Добавить новость

Баллоны с газом бросили около ЖК «Селигер сити» в Москве, где произошел взрыв

WSJ: цены на нефть могут снизиться до 50 долларов за баррель

Стало известно, какие услуги предоставляют горожанам старшего поколения в центрах «Мои документы»

«Повалил на кровать»: мигрант преследует 20-летнюю девушку в Подмосковье



Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ֆաուստյան գործարք. գոյատեւման եւ զոհաբերության միջեւ

Ներկայացնում ենք Մելբուռնի եւ Վիկտորիայի (Ավստրալիա) կիպրական համայնքի նախագահ Թեո Թեոֆանուսի Caught between survival and sacrifice: Armenia’s struggle for peace հոդվածի հայերեն թարգմանությունը:

Թեո Թեոֆանուս

Պատկերացրեք, որ ղեկավարում եք մի երկիր, որի ժողովուրդը ենթարկվել է աներեւակայելի ցեղասպանության, սովետների օկուպացիայից եւ գերիշխանությունից հետո ոտքի կանգնել ու կառուցել անկախ ժողովրդավարություն դեպի ծով ելք չունեցող տարածքում՝ շրջապատված հզոր հարեւաններով, որոնք ժխտում են ցեղասպանությունը եւ այժմ պահանջում են է՛լ ավելի շատ հողեր՝ խաղաղության դիմաց:

Վերջերս այցելեցի Հայաստանի մայրաքաղաք Երեւանը եւ ականատես եղա ցույցերի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա առաջարկի դեմ, այն է՝ Ադրբեջանին զիջել ավելի շատ տարածքներ, քան նրանք արդեն գրավել էին 2020 թվականի պատերազմում, որպես ապագա սահմանազատման համաձայնագրի մաս՝ խաբուսիկ խաղաղություն ապահովելու համար:

Ֆաուստյան գործարք

Այս առաջարկը համարվում է ֆաուստյան գործարք: Դա այն իրավիճակն է, երբ զիջումներ եք անում հզոր ուժին՝ խաբուսիկ օգուտ ապահովելու համար: Այս դեպքում՝ հրաժարվել չորս գյուղերից եւ գուցե ավելի շատ տարածքներից, որպեսզի խուսափեք մեկ այլ պատերազմից, որում, դուք գիտեք, պարտվելու եք, ու սպանվելու են ձեր երիտասարդներից շատերը:

2020 թվականի պատերազմում զոհվեց 6 000 երիտասարդ հայ զինվոր, իսկ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղի այն տարածքը, որտեղ հայերը ապրել են սերունդներ շարունակ: Այն հետագայում զտվել է մոտ 100,000 քրիստոնյա հայերից, որոնք այժմ փախստական են Հայաստանի այլ վայրերում:

Ականատես լինելը, թե ինչպես է ժողովրդավարական երկրի վրա ճնշում գործադրվում, որպեսզի իր հողը զիջի թուրքական շահերին, ինձ հիշեցրեց Կիպրոսը, որը նման դաժան իրավիճակում է հայտնվել Կիպրոսի թուրքական նոր ռեժիմի պատճառով: Այն պահանջում է Կիպրոսի հյուսիսը փաստացիորեն հանել առաջարկվող Կիպրոսի դաշնությունից (որը ներառում է ողջ Կիպրոս կղզին) եւ փոխանցել թուրքական կողմին՝ ստեղծելու մի պետություն, որն աշխարհի մեծ մասը ոչ լեգիտիմ է համարում: Ես բազմիցս ասել եմ, որ նման արդյունքը նսեմացնող է ինչպես հույների, այնպես էլ կիպրացի թուրքերի համար:

Ցույցեր ընդդեմ Փաշինյանի

Մենք Հայաստան եկանք մայիսի 9-ին: Նույն օրը մոտ 32 000 մարդ մասնակցել էր ցույցի վարչապետ Փաշինյանի դեմ: Ցույցը գլխավորում էր ոչ թե քաղաքական ընդդիմությունը, այլ Հայ առաքելական եկեղեցու ականավոր հոգեւորական Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Դրան հաջորդեցին գրեթե ամենօրյա ցույցերը, որոնց մենք ականատես եղանք: Մենք մեզ ապահով էինք զգում մարդկանց մեջ քայլելիս եւ զրուցեցինք ցուցարարների հետ, սակայն բազմաթիվ ձերբակալություններ եղան:

Հույզերը լարված են մասամբ պատմական համատեքստի պատճառով: Ադրբեջանը սերտ դաշինքի մեջ է Թուրքիայի հետ, երկրի լեզուն սերտորեն կապված է թուրքերենին: Հակամարտությունն ինքնին արթնացնում է 1915-1918 թվականներին օսմանյան թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ապրումները: 1,5 միլիոն հայ սպանվեց կամ սովամահ եղավ Սիրիայի անապատով անցնող մահվան երթերի ժամանակ: Մոտ մեկ միլիոն հույներ ու ասորիներ արժանացան նույն ճակատագրին:

Ես այցելեցի Երեւանի ցեղասպանության թանգարանը եւ խորապես հուզվեցի երեխաների, կանանց եւ տղամարդկանց պատկերներից՝ ընդհանուր գերեզմաններում, խոշտանգված, խաչված ու սովից մահացած: Ցեղասպանության ապացույցների ծավալը ճնշող է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի 32 պետություններ, բայց ոչ Ավստրալիան: Ավստրալիայի հատուկ հարաբերությունները Թուրքիայի հետ, ներառյալ համագործակցությունը Գալիպոլիի հիշատակի միջոցառումների շուրջ, գրեթե անհնարին է դարձրել ցեղասպանության ճանաչումը:

Աշխարհիկ եւ առաջադեմ թուրքեր

Առաջադեմ թուրքերից շատերը, որոնց հետ ես զրուցում եմ, կարծում են, որ Թուրքիան պետք է ընդունի օսմանյան թուրքերի դերը Հայոց եւ այլ ցեղասպանություններում: Նրանք կարծում են նաեւ, որ պետք է վերջ դնել Էրդողանի կողմից Աթաթուրքի աշխարհիկ բարեփոխումների տարրալուծմանը: Սրանք մարտահրավերներ են ժամանակակից թուրք դեմոկրատների համար, որոնք ցանկանում են Թուրքիան մոտեցնել Արեւմուտքին՝ ընդունելով մարդու իրավունքները, ազատ մամուլը, դատական անկախությունը եւ հստակ ժողովրդավարական սկզբունքները:

Բայց վերադառնանք ներկայիս Հայաստան: Վերջին երկու դարերի ընթացքում այդքան տառապելուց հետո երկիրը ներսից պառակտված է Ադրբեջանի ֆաուստյան գործարքը ընդունելու հարցում: 2020-ի պատերազմը շրջադարձային էր: Ադրբեջանը զինված էր Թուրքիայի կողմից մատակարարվող զինատեսակներով, այդ թվում՝ ժամանակակից ԱԹՍ-ներով ու հրթիռներով, ինչպես նաեւ վերջին տասնամյակների ընթացքում զինվել է ԱՄՆ-ի կողմից: ԱՄՆ-ն հաշվարկել էր, որ զինելով Ադրբեջանը պատվար կունենա Ռուսաստանի եւ Իրանի ագրեսիայի դեմ: Ադրբեջանը կարող է նաեւ խողովակ ապահովել թուրքական եւ արեւելյան միջերկրածովյան գազը Եվրոպա հասցնելու համար:

Այսպիսով, չնայած 100,000 հայերի էթնիկական զտմանը, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառվեցին: Փաստորեն, նրանք այժմ պատրաստ են պարգեւատրվելու ավելի շատ հայկական հողերով:

Դժվար է կշտամբել Հայաստանի վարչապետին. նա կանգնած է սարսափելի ընտրության առջեւ: Նա կարող էր մերժել Ադրբեջանի հետ ցանկացած գործարք եւ առերեսվել անխուսափելի պատերազմի, որը կհանգեցնի ավելի շատ հողերի եւ, իհարկե, ավելի շատ երիտասարդների կորստի: Ընդունելով գործարքը՝ նա խրախուսում է պառակտումը սեփական երկրում եւ քաջալերում է Ադրբեջանին ապագայում ավելի շատ հող պահանջել: Նվազագույնը, որ կարող էր անել Արեւմուտքը, երկու կողմերի միջեւ համաձայնության երաշխավոր դառնալն էր:

Հայաստանը գոհար է բռնապետությունների ծովում

Հայաստանը իր աշխարհամասի գոհարն է. գործող ժողովրդավարություն, ազատ մամուլ եւ հանդուրժող խաղաղասեր համայնք։ Այն կարող է փորձել միանալ Եվրամիությանը, բայց վտանգը Պուտինի եւ Ռուսաստանի ցասումն է: Ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ Արեւմուտքը չեն առաջարկել օգնության հասնել Ադրբեջանի կողմից հարձակման դեպքում: Հայաստանը կարող է մտերմանալ Ռուսաստանի հետ, բայց պատմությունն ապացուցել է, որ Ռուսաստանը չի պաշտպանի նրան ճգնաժամի ժամանակ:

Ես կհորդորեի մարդկանց այցելել Երեւան: Սա զարմանալիորեն հյուրընկալ քաղաք է՝ արվեստով, երաժշտությամբ ու սուրճի մշակույթով, որը շատ չի տարբերվում Մելբուրնից, բայց ունի հիանալի պատմություն եւ ուսումնասիրության արժանի միջավայր: Այն հիշեցնում է ինձ նաեւ Նիկոսիան, որտեղ կիպրացիները իրենց երկիրը երկու մասի բաժանելու ճնշումների են ենթարկվում:

Հայ ժողովուրդն ապրում է իր հարեւանների եւ մեծ տերությունների մշտական սպառնալիքների ներքո, բայց ինչ-որ կերպ դեռ հավատում է արդարությանը, խաղաղությանը եւ ազատ ժողովրդավարական գոյությանը: Նրանք գործունյա են, ժրաջան ու լավատես: Հուսանք, որ Հայաստանը ձեռք կբերի ապահով սահմաններում արդար խաղաղություն, եւ Կիպրոսը եւս կարժանանա արդարության՝ ազատ, միասնական Կիպրոսով։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

День города в Подольске: какие дороги перекрыты для праздника

Из разряда фантастики: в РАН назвали методы Кашпировского абсолютной лженаукой

Как адаптироваться к переменам: стратегии Станислава Кондрашова для сотрудников с новым начальником

Ирландия отказалась выводить миротворцев из Ливана, несмотря на запрос Израиля

Музыкальные новости

«Зенит» объявил стартовый состав на матч Кубка России против «Акрона»

Сотрудники ОМОН «СУВАР» отметили профессиональный праздник

Бастрыкин затребовал доклад по делу о нелегальном детсаде для мигрантов в Москве

Путин и Собянин выпили по стаканчику кофе в студенческой столовой

Новости России

«Зеленое» строительство на стальном каркасе в Арктике

Побывавшая в Грузии гражданка РФ заверила, что не сталкивалась с русофобией

Орбакайте: «Нашей молодежи, переехавшей в другие страны, досталось. Надеюсь, они переживут этот период»

Врач Сухорукова предупредила об опасности вегетарианства и веганства

Экология в России и мире

ТРЦ «Мегаполис» масштабирует сегмент DIY & Household

«Откровение» г-на Бортникова запоздало на 4,5 года

«Швейник онлайн» – партнер конкурса «Адмиралтейская игла»

Журналистка Ксения Собчак появилась на публике в шляпе гусара

Спорт в России и мире

Медведев проиграл Алькарасу в полуфинале турнира ATP в Пекине

Рублев рассказал, что ему грозила ампутация после US Open

Теннисист Рублев рассказал об угрожавшей ему ампутации

Даниил Медведев стал первым полуфиналистом турнира ATP-500 в Пекине

Moscow.media

Социальный фонд оказывает помощь эвакуированным жителям Курской области

Умные очки Meta* использовали для слежки за ничего не подозревающими людьми

Солнечный денёк...

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70











Топ новостей на этот час

Rss.plus






В ЕС выступили с заявлением о подготовке к войне с Россией

Как адаптироваться к переменам: стратегии Станислава Кондрашова для сотрудников с новым начальником

Мошенники начали атаковать россиян в Telegram под предлогом записи к врачу

Исторический рекорд: Владивосток обогнал Москву по стоимости жилья