Добавить новость

Артисты из Санкт-Петербурга покажут в Крыму музыкально-поэтические спектакли об Ахматовой и Окуджаве

Проектируя будущее: Татарстан — один из лидеров в выполнении национальных проектов

Дeпутaт Μaтвeйчeв: Ρaɜбaвим тaджиκοв нeгpaми – и вce οбpуceют

Палестина намерена подать заявку на вступление в БРИКС

Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մարատ Սարգսյան. «Արցախում նկարահանված նյութին անպայման վերադառնալու եմ»

Լիտվաբնակ ռեժիսոր Մարատ Սարգսյանի «Բոգդանասը ձգտում է մնալ» վավերագրական ֆիլմն ընդգրկված է 2024 թվականի Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:

Ֆիլմի ցուցադրությունն ու քննարկումը ռեժիսորի հետ նախատեսված է հուլիս 10-ին, ժամը 18:00-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:

Մինչ այդ, Մեդիամաքսը ռեժիսորի հետ զրուցել է կինոյի, արվեստագետների «բեռի» ու պատերազմի մասին:

2020թ. հոկտեմբերին Մարատ Սարգսյանը մեկնել էր Արցախ ու երկու շաբաթ անցկացրել առաջնագծի հյուսիսային ուղղությամբ:

«Մե՞նք ենք պաշտպանվում նրանցից, թե՞ նրանց պաշտպանում մեզնից»

«Բոգդանասը ձգտում է մնալ» ֆիլմն իմ երկրորդ լիամետրաժ վավերագրականն աշխատանքն է: Այն նկարել եմ Լիտվայում՝ անչափահաս տղաների գաղութում: Պարզ ֆիլմ է՝ առանց հատուկ հնարքների: Տեսախցիկն ուղղակի շատ մոտ հեռավորությունից հետեւում է միջավայրին ու փոխանցում այն մարդկանց, որոնք երբեք չեն կարող ներսից տեսնել այդ երեխաների կյանքը:

Ֆիլմի հիմքում մի հարց է. մենք փակել ենք այդ տղաներին, որ նրանցի՞ց պաշտպանվենք, թե՞, փակված լինելով, նրանք են պաշտպանվում մեզնից: Մեր շատ «ազատություններից», թմրամիջոցների հասանելիությունից, անտեսված լինելուց:
Ազատության մեջ այդ տղաները հասարակության համար մի շերտ են, որն արժանի չէ ապրել մեր կողքին, նախընտրում ենք չտեսնել նրանց: Փակված մնալն ազատում է այս վտանգներից:

Չեմ ցանկացել հատուկ շեշտադրումներ անել, ուզում եմ՝ հանդիսատեսի մոտ դիտումից հետո սեփական հարցերն առաջանան ու տրվեն սեփական պատասխանները:

Սիրահարվել հերոսին ու միջավայրին

Վավերագրական ու խաղարկային ֆիլմերն ինձ համար ոնց որ երկու երեխա լինեն՝ տղա ու աղջիկ.

-    Ու մեկն էլ հարցնում է՝ ո՞ւմ եք ավելի շատ սիրում, - կատակում եմ:
-    Երկուսին էլ:

Խաղարկային կինոն պատմություն պատմելու իր ձեւն ունի: Այն ի սկզբանե սուտ է:  Դիտողին նախապես ասում ես՝ էկրանի մարդիկ դերասաններ են, սցենարը` հորինվածք: Բայց մարդն ընդգրկվում է այդ «խաղի» մեջ, սկսում հավատալ, ապրումակցել: Խաղարկային ու վավերագրական կինոն լեզուներ են: Մի պատմության համար մի լեզուն է հարմար, մյուսին՝ մյուսը: Երկուսն էլ ինձ շատ հոգեհարազատ են:

