Добавить новость

В Ленинском округе завершены работы по программе «Светлый город»

«Желтый» уровень опасности объявлен в Московском регионе из-за ветра и гололеда

Мэр: Еще два производства будут созданы в рамках офсетных контрактов

Пассажиры стали на 10% чаще ездить по воде от Северного речного вокзала до Химок и Тушина



Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փաշինյանը հեծանիվով փախչում է քաղաքական ցնցումներից

Ներկայացնում ենք Rferl.org կայքում հրապարակված Ջոշուա Կուչերայի Pedal Power: Armenia's Pashinian Escapes Political Turmoil On His Bike հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ջոշուա Կուչերա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին բազում խնդիրների առաջ է կանգնած. Ադրբեջանի հետ բարձր խաղադրույքներով բանակցությունների ֆոնին մեծ բողոքի շարժումը պահանջում է իր հրաժարականը:

Բայց ուղեղը թարմացնելու ի՞նչ ավելի լավ ձեւ, քան արեւոտ ամառային առավոտյան հեծանիվ վարելը:

Վերջին երկու շաբաթները Փաշինյանը ցուցադրաբար նստում է իր հեծանիվն ու սոցցանցերում մի շարք տեսանյութեր տեղադրում իր զբոսանքներից: Նա ցույց է տվել, թե ինչպես է հեծանիվով պտտվում Երեւանով՝ վաղ առավոտյան հաճույքի համար եւ աշխատանքի գնալիս: Նա խոստացել է նաեւ ուրբաթ օրերը առավոտյան կանոնավոր խմբակային հեծանվաերթեր կազմակերպել հասարակ հայերի հետ:

Instagram-ի եւ Facebook-ի իր գրառումներում նա գովերգում է հեծանիվը:

«Հեծանիվը կյանք է, հեծանիվը լավատեսություն է, հեծանիվը դժվարությունները հաղթահարելու ուժ է: Կեցցե՛ հեծանիվը», - գրել է նա մի հաղորդագրության մեջ:

Փաշինյանն այս օրերին դժվարությունների պակաս չունի: Դրանցից գլխավորը բողոքի շարժումն է, որը մեկնարկել է Ադրբեջանին նրա զիջումներից հետո, երբ Բաքուն ամբողջությամբ գրավեց Լեռնային Ղարաբաղը, որը տասնամյակներ շարունակ գտնվում էր էթնիկ հայերի իշխանության ներքո:

Հայ ընդդիմադիր խմբերը խստորեն քննադատում են Փաշինյանին՝ առանց փոխզիջումների նախկինում ադրբեջանական չորս գյուղերը Բաքվին հանձնելու համար: Փաշինյանի իշխանության վեց տարիների ընթացքում առաջին անգամ ի հայտ է գալիս զգալի կազմակերպված ընդդիմություն:

Հունիսի 12-ին ոստիկանությունը դաժանորեն ճնշեց ցուցարարներին՝ խլացուցիչ նռնակներ արձակելով եւ բազմաթիվ վնասվածքներ պատճառելով։ Քառասունութ ժամ չանցած, սակայն, Փաշինյանը կրկին մասնակցեց Երեւանով խմբակային հեծանվաերթի եւ լուսանկարվեց ժպտացող կողմնակիցների հետ:

«Հեծանիվը համերաշխություն է»,- գրեց նա:

Հեծանվաերթի հրապարակային ցուցադրումը գուցե վստահության մթնոլորտ եւ համաժողովրդական աջակցություն ցույց տալու միջոց է՝ ի դեմս բողոքի շարժման մարտահրավերի, ասում է Երեւանում գործող APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը:

«Իմ կարծիքով՝ նա ուզում է նորմալության ուղերձ հղել, ասել, որ բողոքի ակցիաներն իրեն չեն վերաբերում, եւ որ սովորական կյանքը շարունակվում է»,- ասաց Պողոսյանը։

