Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2024թ․–ի առաջին չորս ամսում թուլացել է՝ տարեկան կտրվածքով հասնելով 13,2#37;–ի, նշվում է «Armenia Monthly Economic Update – June 2024» ՀԲ–ի զեկույցում
p
bԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2024թ․–ի առաջին չորս ամսում թուլացել է՝ տարեկան կտրվածքով հասնելով 13,2%–ի, նշվում է «Armenia Monthly Economic Update – June 2024» ՀԲ–ի զեկույցում։
/p
p
«Տնտեսական ակտիվության իրական աճն ապրիլին դանդաղեց` հասնելով 10.4 տոկոսի 2024 թ. 1-ին եռամսյակում գրանցված 14.3 միջին ցուցանիշի համեմատ։ Դա հիմնականում պայմանավորված է եղել արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների կեսով կրճատմամբ` 24 թ. 1-ին եռամսյակի 30 տոկոս ցուցանիշից հասնելով 16.6 տոկոսի ապրիլին, ինչի վրա անդրադարձել է ոսկու և թանկարժեք զարդերի արտադրության ծավալների աճի դանդաղումը», – նշում են ՀԲ–ի փորձագետները։
/p
p
Հաշվետվության համաձայն, հանքարդյունաբերության ոլորտում ապրիլին գրանցվեց 15 տոկոս անկում, իսկ մշակող արդյունաբերության ոլորտի աճը նվազեց` առաջին եռամսյակի 47 տոկոսից ապրիլին հասնելով 27 տոկոսի: Ծառայությունների ոլորտի աճը (չհաշված առևտուրը), որը չափավորվել էր` 24 թ. 1-ին եռամսյակին հասնելով 5 տոկոսի, ապրիլին նվազեց մինչև 0.8 տոկոս:br
/p
p
Առևտրի ոլորտը շարունակեց աճել ապրիլին` գրեթե նույն տեմպով, ինչ նախորդ ամիսներին (27.2 տոկոս), իսկ շինարարության ոլորտի աճն արագացավ` ապրիլին հասնելով 17.8 տոկոսի, ի տարբերություն 24 թ. 1-ին եռամսյակի 11.4 տոկոս ցուցանիշի:
/p
p
Պահանջարկի կողմում` զուտ արտահանումն է պայմանավորել ՀՆԱ-ի 9.2 տոկոս աճը 24թ. 1-ին եռամսյակում:
/p
p
«Սպառումն աճել է 2.3 տոկոսով, ինչը դանդաղել է 23 թ. 1-ին եռամսյակի 8 տոկոս աճի համեմատ: Դա հիմնականում պայմանավորված էր ավելի ցածր հանրային սպառմամբ», – նշում են զեկույցի հեղինակները։br
/p
p
Նշվում է նաև, որ hամախառն կապիտալի ձևավորման ցուցանիշը կրճատվեց 25 տոկոսով և բացասական անդրադարձավ ՀՆԱ-ի աճի վրա 24թ. 1-ին եռամսյակում:
/p
p
Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունվար-ապրիլին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.2%-ով։ Միաժամանակ, այս տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10,4%-ով, իսկ նույն տարվա մարտի համեմատ՝ 0,1%-ով։br
br
bԹվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ/bbr
br
Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոս։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 5,3-6,4 տոկոսի միջակայքում։
/p
p
ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2024 թվականին 5,7%, իսկ 2025 թվականին՝ 5,3%։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,9 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 5 տոկոս աճ, ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 2024 թվականին 6,2%, իսկ 2025 թվականին՝ 4,8%։ ԱԶԲ-ի կանխատեսումները 2024 թվականի համար 5,7 տոկոս են, իսկ 2025 թվականի համար՝ 6 տոկոս: Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ SP-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6,2 տոկոս աճ, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով։
/p