Պատմություններ կան, որոնք խաղարկային կինոյի հիմք են, ուրիշներն էլ վավերագրություն են պահանջում: Լինում է՝ տեսնում ես մի միջավայր, հերոս ու սիրահարվում: Քեզ պետք է արձանագրել հենց այդ իրավիճակը, չմիջամտել, ուղղակի ցույց տալ: Հենց սա է մաքուր վավերագրությունը:

Առեղծվածային, «ուրիշ» աշխարհը

Լիտվայում եմ 1994թ.-ից: Տեղափոխությունը շատ սպոնտան ստացվեց: Ընտանիքս Վանաձորից է: 1988թ.-ի երկրաշարժից հետո պապիկս գումար ստացավ քանդված տան համար ու որոշեց դրանով ոչ թե տուն կառուցել, այլ՝ բիզնես սկսել:

Գնաց Ռուսաստան, հետո ինչ-որ կերպ հայտնվեց Լիտվայում, որտեղից մեծ բեռնատարներով կարագ ու միս էր բերում Հայաստան: Պատկերացնո՞ւմ եք՝ 3000 կմ հեռավորությունից: Հաճախ էր Վանաձոր գալիս արտասահմանցիների հետ, ու մեզ միշտ հետաքրքիր էր՝ ովքե՞ր են այս մարդիկ, որտեղի՞ց: Պապիկս առհասարակ շատ յուրահատուկ, առեղծվածային մարդ էր: 1992թ.-ին Լիտվայում դեռ կար ռուսական ռազմական բազա ու նրան ինչ-որ կերպ հաջողվում էր այդ բազայից մեծ ռազմական ինքնաթիռ վերցնել, լցնել այն կարագով ու բերել Հայաստան: Ոչ մեկ չէր հասկանում՝ ո՞նց է պայմանավորվում: Կարագն այստեղ կես գնով էր վաճառում, ասում էր՝ «հո ամբողջ գնով չեմ վաճառի, մարդկանց վիճակը տեղից վատ է»: Ես ու եղբայրս միշտ ուզում էինք գնալ հետը, տեսնել այդ առեղծվածային, «ուրիշ» աշխարհը: 15 տարեկանում՝ 1994թ.-ին, երկու շաբաթով գնացինք Լիտվա: Այդ ընթացքում պապիկի մոտ Ռուսաստանում գործեր առաջացան, նա ստիպված էր մեկնել, իսկ մենք այդպես էլ մնացինք Լիտվայում՝ տատիկիս հետ: Ուրախ էինք, որովհետեւ ազատվել էինք դպրոց գնալու պարտականությունից (ծիծաղում է – հեղ.): Այդ տարիքում դպրոցը չէի սիրում, նույնիսկ տեսություններ ունեի, որ այն վերացնել է պետք: Հետո ճակատագիրը հետաքրքիր խաղ խաղաց, ինքս դարձա դասախոս: Լիտվայում մի քանի ուսումնական հաստատությունում եմ դասավանդում, անցկացնում նաեւ կարճաժամկետ վարպետության դասեր: Ի դեպ, այս տարի ռեժիսորական կուրս եմ հավաքում նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

«Կինոյի զարգացման հիմքում դպրոցն է»

Ինձ համար շատ կարեւոր ու ջերմ զգացում է, որ կինոկարիերաս սկսել եմ Վանաձորից՝ «Ինտերկապ» հեռուստաստուդիայից: 12 տարեկանից այնտեղ աշխատում էի որպես օպերատոր: Տեսախցիկ ունեի, պապիկս էր գնել, իհարկե, որ իրեն նկարեմ (ծիծաղում է – հեղ.):

Հիմա հայկական կինոյի ոլորտում մի կողմից կա շարժ, կան տաղանդավոր երիտասարդներ: Մյուս կողմից՝ չկա կինոյի կայուն դպրոց: Երբ ասում են՝ «Հայաստանում կինո չկա», սա չի նշանակում, որ երկրից ընդհանրապես կինո դուրս չի գալիս, պարզապես կինոարվեստը կայուն չէ:
 
