p bԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր։/pp Այս մասինnbsp;«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։/pp «Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սյունիքի մազի Գորայքի հատվածում։ Կա 2 զոհ՝ վարորդը և մեկ ուղևոր: 3 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց», – ասաց Սարգսյանը։/p br