Փաշինյանն առաջին անգամը չէ, որ հետաքրքրություն է ցուցաբերում հեծանվաերթի նկատմամբ: 2018-ին իշխանությունը ստանձնելուց կարճ ժամանակ անց նա մի քանի գրառում կատարեց սոցիալական ցանցերում՝ ցույց տալով քաղաքում իր զբոսանքները հեծանվով: 2019-ին նա գրեց հեծանիվով աշխատանքի գնալու մասին:

Այն ժամանակ փաստը, որ նա առաջնորդ էր, որը չէր փակում փողոցները եւ նույնիսկ կանգնում էր կարմիր լույսի տակ, ընկալվում էր որպես նրա համեստության ցուցադրում մի տարածաշրջանում, որտեղ պետության ղեկավարների նախընտրելի փոխադրամիջոցը սրընթաց սեւ մեքենաների շարասյունն է: Դա համապատասխանում էր նրա կերպարին՝ որպես նախկին կոռումպացված, ավտորիտար ռեժիմը տապալած ժողովրդի մարդ:

Վերջին մի քանի տարիներին Փաշինյանի ժողովրդականությունը կտրուկ ընկել է: Պաշտոնը ստանձնելուց նա չափազանց սիրված էր. 2018-ի Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումը ցույց էր տվել 82 տոկոս հավանություն: Սակայն ռազմական կորուստներն իրենց գործն արեցին, եւ, ըստ ՄՀԻ-ի վերջին հարցման՝ հայերի միայն 13 տոկոսն է վստահում վարչապետին:

Քննադատները ծաղրել են այն փաստը, որ Փաշինյանը նախկինի պես չի կարող ազատ տեղաշարժվել Երեւանում. անցյալ տարի ընդդիմադիր կայքէջերից մեկը գրեց, որ «հինգ տարի անց Փաշինյանի հեծանիվը վերածվել է 20 մեքենայով շարասյան»։

Վերջերս բողոքի շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նույնպես ուշադրություն հրավիրեց Փաշինյանի բունկերային մտածելակերպի վրա: Երբ Փաշինյանը կազմակերպեց իր առաջին խմբակային հեծանվաերթը, Գալստանյանի մամուլի ծառայությունն ասաց, որ միջոցառումը ցույց է տալիս, որ վարչապետն «ըստ երեւույթին անհանգստացած է իր ժողովրդականությունը կասկածի տակ առնող մարտահրավերով եւ ստիպված է ամոթալի ներկայացումներ կազմակերպել»։

Ոմանք աջակցում են Փաշինյանի հեծանիվով զբոսանքները: Մեկնաբանելով Instagram-ի իր գրառումներից մեկը՝ Էռնեստ Սինաքարյանն ասել է. «Առողջ ապրելակերպի հիանալի օրինակ»: Իսկ Facebook-ում Դավիթ Մուրադյանը, որն աշխատում է Երեւանի ծրագրային ապահովման ընկերությունում, գրեց. «Այսօր Երեւանով հեծանիվ վարելու հրաշալի փորձ ունեցա ավելի քան 100 հեծանվորդների հետ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի»:

Հեծանվավազքի որոշ ջատագովներ ողջունել են վարչապետի զբոսանքները՝ հուսալով, որ կարող են աջակցություն ձեռք բերել՝ Երեւանն ավելի հեծանվային քաղաք դարձնելու համար: «Հաճելի էր, որ նա ընդունեց, որ Երեւանն ունի հեծանվային քաղաք դառնալու պոտենցիալ, ինչը, անշուշտ, կարող է լինել արմատական բարենորոգման դեպքում», - ասում է անգլիացի Թոմ Ալենը, որը վաղուց բնակվում է Հայաստանում եւ խթանում է քայլարշավն ու հեծանվավազքը:

Բայց բազմաթիվ այլ մարդիկ վատ են ընկալում Փաշինյանի վերջին զբոսանքները հեծանիվով եւ նմանեցնում ոտնակին սեղմելուն, երբ Հայաստանը կրակի մեջ է: Լեռնային Ղարաբաղից լրագրող Մարութ Վանյանը էսսե է գրել 2023 թվականի շրջափակման ժամանակ իր փորձառության մասին, երբ ադրբեջանական ուժերին հաջողվեց այն աստիճան արգելափակել ապրանքների մատակարարումը, որը վառելիք ձեռք բերելը դժվար էր: Շատերը, այդ թվում՝ Վանյանը, ստիպված անցան մարդկային էներգիայով աշխատող տրանսպորտին:

Ինչպես Ղարաբաղի (հայերն այն անվանում են նաեւ Արցախ) գրեթե ողջ մնացած հայ բնակչությունը, Վանյանը ստիպված եղավ փախչել 2023-ի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը հարձակվեցին ու դե ֆակտո իշխանություններին կապիտուլյացիայի ենթարկեցին: Այժմ Հայաստանում ապրելով ՝ նա դառը հեգնանք է համարում Փաշինյանի տարվածությունը հեծանիվով:

«Կեցցե՛, կեցցե՛,- եզրափակվում է Վանյանի էսսեն՝ հղում անելով Փաշինյանի գովերգներին, - բայց արցախցիների հուսահատությունը շարունակվում է»:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Москва назначила оператора для реорганизации трех участков на востоке столицы по программе КРТ

В Тульской области в 2 раза выросла сумма автокредитов

Самый популярный писатель России

“Фанагория” получила специальный приз «Золотой Дионис» на Top100Wines 2024 за “ценность и достоинство вне времени”

Музыкальные новости

Команда СЛД «Раздольное» филиала «Забайкальский» компании «ЛокоТех-Сервис» заняла I место в военно-спортивной игре «Профсоюзный прорыв»

Собянин наградил выдающихся москвичей за вклад в развитие города и страны

Музыкальный спектакль «Я тебе верю!» в декабре в «Колизей – Арена»

Тульский АКМ уступил "Динамо-Алтай" со счетом 7:3

Новости России

В Можайске проверили качество отопления в многоквартирных домах

В Москве мобильные пункты обогрева возобновляют работу с 1 ноября

Ефимов: Инвесторы возведут три многофункциональных комплекса в Мневниковской пойме

Ксения Юдаева покидает пост советника главы Центробанка

Экология в России и мире

Музыкальный спектакль «Я тебе верю!» в декабре в «Колизей – Арена»

Слушатель «Авторадио» едет в Абу-Даби на «Формулу-1»

«585*ЗОЛОТОЙ» рассказала о продажах и необычных свойствах украшений с драгоценными камнями

“Фанагория” получила специальный приз «Золотой Дионис» на Top100Wines 2024 за “ценность и достоинство вне времени”

Спорт в России и мире

Кудерметова вышла во второй круг турнира категории WTA 250 в Мериде

Рахимова обыграла Приданкину и вышла в 1/4 финала турнира WTA в Цзюцзяне

Теннисистки Соболенко и Рыбакина сыграют в одной группе на Итоговом турнире

Стефанос Циципас одержал 100-ю победу на турнирах серии «Мастерс»

Moscow.media

В Мытищах состоялась отчетно-выборная конференция профсоюза жизнеобеспечения

Заместитель управляющего Отделением Фонда пенсионного и социального страхования Российской Федерации по г. Москве и Московской области Алексей Путин: «Клиентоцентричность - наш приоритет»

Защитите свой автомобиль от зимнего гнева! Экспертный уход Aqua Complex – это просто

Органические удобрения от компании «БиоЭкоПро»











Топ новостей на этот час

Rss.plus






В Можайске проверили качество отопления в многоквартирных домах

Самый популярный писатель России

Дома по технологии фахверк от «РичВуд»

“Фанагория” получила специальный приз «Золотой Дионис» на Top100Wines 2024 за “ценность и достоинство вне времени”