Օրինակ՝ արդեն ձեւավորվել է լիտվական կինո, որը դեռ տասը տարի առաջ չկար: Սա տեղի է ունեցել, քանի որ հայտնվել է կինոդպրոց՝ կայուն, համակարգված ու պինդ: Սա է սերմը, առանց որի ծառը չի աճելու: Իմ կարծիքով՝ Հայաստանում նման դպրոցի ձեւավորումը տեղի է ունենում հենց հիմա, գոնե, վավերագրական կինոյի շերտերում: Այնպես որ, մեծ հույսեր ունեմ, չնայած՝ այս պահին Հայաստանի բոլոր՝ արտաքին ու ներքին խնդիրներին: Կինոյի առումով լավատես եմ:

«Իրական արվեստագետների ուսերին հիմա ահռելի բեռ է»

Արվեստագետը կարո՞ղ է առանձնացնել իրեն երկրի այսօրից, կատարվող իրադարձություններից ու հանդարտ շարունակել ստեղծագործել դրանից անջատ թեմաներով. սա, երեւի, արվեստագետի հետ կապված կարեւորագույն հարցն է:

Պատասխանը յուրաքանչյուրի համար շատ անձնական է ու կապված նաեւ մասնագիտական մակարդակի հետ: Հատկապես վավերագրողն աշխատում է իրական մարդկանց հետ, նրանք դերասաններ չեն ու վստահել ենք քեզ, հետեւաբար դու վերցնում ես ու կրում քեզ վրա մեծ պատասխանատվություն:

Կարծում եմ՝ իրական արվեստագետների ուսերին հիմա ահռելի բեռ է: Նրանք կրկնակի ծանր իրավիճակում են: Մի կողմից հաշտ չեն եղած իրավիճակին, ուզում են ինչ-որ բան անել, ելքեր գտնել, մյուս կողմից՝ անցնում են նրանց ստեղծագործական օրերն ու տարիները: Ստեղծագործող մարդու դեպքում սխալ է ասել կարիերայի օրերը, որովհետեւ զգացումն այլ է: Թվում է՝ հետդ անընդհատ մի շատ մեծ, լցված տարա կա: Եթե լավ մասնագետ ես, կարողանում ես քիչ-քիչ բացել այն, առերեսվել մտքերիդ, իրականություն դարձնել դրանք ու թեթեւանալ: Եթե չէ՝ ուսերիդ տանում ես այդ ծանրությունն ու այն քեզ խեղդում է:

Այստեղ արվեստագետներին մնում է մաղթել միայն, որ շատ ուժեղ լինեն ու կարողանան զգալ թե՛ առաջինը, թե՛ երկրորդը: Այդ դեպքում կհաղթեն՝ լինելով ոչ անտարբեր ու միաժամանակ ստեղծագործելով՝ չխեղդվելու համար:

«Կարա՞ս չգնաս, ուրեմն մի՛ գնա»

15 տարեկանից Լիտվայում եմ ապրել ու չեմ ծառայել բանակում: Պատերազմի, զենքի, զինվորականի հետ կապված բոլոր հիշողություններս «Ինտերկապում» աշխատելու տարիներից են՝ 1992-93 թվականներից:

Այդ ժամանակ մեր ֆիդայիններն առաջնագիծ մեկնելուց առաջ հաճախ էին հավաքվում հեռուստաստուդիայում: Հիշում եմ՝ մի բազմոց ունեինք, տակը լիքը զենք էր: Խումբը գալիս էր, զինվում, մեկնում, հետո հայտնվում էին ինչ-որ մարդիկ, նոր զենք բերում ու մենք սպասում էինք հաջորդ խմբին: Տղերքն ինձ փոքր եղբոր պես էին վերաբերվում: Զենքին էին ծանոթացնում, սովորեցնում կրակել: Շատերը հետ չէին գալիս ու ինձ՝ 12 տարեկան երեխայիս, խաբում էին, թե ուղղակի հարմար չէր, միանգամից տուն են գնացել կամ ավելի ուշ կգան: Իհարկե, հասկանում էի՝ մի բան եղել է: Շատերն էլ գալիս էին, նստում ու ժամերով լռում. ինչ-որ բան են տեսել, ինչ-որ բան արել, գուցե, սպանել առաջին անգամ, ոչ ոք չգիտի: Պատերազմի հետ առաջին ծանոթությունս սա էր:

Երբ սկսվեց 2020թ. պատերազմը, մտածում էի՝ նույնն է լինելու, 90-ականների նման ձգվելու է տարիներով: Այդ փուլում աշխատում էի «Բոգդանասը ձգտում է մնալ» ֆիլմի վրա: Գիտեի, որ գնալու եմ, բայց նախ ուզում էի մի քանի գործ ավարտել: Սկսեցի բոլոր տեղերից հավաքել ինձ պարտք մնացած աշխատավարձերը, որ տանը թողնեմ: Ամենահասարակ գործողություններն էի անում՝ գնել ռազմական կոշիկներ, ուսապարկ, տաբատ:

Գալուս բուն որոշումը կայացվեց մի քանի վայրկյանում: Մեքենայի ղեկին էի, ինքս ինձ հարցրի՝ «կարա՞ս չգնաս», որովհետեւ պատերազմ գնալ չէի ուզում, ոչ մեկ, երեւի, չի ուզում: Շատ պարզ հարց տվեցի՝ «դու կարա՞ս չգնաս, եթե հա, ուրեմն՝ մի՛ գնա»: Բայց եթե չգնալուց հետո ուտելու ես քեզ, չես կարողանալու ապրել, ուրեմն գնալ է պետք:

Նման հարց ուսանողներիս եմ տալիս՝ «կարա՞ք առանց կինո ապրեք, ուրեմն մի՛ մտեք այս դժվար ոլորտը, ձեզ մի՛ դժբախտացնեք»: Բայց եթե առանց կինո ապրել չեք կարող՝ բարի գալուստ:

«Դարձա 90-ականներին ճանաչածս տղերքից մեկը»

Պատերազմում մնացի 14 օր: Արցախում հոկտեմբերի կեսից էի, նոյեմբերի 9-ին պատերազմն ավարտվեց: Շատ նմանություններ տեսա 90-ականներին զգացածս պատերազմի հետ: Ավտոմատներն էին նույնը, նույն փայտե կոթերով: Նույն մորուքներով տղերքը, ես էլ իրենց հետ: Հետաքրքրիր է, բայց կյանքը 30-ամյա պտույտ գործեց, մեծացա ու դարձա 90-ականներին «Ինտերկապից» ճանաչածս տղերքից մեկը: Զինվորները տարբերվում էին, իրենց ստիպում էին սափրվել, իսկ կամավորները նույն՝ 30 տարի առաջվա մարդիկ էին:

Արցախի հյուսիսում էի: Հիշում եմ՝ տեղ հասնելուց անմիջապես հետո ուժեղ հրետակոծություն սկսվեց: Հասկացա, որ մարմինս վախենում է: Մտքով չեմ վախենում, բայց մարմինս փորձում է հասկանալ՝ ոնց ողջ մնալ: Քիչ-քիչ այդ էմոցիան նահանջեց: Հասկացա, որ փրկությունը հանդարտ, հավասարակշռված մնալն է: Հրետակոծությունը տեւեց երկու ժամ: Առաջին ժամից հետո միացրեցի տեսախցիկն ու սկսեցի նկարել: Վախը լիովին անցավ: Ես իրականությունն ինձ համար դարձրեցի կինո:

Հետո եկավ գումարտակի հրամանատարը՝ Սերոբ Բազիկյանը, այ սենց տղա (Մարատը վերեւ է պարզում բութ մատը – հեղ.): Հանգիստ հարցրեց՝ «ո՞նց եք»: Դեմքին նայեցի, հանդարտվեցի:  

