Մեթյու Միլերը
p
bԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/ԱՌԿԱ/․ /bՀայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը պահանջում է դժվար փոխզիջումներ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուի քարտուղար Մեթյու Միլերը։
/p
p
«Երկու կողմերն էլ հասել են անհավանական առաջընթացի և անցել են երկար ճանապարհ։ Այդ պատճառով մենք շարունակում ենք նրանց առաջ մղել։ Խաղաղության համաձայնագիրը կնշանակի շատ բան այդ երկրների և տարածաշրջանի՝ աշխարհի համար՝ կայունություն և անվտանգություն տարածաշրջանում», – հայտարարել է նա ճեպազրույցի ժամանակ։nbsp;
/p
p
Նրա կարծիքով, համաձայնագիրը հնարավոր է, բայց այն երկու կողմերից պահանջում է կատարել դժվար ընտրություն և գտնել դժվար փոխզիջումներ։
/p
p
«Այդ պատճառով մենք պատրաստվում ենք շարունակել առաջ մղել նրանց այդ վերջնական տարաձայնությունների լուծման և համաձայնագրի ձեռք բերման համար», – ընդգծել է Միլերը։nbsp;
/p
p
Խոսելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին բանակցությունների մասին՝ Պետդեպի ներկայացուցիչը փաստել է, որ առկա է առաջընթաց՝ ձեռնպահ մնալով մանրամասներից։nbsp;
/p
p
«Բայց համաձայնագիր դեռ չկա, և մենք չենք պատրաստվում հանգստանալ մինչև չհասնենք դրան», – ասել է Միլերը։
/p
p
nbsp;
/p