Ինչպես հաղորդում է Ազերթաջը՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ եռակողմ ձեւաչափով գագաթնաժողովն առաջին անգամ է անցկացվում, եւ դա «պատմական նշանակություն» ունի։ Նրանք հայտարարել են, որ այսուհետ նման հանդիպումները կանոնավոր բնույթ են կրելու։
Հանդիպմանը «մտահոգություններ են արտահայտվել Հարավային Կովկասում արտատարածաշրջանային պետությունների կողմից միլիտարիստական քաղաքականության վարման վերաբերյալ», ասվում է հաղորդագրությունում։
«Հատկապես ընդգծվել է 44-օրյա պատերազմի ընթացքում եղբայրական Թուրքիայի եւ Պակիստանի կողմից Ադրբեջանին ցուցաբերած քաղաքական եւ բարոյական աջակցությունը»,- գրում է Ազերթաջը։