Տեսախցիկի առկայությունից տղերքը չէին նեղվում: Ի սկզբանե ասել էի՝ նկարներն իրենց եմ տալու ու բոլորից մեյլեր էի հավաքում: Ինձ արդեն սպասում էին տարբեր խրամատներում (ժպտում է – հեղ.):

Ուսանողներիս մեծ մասն այդ տղերքի տարիքին են: Այդ փորձն ու խաղարկային կինոյից եկած կազմակերպչական հմտությունները շատ էի կիրառում: Տեսնում էի՝ մեկը «բռոնիկ» չի հագնում կամ «կասկա» չի դնում, ասում էի՝ «շուտ արա, թե չէ հեսա կնկարեմ, հետո ամոթ կլինի»: Այնպես որ, երկու գործ էի անում՝ կազմակերպչական ու վավերագրական: Մենակ կռվով չէի զբաղվում, որովհետեւ չէի տիրապետում: Ավտոմատն, իհարկե, ուսիս էր, բայց մենակ մի անգամ եմ կրակել:

«Առաջին տխրությունը զգացի, երբ տեսա՝ ոնց ա կամբատն ուրախանում ունեցածս ամենապարզ, «հարսանիքի» դրոնից»  

Ինչ-որ պահից դարձա «դրոնշիկ»: Հետս դրոն էի տարել, իսկ մեր ուղղությամբ տղերքը, ցավոք, անօդաչու չունեին: Ցանկացած դիտարկվում կատարվում էր մարդկանց կողմից, հաճախ՝ կյանքի գնով: Չեմ մոռանում՝ մեր կամբատի ուրախությունը, երբ տեսավ՝ դրոն ունեմ: Ամենապարզ, քաղաքում հարսանիք նկարելու սարք էր է... Ինձ ահավոր վատ զգացի, առաջին խորը տխրությունն էր: Հենց այդ պահից հասկացա՝ մի բան սխալ է, ճիշտ չի սենց:

Ինձ սկսեցին տանել առաջնագծի տարբեր կետեր՝ դիտարկումներ կատարելու:

Հաճախ Կարեն Ջալավյանի հետ էինք գնում, իսկ նրա մեքենան մշտական թիրախ էր: Առաջին անգամներն ասում էի՝ «կամանդիր, բայց ոնց որ մեզ են խփում», հանգիստ պատասխանում էր՝ «նորմալ ա, վեջդ չդնես»:

Մի պահ է շատ տպավորվել: Հրետակոծության ընթացքում անցնում էինք ճանապարհով, որի եզրին մի զինվոր կանգնած հանգիստ սափրվում էր: Ջալավյանն իջավ մեքենայից, վազեց իր կողմն ու անփոխանցելի զայրույթով գոռաց՝ «արա, դու չե՞ս լսում, որ խփում են, ի՞նչ ես ստեղ կանգնել, դու ուզո՞ւմ ես մամայիդ դագաղ ուղարկեմ»: Շատ ազդեցիկ էր տեսնել՝ ոնց է արտաքինից միշտ հանդարտ մարդն այդքան զայրանում մի զինվորին պաշտպանելու, կյանքը փրկելու համար:

Հիշում եմ՝ հետո եկանք մի գյուղ, որտեղ Ջալավյանի տունն էր: Խփել էին, ամբողջությամբ կրակի մեջ էր: Իջավ մեքենայից, կանգնեց ու մի քանի րոպե լուռ նայում էր՝ ոնց է վառվում տունը: Զգացվում էր՝ ներսում բան է կատարվում, բայց դրսից՝ նույն սառը վիճակը:

Կամբատի՝ Սերոբ Բազիկյանի մասին ասեցի: Շատ ուժեղ կերպար էր: Միայնակ գնում էր դիվերսիաների, հետ գալիս ու լուռ նստում: Միայն տեսնում էինք, որ քիչ հետո հակառակորդի մոտ ինչ-որ բան է վառվում: Ինձ համար այս մարդկանց կողքին լինելը մեծագույն փորձ էր: Իսկական հերոսներն իրենք են, իմ կամբատն էր: Ինքը կա հիմա:

«Արցախում նկարահանված նյութին անպայման վերադառնալու եմ»

Պատերազմից հետո գործընկերներս շատ էին ասում, որ նկարահանումների հիման վրա ֆիլմ անեմ, բայց պատրաստ չէի: Մեր պարտությունն ուրիշ էր, ուժերի պարտություն չէր: Հարազատի դավաճանության պես զգացում էր, որն ինձ տանջում էր: Շատ դժվար եմ դուրս եկել այդ վիճակից: 2020թ.-ից հետո երկու տարի ամեն օր նույն երազն էի տեսնում, որ կռիվը շարունակվում է, ու ես ամբողջ գիշեր կռվում եմ:

Արցախում արված նկարահանումներին անպայման վերադառնալու եմ: Հիմա զգում եմ՝ կարող եմ: Նոր նախագծերից աշխատում եմ նաեւ «101» վավերագրական-էքսպերիմենտալ ֆիլմի վրա, որը պատմելու է բռնի տեղահանված արցախցիների մասին:

Յանա Շախրամանյան

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Посол РФ рассказал об отсутствии дискриминации россиян в Чили

Артисты из Санкт-Петербурга покажут в Крыму музыкально-поэтические спектакли об Ахматовой и Окуджаве

Великий Ларионов хочет видеть в КХЛ клуб с Крайнего Севера. Какие шансы у «Норильска» подняться в лигу?

Неученье – тьма: почему российских детей заставляют покидать школы

Музыкальные новости

Посол Антонов о новых санкциях США: американская администрация агонизирует

В Москве открылась выставка Росгвардии «Легендарный командующий» в честь генерала армии Ивана Кирилловича Яковлева

В Штабе общественной поддержки «Единой России» вспомнили годовщину Курской битвы

План на киловатт: Как Путин собрался заряжать Россию

Новости России

Палестина намерена подать заявку на вступление в БРИКС

Французский политолог связал арест Дурова с требованием Вашингтона

Великий Ларионов хочет видеть в КХЛ клуб с Крайнего Севера. Какие шансы у «Норильска» подняться в лигу?

Викторина «На семи холмах» пройдет 7 сентября в библиотеке № 147 в Орехово-Борисово

Экология в России и мире

Музыкальный Продюсер. Известный музыкальный Продюсер.

Золотые регионы России: «585*ЗОЛОТОЙ» рассказал, в каких городах чаще покупают изделия из золота

12 фактов о скелете

Базовые коллекции нижнего белья «Дефиле»

Спорт в России и мире

Новак Джокович: «Соперничество с молодыми топами приносит мне удовольствие и вдохновляет на то, чтобы постоянно совершенствовать свой теннис»

Последний в сезоне теннисный турнир Большого шлема стартует в Нью-Йорке

Синнер об увольнении фитнес-тренера и физио после допинг-скандала: «Из-за ошибок у меня нет уверенности, необходимой для дальнейшей совместной работы»

Карен Хачанов поднялся на одну строчку в рейтинге ATP

Moscow.media

С начала 2024 года более 2,5 тысячи многодетных мам в Московском регионе досрочно вышли на пенсию

Начался суд над опекуншей убитого в Екатеринбурге мальчика

В ДТП на дороге Малахова – Бобровское в Свердловской области погибла 15-летняя девочка

К строительству Северного обхода Омска планируют приступить не раньше начала 2025 года











Топ новостей на этот час

Rss.plus






Дeпутaт Μaтвeйчeв: Ρaɜбaвим тaджиκοв нeгpaми – и вce οбpуceют

Завершилась реконструкция газорегуляторного пункта в столичном поселке Малино

Посол РФ рассказал об отсутствии дискриминации россиян в Чили

Губернатор Подмосковья заявил о готовности образовательных учреждений к новому учебному году