Добавить новость

Брынцалов об учителях: мы гордимся опытными и молодыми специалистами

NYT: Россию подозревают «в решимости посеять хаос» на выборах в США

Рождаемость вырастет в России к 2035 году

Экс-боец «Вагнера» напал с кочергой на сотрудников полиции в Еврейской АО



Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

COP29-ը ոչ միայն օգուտներ, այլեւ խնդիրներ է խոստանում Ադրբեջանի համար

Ներկայացնում ենք Politico պարբերականում հրապարակված Good COP, bad COP: Azerbaijan’s climate charm offensive is backfiring հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ադրբեջանը մեծ դիվանագիտական հաղթանակ տարավ, երբ իրավունք ստացավ հյուրընկալելու ՄԱԿ-ի կլիմայի հարցերով այս տարվա COP29 գագաթնաժողովը:

Այժմ այն բացահայտում է այս նոր ձեռքբերված վարկի բացասական կողմը. արտաքին ազդեցության համար կեղտոտ գործարքների, քննադատների բանտարկման, քաղաքական բռնաճնշումների եւ հանածո վառելիքի անպարկեշտ առեւտրի ավելի խիստ քննադատություն:

Ամենավերջին օրինակը վերջերս էր, երբ ԱՄՆ-ն մեղադրեց կոնգրեսական Հենրի Քուելարին Ադրբեջանից հարյուր հազարավոր դոլարներ կաշառք ստանալու համար: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Տեխասի դեմոկրատը ակտիվ լոբբինգ էր իրականացրել ադրբեջանական SOCAR նավթային ընկերության համար եւ միաժամանակ համագործակցել այդ երկրի դեսպանի հետ՝ առաջ մղելու երկրի շահերը:

Փորձագետներն ասում են, որ Քուելարին ուղղված մեղադրանքները, որոնք նա հերքում է, ընդամենը այսբերգի գագաթն են, երբ խոսքը գնում է Ադրբեջանի ՝ արտերկրում ազդեցություն ձեռք բերելու ջանքերի մասին:

«Սա նորություն է միայն ԱՄՆ-ում նրանց ջանքերի առումով, քանի որ նրանք նույն բանն են անում նաեւ Եվրոպայում», - ասում է Ռիչարդ Կոզլարիչը, որը 1990-ականներին ԱՄՆ դեսպանն էր Ադրբեջանում:

Նա նշում է, որ քաղաքական աջակցություն ստանալու համար Ադրբեջանը փորձել է ազդեցություն եւ փող օգտագործել նաեւ Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում: Հունվարին երկու նախկին գերմանացի պատգամավորների նույնիսկ մեղադրանք է առաջադրվել Բաքվից կաշառք ստանալու համար:

«Սա օրինաչափ վարքագիծ է, որին հետեւում են ադրբեջանցիները», - ասում է Կոզլարիչը, որն այժմ հրավիրյալ պրոֆեսոր է Ջորջ Մեյսոնի համալսարանի Շարի քաղաքականության եւ կառավարման դպրոցում:

COP29-ի կլիմայի շուրջ գալիք բանակցությունների լույսի ներքո այս օրինաչափությունն ավելի մեծ ուշադրություն է գրավում:

Փակ դռների հետեւում

Freedom House-ը դասում է Ադրբեջանը աշխարհի ամենաանազատ երկրների շարքին։ Համատարած կոռուպցիայի պատճառով նավթից եւ գազից ստացված հսկայական եկամուտներից «օգտվում են արտոնյալ վերնախավերը, այլ ոչ ընդհանուր բնակչությունը», - ասում է ՀԿ-ն:

Երկրի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնավարում է 2003 թվականից, երբ հորից ժառանգեց պաշտոնը: Ալիեւը կինը երկրի փոխնախագահն է:

Փետրվարին Ալիեւը հայտարարեց, որ հաղթել է իր վերջին ընտրություններում՝ հավաքելով ձայների 92 տոկոսը: Ընտրությունները միջազգային դատապարտման արժանացան. դիտորդներն ասացին, որ քվեարկությունը կեղծվել է քաղաքական բռնաճնշումների եւ խիստ վերահսկվող լրատվամիջոցների միջոցով:

Քվեարկությունը տեղի ունեցավ մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Ալիեւը հրամայեց իր զորքերին հարձակում սկսել՝ հսկողության տակ առնելու Լեռնային Ղարաբաղի շրջանը, ինչի հետեւանքով անկլավի 100,000 էթնիկ հայ բնակիչները զանգվածաբար արտագաղթեցին: ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ շատ այլ երկրներ դատապարտեցին բռնությունը, որի հետեւանքով զոհվեցին հարյուրավոր մարդիկ եւ «էթնիկ զտումների» մեղադրանքներ հնչեցրին:

COP29-ն սկսվելու է այդ հումանիտար ճգնաժամի մեկամյա տարելիցից ընդամենը շաբաթներ անց. եւս մի պատճառ, որ համաժողովը շանթարգել կդառնա ՀԿ-ների, վերլուծական կենտրոնների եւ լրագրողների համար:

Կոնֆերանսային բախումներ

COP-ի միջոցառումներում հակասությունները նորություն չեն: ՄԱԿ-ի կլիմայի հարցերով ամենամյա բանակցությունների նախկին հյուրընկալողները նույնպես արժանացել են «կանաչների» եւ իրավապաշտպանների քննադատությանը:

Երբ Եգիպտոսը հյուրընկալեց COP-ը 2022-ին, ակտիվիստներն օգտագործեցին միջոցառումը՝ բարձրաձայնելու կառավարության կողմից քաղաքական հակառակորդների բռնաճնշումների մասին: Անցյալ տարի միջոցառումը լայնորեն քննադատության արժանացավ, երբ COP28-ը հյուրընկալող Արաբական Միացյալ Էմիրությունները բանակցությունների ղեկավար նշանակեցին մի մարդու, որին հանձնարարված էր ընդլայնել երկրի նավթի եւ գազի արդյունահանումը:

Նմանապես, COP29-ի ապագա նախագահը ադրբեջանական նավթի եւ գազի արդյունաբերության նախկին ղեկավարն է, թեեւ հետո նա նշանակվեց երկրի բնապահպանության նախարարության ղեկավարի պաշտոնում:

Այդուհանդերձ, Բաքուն անամոթաբար որոշել է համաժողովն օգտագործել իր տնտեսական շահերն առաջ մղելու համար: Որպես բանակցություններ վարող՝ Ալիեւն օգտագործեց իր ելույթը երկրի բնական գազի պաշարները «աստվածների պարգեւ» անվանելու եւ հանածո վառելիքի արդյունաբերության մեջ ավելի մեծ ներդրումներ հրավիրելու համար՝ ի լրումն վերականգնվող էներգիայի աղբյուրների նախագծերի, իսկ կլիմայի քննադատները թող գնան գրողի ծոցը:

«Որպես հանածո վառելիքով հարուստ երկրի ղեկավար, իհարկե, ես պաշտպանելու եմ այդ երկրների իրավունքը՝ շարունակելու ներդրումներն ու արտադրությունը»,- ասաց նա:

«Նավթային պետությունները կատարելագործում են COP-ի չարաբաստիկ սցենարը, - ասում է Պատրիկ Գեյլին՝ «Global Witness» իրավապաշտպան ՀԿ-ի հանածո վառելիքի հետաքննիչը: - Ինչպես ԱՄԷ-ն, Ադրբեջանը ծրագրում է կտրուկ ավելացնել գազի արդյունահանումը: Ինչպես ԱՄԷ-ն, այնպես էլ Ադրբեջանը ծրագրում է լեգիտիմացնել իր ավտորիտար ռեժիմը՝ հյուրընկալելով այս գլոբալ բանակցությունները: Ինչպես ԱՄԷ-ն, այնպես էլ Ադրբեջանը օգտագործելու է COP-ը՝ զարգացնելու իր միջազգային բիզնես կապերը»:

Սեփական ռազմական հակամարտությունը նոր ավարտած՝ Ադրբեջանը մտադիր է COP29-ը անվանել «խաղաղության COP»՝ կենտրոնանալով կլիմայական հակամարտությունների կանխարգելման եւ աշխարհաքաղաքական խնդիրների «կանաչ» լուծումների վրա: «Սա մեծ հնարավորություն է տալիս Բաքվին, որին հաճախ մեղադրում են ռազմատենչ արտաքին քաղաքականության համար, ցուցադրելու իր խաղաղության ծրագիրը», - ասում է Թոփչուբաշովի կենտրոնի հետազոտող Մուրադ Մուրադովը:

Սակայն նա հավելում է, որ Ալիեւը դժվար թե լավ վերաբերվի իր գործունեության քննադատությանը:

«Բաքուն հասկացրել է, որ գերադասում է փոխշահավետ համագործակցության զուտ պրագմատիկ սկզբունքների վրա հիմնված հարաբերություններ, ոչ թե արժեքային մոտեցում, - ասաց նա։ - Ադրբեջանն իր ներքին գործերին չմիջամտելը դարձրել է բացարձակ կարմիր գիծ»:

Այդ կարմիր գիծն անխուսափելիորեն բազմիցս կհատվի, երբ մոտենա COP29-ը:

Միջոցառումը մեծ մարտահրավեր է մի երկրի համար, որն իր հայրենի տարածաշրջանից դուրս դիվանագիտության քիչ փորձ ունի: Դա նշանակում է նոր հնարավորություններ, բայց նաեւ հնարավոր որոգայթներ:

«Արդյո՞ք COP28-ը բարելավեց ԱՄԷ-ի իմիջը: Ո՛չ, - ասում է Գերմանական Մարշալի հիմնադրամի եվրոպական հարցերի եւ կլիմայի մասնագետ Քադրի Թաստանը: - Իսկ էմիրացիները շատ ավելի լավ են աշխատում միջազգային լսարանի հետ, ավելի շատ փող ունեն լոբբինգի վրա, ավելի սովոր են աշխատել Արեւմուտքի հետ եւ ունեն շատ ավելի մեծ փորձ, քան Ադրբեջանը»:

Մինչ Դուբայում բանակցություններն ավարտվեցին հանածո վառելիքից հրաժարվելու մասին շուրջ 200 երկրների բեկումնային համաձայնությամբ, ԱՄԷ-ի հյուրընկալող կողմը ստիպված էր ամիսներ շարունակ գործ ունենալ քննադատության հետ, ինչը գագաթնակետին հասավ ժողովի ավարտից մի քանի օր առաջ լրատվամիջոցների հետ լարված փոխանակմամբ:

Միջազգային չնախատեսված հետեւանքները

Եթե վատ մամուլը հիասթափեցնում է Բաքվին, այն տհաճ կլինի նաեւ նրա արեւմտյան գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի համար:

Վերջին տարիներին Եվրոպան ավելի ու ավելի հաճախ է դիմել Ադրբեջանին, որպեսզի փոխարինի ռուսական հանածո վառելիքը, որից խուսափում է Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո: 2022 թվականին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Ադրբեջան եւ գազի ներկրումը խթանող գործարք ստորագրեց՝ գովաբանելով երկիրը որպես ԵՄ-ի «կարեւոր էներգետիկ գործընկեր»:

Դա տեղի ունեցավ ի հեճուկս նախազգուշացումներին, որ Ադրբեջանը մեծացնում է ռուսական գազի ներմուծումը՝ միեւնույն ժամանակ ավելացնելով մատակարարումները ԵՄ: Լոնդոնի Տնտեսագիտական դպրոցի էներգետիկ շուկայի փորձագետ Գուբադ Իբադօղլուն կարճ ժամանակ անց գրեց, որ «միակ ձեւը», որի շնորհիվ Բաքուն կարող է կատարել ԵՄ-ի հանդեպ իր համաձայնագրային պարտավորությունները, դա Մոսկվայից գազ գնելն է:

Արձագանքելով այս պնդումներին՝ ԵՄ էներգետիկայի հանձնակատար Քադրի Սիմսոնը POLITICO-ին ասաց, որ մատակարարումների վերափաթեթավորումը որպես Ադրբեջանի սեփականը, չի հակասում դաշինքի կանոններին, «որովհետեւ ռուսական գազը պատժամիջոցների ներքո չէ»:

Անցյալ ամառ Իբադօղլուն ձերբակալվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ ճաղերի հետեւում մնաց մինչեւ անցյալ ամիս, երբ կալանավորումը փոխարինվեց տնային կալանքով: Այժմ նրան դատում են փող կեղծելու եւ «կրոնական ծայրահեղականության» համար։ Amnesty International-ն ասում է, որ գործի հիմքում «շինծու մեղադրանքներ» են:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Головин, Батраков и Тюкавин попали в окончательный состав сборной России на октябрьский сбор

МИД России подтвердил завершение командировки посла Антонова в США

Журналист ВГТРК Богданов сообщил о восстановлении аккредитации при ООН

Зачем на европейских улицах устанавливали странные металлические штуковины

Музыкальные новости

«Зато в одном списке с Metallica». Соцсети о новом запрете России для артистов

«Динамо» Москва — «Трактор». Видеотрансляция матча КХЛ, смотреть бесплатно

Увеличение прослушиваний в Яндекс Музыка. Лайки Яндекс Музыка. Подписка на артиста Яндекс Музыка.

Певица Астрид Хан представила песню "Дом"

Новости России

КТО СДЕЛАЛ НА КАРТЕ МИРА: КОШЕЧКУ, ПОПУГАЯ, ДИНОЗАВРА, ПТИЧКУ, ЛЬВА?! Россия, США, Европа могут улучшить отношения?! Очень полезные советы Высшего Всенародного Президента Вселенной активной.

ПРИБОРЫ ЗЕМЛИ ИЗОБРАЗИЛИ НА КАРТЕ МИРА КОШКУ, ПОПУГАЯ, ДИНОЗАВРА, ЛЬВА? Россия, США, Европа могут улучшить отношения?! Очень полезные советы Высшего Всенародного Президента Вселенной активной.

Синоптик ожидает "температурное пике" в Московском регионе

ЦСКА опять разбили всухую! Кошмарные 0:11 за два матча с уральскими топами КХЛ

Экология в России и мире

Витамин В5: Боли в суставах и другие признаки нехватки пантотеновой кислоты

Форум креативных индустрий на юге России

Гастроэнтеролог Садыков назвал 3 основные причины непреодолимой тяги к сладкому

В Новокузнецке пройдет международный конкурс искусств «МОЯ ЗВЕЗДА» им. А.И. Ленского

Спорт в России и мире

Медведев проиграл Алькарасу в полуфинале турнира ATP в Пекине

Теннисист Рублев рассказал об угрожавшей ему ампутации

Соболенко проиграла в ¼ финала турнира WTA-1000 в Пекине

Арина Соболенко вышла в четвертьфинал турнира WTA 1000 в Пекине

Moscow.media

Следователь из Санкт-Петербурга обвиняется в покушении на убийство собственного сына

В Новосибирской области по БКД отремонтировали и ввели в эксплуатацию 31 дорожный объект

Объем межтерминальных перевозок увеличился более чем на 7% за 8 месяцев 2024 года – «Деловые Линии»

Сегодня мы рады поздравить нашего дорогого товарища, заслуженного спасателя, Кудинова Валерия Анатольевича, с юбилеем — 60-летием!











Топ новостей на этот час

Rss.plus






Аналитики: В России за год снизилась средняя цена подержанных автомобилей

КТО СДЕЛАЛ НА КАРТЕ МИРА: КОШЕЧКУ, ПОПУГАЯ, ДИНОЗАВРА, ПТИЧКУ, ЛЬВА?! Россия, США, Европа могут улучшить отношения?! Очень полезные советы Высшего Всенародного Президента Вселенной активной.

Пластика или серьезная болезнь: пользователи гадают, какую операцию перенесла девушка Павла Дурова — Юлия

Октябрь будет аномальным: синоптики рассказали, к чему готовиться россиянам