p bԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի․/ԱՌԿԱ/․ /bԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 9-ից 17-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան) և Երևան (Հայաստան), հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։/pp Այցի նպատակն է քննարկել ժողովրդավարական կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի, ԶԼՄ-ների և խոսքի ազատության հարցերը:/pp Զեյան կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ու կքննարկի հարցեր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ոլորտներում Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների առաջխաղացման վերաբերյալ:/pp Այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերին, ինչպես նաև Հաղպատի վանք՝ նպաստելու կրոնական ազատության նկատմամբ հարգանքին և աջակցելու մշակութային պահպանմանը։/p