«ԼՂ-ի մեր հայրենակիցների անվնտանգ տեղում գտնվելը եւ ապրելը մեր պարտականությունն է։ Մենք կարծում ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում՝ արժանապատիվ, անվտանգ պայմաններում։
Շատ կարեւոր նրբություն կա, որ թույլ չտանք՝ Ադրբեջանը ԼՂ-ի բնակչության էթնիկ զտման քաղաքականությունը վարի Հայաստանի ձեռքերով։
Ոչ մի րոպե մի մոռացեք, որ ես ասել եմ՝ այս գործընթացի նպատակներից մեկը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է, Հայաստանում քաոս ստեղծելն է»,- ուղիղ եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Միաժամանակ նա նշել է, որ Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները բաց են.
«Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ Ադրբեջանի կողմից։ Հայաստանի կողմից Լաչինի միջանցքի մուտքը եւ ելքը երբեք փակ չի եղել։ Այս շաբաթվա սկզբին դեռ հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձեւավորվի ԼՂ-ից տեղահանված, փախստական դարձած մարդկանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար։ Հյուրանոցներ, հյուրատներ, կեցավայրեր ենք պատրաստել նրանց համար»։