p
bԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հայտնում է, որ հուլիսի 6-ին «Երևանի ՀԷԿ 1»-ում (Երևանի առաջին հիդրոէլեկտրակայան) տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով այս օրերին Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում առկա են էլեկտրամատակարարման ընդհատումներ։
/p
p
«Վթարը բավականին մեծ է իր մասշտաբներով, սակայն Ընկերության կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակում մշակվել են բաժանորդների էլեկտրամատակարարման ապահովման ժամանակավոր սխեմաներ: Էլեկտրասնուցումն ապահովվում է տարբեր այլընտրանքային աղբյուրներից, որոնք այս ժամանակահատվածում պարբերաբար փոփոխվում են։ Սա հնարավոր է դարձել իրականացնել շնորհիվ Ընկերության կողմից կատարված մեծածավալ ներդրումային ծրագրերի։ Այլ պարագայում նմանատիպ վթարի հետեւանքների վերացմանն ուղղված ժամկետները մի քանի անգամ կգերազանցեին այսօրվա ժամկետները» – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։
/p
p
Նշվում է նաև, որ ընկերության բաժանորդների սպասարկման տեղեկատվական ծառայության շուրջօրյա գործող 1-80 զանգերի կենտրոնն աշխատում է խիստ ծանրաբեռնված արտակարգ ռեժիմով, ստանում բազմաթիվ զանգեր, որոնցից բոլորին, ցավոք, հնարավոր չէ պատասխանել։nbsp;
/p
«Էլեկտրամատակարարման ընդհատումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ոչ միայն օպերատորի, այլ նաև ավտոմատ ծառայության միջոցով, որի համար անհրաժեշտ է մուտքագրել բաժանորդական քարտի կամ պայմանագրին կցված հեռախոսահամարը», – նշվում է հաղորդագրության մեջ։br
br