Добавить новость

«Известия»: 4 человека получили ожоги после взрыва мотора у катера в Подмосковье

Ефимов: Монолит подземного распределительного уровня городского вокзала Косино готов на три четверти

Стало известно о намерении Запада обвинить Россию в применении химоружия

Горожан пригласили на новую лекцию Центра перспективных разработок московского транспорта



Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փաշինյանը սխալ բաներ է ասել Սփյուռքի մասին

Փաշինյանը սխալ բաներ է ասել Սփյուռքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 19-ին հանդիպեց մի խումբ սփյուռքահայերի հետ, որոնք աշխատել են Հայաստանի տարբեր նախարարություններում որպես ժամանակավոր աշխատակիցներ։

Խմբին ուղղված իր ելույթի ժամանակ վարչապետը շեղվեց թեմայից և անիմաստ հայտարարություններ արեց Սփյուռքի մասին։ Նա ասաց, որ «մեր պատմության մեծ մասում, Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում, Սփյուռքը հաճախ կամ երբեմն դիտարկվել է որպես Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ  ինստիտուտ։ Կատարվող փոփոխությունը հետևյալն է. մենք ասում ենք, որ Սփյուռքը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ ինստիտուտ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած պետություն, իր հստակ մեխանիզմներով գործիք է, որտեղ շատ հստակ նկարագրված է, ովքեր և ինչպես են կառավարում այդ մեխանիզմը։ Եթե այդ մեխանիզմի ճարտարապետության մեջ չկա մի որևէ դետալ կամ ավելի մեծ ամբողջություն, և մենք փորձում ենք այդ ամբողջությունը կապել այդ մեխանիզմին, մենք արգելակում ենք այդ մեխանիզմի առաջընթացը։ Սա ակնհայտ բան է։ Եվ այս տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ  փոփոխությունը, որ տեղի է ունենում, շատ կարևոր է և շատ էական։ Բայց, մյուս կողմից, ես ուզում եմ նայել նաև հակադարձ տրամաբանությամբ։ Շատ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետությունն է ընկալվել որպես Սփյուռքի կառավարման դարձյալ օժանդակ կամ ոչ օժանդակ գործիք։ Ես ուզում եմ ասել, որ, իմ ընկալմամբ, սրան ևս պետք է վերջ տալ։ Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի կառավարման օժանդակ կամ ոչ օժանդակ գործիք դարձնելու պարագայում մենք Հայաստանի Հանրապետությունը դուրս ենք դնում իր իրավազորության սահմաններից և, հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը դարձնում ենք ավելի խոցելի։ Մեր ռազմավարությունը, որի մասին ես խոսել եմ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հայեցակարգային հենքը լեգիտիմությունն է, որը կապ ունի նաև սրա հետ, որ մենք կարող ենք գործել միայն այնտեղ, որտեղ մենք ունենք իրավազորություն և լեգիտիմություն գործելու։ Մենք չենք կարող գործել այնտեղ, որտեղ մենք չունենք իրավազորություն և լեգիտիմություն գործելու որպես պետություն։ Եվ ահա այս հանգամանքի բերումով անխուսափելիորեն տեղի են ունենալու սոցիալ-հոգեբանական փոփոխություններ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Ես նկարագրեցի, թե ինչը չպետք է լինի այնպես, ինչպես մենք պատկերացրել ենք։ Այսինքն, ես հասկանում եմ, որ իմ ասածի միջև որոշակի ճեղք է առաջանում, բայց ես այսօր պատրաստ չեմ նույնիսկ այդ ճեղքը լցնելու փորձ անել, որովհետև չեմ կարծում, որ դա իմ գործն է, կամ առնվազն միայն իմ գործն է։ Դա ավելի լայն քննարկումների անհրաժեշտություն ունի, և այդտեղ Հայաստանի Հանրապետությունը կամ ՀՀ պաշտոնյաները կարող են խոսք ունենալ, ասել ինչ-որ բան, բայց կարծում եմ, որ այս քննարկումները ավելի հանրային և ոչ պաշտոնական մակարդակի քննարկումներ են, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստանի և Սփյուռքի միջև նոր հարաբերությունները։ Նրանք այլևս այդպիսին չեն ու չեն լինելու։ Կարծում եմ, որ դա ակնհայտ է»:

Դուք մենակ չեք, եթե ոչինչ չեք հասկացել Փաշինյանի խոսքերից: Խնդիրն այն է, որ նա միշտ խոսում է առանց նախապատրաստված տեքստի, ինչի պատճառով նա շեղվում է թեմայից և ասում բաներ, որոնք չէր նախատեսել ասել:

Փաշինյանն իր երկարաշունչ հայտարարության մեջ փորձել է հերքել ոչ մեկի մտքում գոյություն չունեցող այն միտքը, որ «Սփյուռքը դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ ինստիտուտ»: Ոչ ոք դա չի ասել: Մենք միշտ դիտարկել ենք Սփյուռքի դերը՝ հայրենիքին մարդասիրական օգնություն, ներդրումներ և մասնագիտական փորձառություն տրամադրելու համար։

Դրականն այն է, և ես գոհ եմ, որ Փաշինյանն ընդունում է՝ Հայաստանն իրավազորություն չունի միջամտելու Սփյուռքի ներքին գործերին: Նա մեծ դժվարություններ ունի կառավարելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները, էլ չասած Սփյուռքի խնդիրների մասին, որոնց մասին նա ոչինչ չգիտի:

Այնուհետև Փաշինյանը նորից շեղվելով թեմայից, անդրադարձավ այն հարցին, թե «քանի հայ կա աշխարհում: Նա ասաց. «․․․․Կա մեկ այլ խնդիր. մենք միշտ չէ, որ մեծ նշանակություն ենք տալիս թվաբանությանը։ Վերջերս ինձ մոտ հարց ծագեց, անընդհատ ասում ենք՝ 10 միլիոն հայ, 10 միլիոն հայ, 10 միլիոն հայ։ Մի տեղ կա՞ այդ հայերի ցուցակը, թե՞ չկա։ Համոզված եմ, որ չկա։ Ահա այստեղ նորից սրբացման ֆենոմենն է։ Այդ թիվը սուրբ է, հանկարծ չդիպչեք: Այն ոչ ավելանում է, ոչ պակասում։ Դուք չեք կարող փոխել այն: 10 միլիոն է։ Եթե մեկն ասի՝ 10 միլիոն չէ, 10 561 000 է, բոլորը կհարձակվեն նրա վրա ու կասեն՝ տգե՛տ, դիլետա՛նտ, դու որտեղի՞ց գիտես, ո՞վ է հաշվել և այլն։ Եթե մեկն ասի՝ չէ, 9 200 000 է, կասեն՝ այ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը։ Գրչի մի հարվածով 800 000 հայի ջնջեցիր։ Սա է մեր իրականությունը։ Սա մեր մասին է, բայց մենք պետք է խոսենք դրա մասին։ Եթե դրա մասին չխոսենք, ո՞րն է օգուտը»։

Վարչապետը սխալվում է, որ ոչ ոք չգիտի, թե քանի հայ կա աշխարհում: Նա կարող էր ստուգել Վիքիպեդիայի էջը՝ «Հայ բնակչությունը՝ ըստ երկրների», որը ներկայացնում է 107 երկրների հայերի թիվը: Կան բազմաթիվ այլ աղբյուրներ, որոնք տալիս են աշխարհի հայերի թիվը: Քանի որ ոչ ոք չի հաշվել աշխարհի յուրաքանչյուր հային, բնականաբար, 10 միլիոնը մոտավոր հաշվարկ է:

Եթե այս հարցը իսկապես հետաքրքրում է վարչապետին, ապա նա պետք է հանձնարարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին համաշխարհային հետազոտություն իրականացնել և կազմել աշխարհի հայերի ավելի ճշգրիտ թիվը:

Ես նաև առաջարկում եմ, որ վարչապետի օգնականները գրեն նրա ելույթները, որպեսզի նա կարողանա կարդալ գրավոր տեքստից և չշեղվի այն ամենի մեջ, ինչ գալիս է նրա մտքին տվյալ պահին։

Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչն է եւ խմբագիրը:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 19-ին հանդիպեց մի խումբ սփյուռքահայերի հետ, որոնք աշխատել են Հայաստանի տարբեր նախարարություններում որպես ժամանակավոր աշխատակիցներ։

