HerculesAI-ը (նախկինում՝ Zero Systems) հայտարարել է 26 միլիոն դոլար B սերիայի ներդրման մասին։
Ֆինանսավորումը ղեկավարում է Streamlined Ventures-ը՝ Proof VC-ի, Thomson Reuters Ventures-ի, Alumni Ventures-ի եւ ոլորտի տարբեր հրեշտակ ներդրողների մասնակցությամբ:
Ընկերության համահիմնադիր եւ տեխնիկական տնօրենը Գեւորգ Կարապետյանն է։ 2017 թվականից ընկերությունն աշխատում է մասնագիտական ծառայությունների ավտոմատացման ուղղությամբ՝ ի սկզբանե կենտրոնանալով իրավական ոլորտի վրա: Արդեն մի քանի տարի է, ինչ մշակում է սեփական լեզվական մեծ մոդելները (LLM) նախքան հանրային գիտակցությունում դրանց մեծ տարածմանը։
TechCrunch-ի փոխանցմամբ՝ այժմ ընկերությունն ունի մի քանի մոդելներ, որոնք կատարում են երեք հիմնական գործառույթ՝ խելացի տվյալների արդյունահանում, տվյալների փոխակերպում եւ տվյալների ստուգում:
Ընկերությունը հայտնել է վերջին տարվա ընթացքում քառակի աճ գրանցելու մասին, ինչպես նաեւ հաշվում են ԱՄՆ-ի 100 լավագույն իրավաբանական ընկերությունների 30%-ը որպես հաճախորդ։ Ունեն նաեւ Fortune 500-ի հաճախորդներ, այդ թվում՝ Mercer-ը, Standard & Poor’s-ը եւ State Farm-ը:
HerculesAI-ն այժմ ունի շուրջ 75 աշխատակից։ Ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Բաբինի խոսքով՝ ծրագրում են ավելի շատ ներդրումներ կատարել ներքին գործընթացների կատարելագործման մեջ, քան աշխատակիցներ ավելացնելու համար:
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին ԱՄՆ-ում, այն մասնաճյուղ ունի նաեւ Հայաստանում։