Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ից 15-ը Մասիս քաղաքի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության վերգետնյա մալուխները անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով:
Նույն աշխատանքներն իրականացվելու է Երեւանի կենտրոնում հուլիսի 12-ին։
2019 թ-ից մեկնարկած այս աշխատանքերն իրականացվում են Երեւանի քաղաքապետարանի եւ Մասիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ եւ միտված են ցանցերի արդիականացմանը։
Նշենք, որ աշխատանքների ընթացքում ընկերության բաժանորդները կարող են նկատել ֆիքսված եւ բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումներ։ Այս կապակցությամբ ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը։