p bԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b Արդշինբանկը Asian Banking Finance միջազգային ամսագրի կողմից հաղթող է ճանաչվել միանգամից երկու անվանակարգում՝ արժանանալով «Տարվա մանրածախ բանկ» և «Տարվա փրայվիթ բանկ» անվանակարգերին:nbsp;/pp Այսպես է գնահատել փորձագետների միջազգային հանձնաժողովն Արդշինբանկի գործունեությունը 2024 թվականի ընթացքում: Մրցանակները հանձնվել են բանկերին՝ նորարարության, իրենց գործին նվիրվածության և հաճախորդներին բացառիկ սպասարկում ապահովելու համար, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։/pp Ամսագրի կողմից հաղթողներին ուղղված շնորհավորական հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Այս մրցանակները վկայությունն են այն բանի, որ յուրաքանչյուր ընկերություն շարունակաբար կատարելագործում է իր աշխատանքը և ոլորտի համար նոր նշագիծ սահմանում՝ կիրառելով լավագույն փորձը և ինովացիոն մոտեցումները, որոնք էլ ձևավորում են բանկային գործի ապագան»:/pp Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանի կարծիքով բանկի բոլոր մրցանակների հիմքում յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա մանրակրկիտ աշխատանքն է, որ թույլ է տալիս հաճախորդներին որակյալ և հասանելի ծառայություններ մատուցել:/pp «Արդեն որերորդ անգամ Արդշինբանկը նորից լավագույնն է ճանաչվում Հայաստանում համընդհանուր ակտիվներով, զուտ շահույթով, միջազգային ֆինանսավորման ծավալներով, շահութաբերությամբ և մասնաճյուղերի ցանցի ընդլայնմամբ: Այս փաստերը որոշիչ են դարձել ամբողջ աշխարհից բազմաթիվ արժանավոր թեկնածուների մեջ հաղթողի ընտրության գործում: Այս մրցանակները հերթական անգամ վկայում են Արդշինբանկի զարգացման ռազմավարական ճիշտ վեկտորի մասին»,- նշեց Ա. Խաչատրյանը:/pp Մրցանակակիր բանկերի ամբողջական ցանկը ներկայացված է a href=https://asianbankingandfinance.net/co-written-partner/event-news/outstanding-banking-and-finance-industry-champions-crowned-asian-banking-finance-awards-2024 target=_blankայստեղ/a:/pp bԱրդշինբանկի մասին/b/pp Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 400.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:/pp bABF-ի մասին/b/pp
Asian Banking Finance (ABF)-ը ոլորտային ամսագիր է, որ սպասարկում է Ասիայի ֆինանսական ծառայությունների դինամիկ ինդուստրիան: Ամսագիրը թողարկում է վերլուծական հոդվածներ, ոլորտային հաշվետվություններ առևտրային, մանրծախ և ներդրումային-բանկային ընկերությունների մասին Ասիայում:/pp Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:/p