Խմբին ուղղված իր ելույթի ժամանակ վարչապետը շեղվեց թեմայից և անիմաստ հայտարարություններ արեց Սփյուռքի մասին։ Նա ասաց, որ «…մեր պատմության մեծ մասում, Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում, Սփյուռքը հաճախ կամ երբեմն դիտարկվել է որպես Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ  ինստիտուտ։ Կատարվող փոփոխությունը հետևյալն է. մենք ասում ենք, որ Սփյուռքը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ ինստիտուտ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած պետություն, իր հստակ մեխանիզմներով գործիք է, որտեղ շատ հստակ նկարագրված է, ովքեր և ինչպես են կառավարում այդ մեխանիզմը։ Եթե այդ մեխանիզմի ճարտարապետության մեջ չկա մի որևէ դետալ կամ ավելի մեծ ամբողջություն, և մենք փորձում ենք այդ ամբողջությունը կապել այդ մեխանիզմին, մենք արգելակում ենք այդ մեխանիզմի առաջընթացը։ Սա ակնհայտ բան է։ Եվ այս տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ  փոփոխությունը, որ տեղի է ունենում, շատ կարևոր է և շատ էական։ Բայց, մյուս կողմից, ես ուզում եմ նայել նաև հակադարձ տրամաբանությամբ։ Շատ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետությունն է ընկալվել որպես Սփյուռքի կառավարման դարձյալ օժանդակ կամ ոչ օժանդակ գործիք։ Ես ուզում եմ ասել, որ, իմ ընկալմամբ, սրան ևս պետք է վերջ տալ։ Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի կառավարման օժանդակ կամ ոչ օժանդակ գործիք դարձնելու պարագայում մենք Հայաստանի Հանրապետությունը դուրս ենք դնում իր իրավազորության սահմաններից և, հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը դարձնում ենք ավելի խոցելի։ Մեր ռազմավարությունը, որի մասին ես խոսել եմ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հայեցակարգային հենքը լեգիտիմությունն է, որը կապ ունի նաև սրա հետ, որ մենք կարող ենք գործել միայն այնտեղ, որտեղ մենք ունենք իրավազորություն և լեգիտիմություն գործելու։ Մենք չենք կարող գործել այնտեղ, որտեղ մենք չունենք իրավազորություն և լեգիտիմություն գործելու որպես պետություն։ Եվ ահա այս հանգամանքի բերումով անխուսափելիորեն տեղի են ունենալու սոցիալ-հոգեբանական փոփոխություններ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Ես նկարագրեցի, թե ինչը չպետք է լինի այնպես, ինչպես մենք պատկերացրել ենք։ Այսինքն, ես հասկանում եմ, որ իմ ասածի միջև որոշակի ճեղք է առաջանում, բայց ես այսօր պատրաստ չեմ նույնիսկ այդ ճեղքը լցնելու փորձ անել, որովհետև չեմ կարծում, որ դա իմ գործն է, կամ առնվազն միայն իմ գործն է։ Դա ավելի լայն քննարկումների անհրաժեշտություն ունի, և այդտեղ Հայաստանի Հանրապետությունը կամ ՀՀ պաշտոնյաները կարող են խոսք ունենալ, ասել ինչ-որ բան, բայց կարծում եմ, որ այս քննարկումները ավելի հանրային և ոչ պաշտոնական մակարդակի քննարկումներ են, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստանի և Սփյուռքի միջև նոր հարաբերությունները։ Նրանք այլևս այդպիսին չեն ու չեն լինելու։ Կարծում եմ, որ դա ակնհայտ է…»:

Դուք մենակ չեք, եթե ոչինչ չեք հասկացել Փաշինյանի խոսքերից: Խնդիրն այն է, որ նա միշտ խոսում է առանց նախապատրաստված տեքստի, ինչի պատճառով նա շեղվում է թեմայից և ասում բաներ, որոնք չէր նախատեսել ասել:

Փաշինյանն իր երկարաշունչ հայտարարության մեջ փորձել է հերքել ոչ մեկի մտքում գոյություն չունեցող այն միտքը, որ «Սփյուռքը դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ ինստիտուտ»: Ոչ ոք դա չի ասել: Մենք միշտ դիտարկել ենք Սփյուռքի դերը՝ հայրենիքին մարդասիրական օգնություն, ներդրումներ և մասնագիտական փորձառություն տրամադրելու համար։

Դրականն այն է, և ես գոհ եմ, որ Փաշինյանն ընդունում է՝ Հայաստանն իրավազորություն չունի միջամտելու Սփյուռքի ներքին գործերին: Նա մեծ դժվարություններ ունի կառավարելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները, էլ չասած Սփյուռքի խնդիրների մասին, որոնց մասին նա ոչինչ չգիտի:

Այնուհետև Փաշինյանը նորից շեղվելով թեմայից, անդրադարձավ այն հարցին, թե «քանի հայ կա աշխարհում: Նա ասաց. «․․․․Կա մեկ այլ խնդիր. մենք միշտ չէ, որ մեծ նշանակություն ենք տալիս թվաբանությանը։ Վերջերս ինձ մոտ հարց ծագեց, անընդհատ ասում ենք՝ 10 միլիոն հայ, 10 միլիոն հայ, 10 միլիոն հայ։ Մի տեղ կա՞ այդ հայերի ցուցակը, թե՞ չկա։ Համոզված եմ, որ չկա։ Ահա այստեղ նորից սրբացման ֆենոմենն է։ Այդ թիվը սուրբ է, հանկարծ չդիպչեք: Այն ոչ ավելանում է, ոչ պակասում։ Դուք չեք կարող փոխել այն: 10 միլիոն է։ Եթե մեկն ասի՝ 10 միլիոն չէ, 10 561 000 է, բոլորը կհարձակվեն նրա վրա ու կասեն՝ տգե՛տ, դիլետա՛նտ, դու որտեղի՞ց գիտես, ո՞վ է հաշվել և այլն։ Եթե մեկն ասի՝ չէ, 9 200 000 է, կասեն՝ այ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը։ Գրչի մի հարվածով 800 000 հայի ջնջեցիր։ Սա է մեր իրականությունը։ Սա մեր մասին է, բայց մենք պետք է խոսենք դրա մասին։ Եթե դրա մասին չխոսենք, ո՞րն է օգուտը»։

Վարչապետը սխալվում է, որ ոչ ոք չգիտի, թե քանի հայ կա աշխարհում: Նա կարող էր ստուգել Վիքիպեդիայի էջը՝ «Հայ բնակչությունը՝ ըստ երկրների», որը ներկայացնում է 107 երկրների հայերի թիվը: Կան բազմաթիվ այլ աղբյուրներ, որոնք տալիս են աշխարհի հայերի թիվը: Քանի որ ոչ ոք չի հաշվել աշխարհի յուրաքանչյուր հային, բնականաբար, 10 միլիոնը մոտավոր հաշվարկ է:

Եթե այս հարցը իսկապես հետաքրքրում է վարչապետին, ապա նա պետք է հանձնարարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին համաշխարհային հետազոտություն իրականացնել և կազմել աշխարհի հայերի ավելի ճշգրիտ թիվը:

Ես նաև առաջարկում եմ, որ վարչապետի օգնականները գրեն նրա ելույթները, որպեսզի նա կարողանա կարդալ գրավոր տեքստից և չշեղվի այն ամենի մեջ, ինչ գալիս է նրա մտքին տվյալ պահին։

Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչն է եւ խմբագիրը:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Быстрее, длиннее, дороже // Московские власти активизируют строительство платных дорог в городе

Слиплись в животе. 9-месячная девочка проглотила 15 магнитов

Спасенную с балкона в Москве собаку Тосю решили увезти на дачу

Актриса Мирослава Карпович опубликовала редкое фото с матерью

Музыкальные новости

«Мне не комфортно само прикосновение от нового человека, а от мужчины так вообще!» Фигуристке Евгении Медведевой не понравился тактильный контакт с экстрасенсами в реалити «Место силы» на ТНТ

«Белшина» и брестское «Динамо» вышли в ⅛ финала Кубка Беларуси

Канадец Фроз из «Вегаса» стал хоккеистом «Локомотива»

Собянин: Три дороги будут построены в Москве по концессионным соглашениям

Новости России

Newsweek: российская РЭБ сделала американские снаряды Excalibur неэффективными

В Тюменской области завершился фестиваль «Лето в Тобольском кремле»

Актриса Мирослава Карпович опубликовала редкое фото с матерью

Опубликован рейтинг упоминаемости губернаторов в Telegram каналах за июнь 2024 года

Экология в России и мире

Итоги конкурса красоты «MISS EUROPEAN BEAUTY 2024″

Финалист шоу “Голос” Сергей Арутюнов остался без голоса. Артист находится в больнице, состояние тяжёлое.

Российские аналитики оценили состояние отечественного рынка ЦФА

Итоги конкурса моделей «Best Model Russia 2024»

Спорт в России и мире

Рыбакина столкнулась с критикой из России после неудачи на Уимблдоне

Один финал Испания выиграла — пусть не у Англии, зато в Лондоне у Джоковича! Алькарас — двукратный чемпион Уимблдона

Анастасия Гасанова выиграла золото и серебро на Кубке федерации тенниса России

Independent: Кейт Миддлтон посетила финал Уимблдона, несмотря на болезнь

Moscow.media

Болотные мотивы...

Финалист шоу “Голос” Сергей Арутюнов остался без голоса. Артист находится в больнице, состояние тяжёлое.

Смартфоны и гаджеты Xiaomi опять сбоят в России

Крупный фитнес-центр "Кимберли" закрылся в Москве, кинув клиентов на 180 млн рублей











Топ новостей на этот час

Rss.plus






СК: в Москве число зараженных сальмонеллезом увеличилось до 17 человек

Лавров назвал "унижением" ФРГ решение разместить у себя американские ракеты

Актриса Мирослава Карпович опубликовала редкое фото с матерью

Быстрее, длиннее, дороже // Московские власти активизируют строительство платных дорог в городе