Добавить новость

Юный лыжник из Подольска победил на соревнованиях «НордСки Рождественская лыжня»

Лайнер Air Astana совершил экстренную посадку в Актау из-за неисправности

Технопарк «Крекшино» предоставил около 300 рабочих мест

Мойсилович сообщил о расторжении ряда военных контактов с Россией

Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Եվրոպայի խորհուրդը ձախողել է իր առաքելությունը». Արմեն Գեւորգյանի բաց նամակը

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի բաց նամակ է հղել  ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Կրիշյանիս Կարինշին եւ ԵԽ Գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին:

Նամակում ասվում է.

«Սեպտեմբերի 20-ին ձեզ եմ դիմել անհապաղ Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի անդամակցությունը կասեցնելու ընթացակարգ նախաձեռնելու առաջարկով։ Կարեւոր եմ համարում այս նամակում իմ դիրքորոշումն ավելի հստակեցնել, քանի որ, ցավոք, այսօրվա եվրոպական քաղաքական վերնախավերի համար Լեռնային Ղարաբաղի հարցը չափվում է ոչ թե տասնամյակներով, այլ՝ ընդամենը 2020 թվականին հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո ընկած տարիներով։

Այդուհանդերձ, այդ վերնախավերը պետք է գիտակցեն, որ ոչ միայն ուկրաինական, այլեւ՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն է որոշելու Եվրոպայի զարգացման ապագա նարատիվները։ Այսպիսով,

Ադրբեջանի բռնապետական ռեժիմը հակաահաբեկչական գործողության պատրվակով նոր լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ։ Հայտնի է, որ ահաբեկիչն այն մարդն է, ով սպանում է, բռնություն գործադրում, շանտաժի ենթարկում։ Հակամարտության 35 տարիների ընթացքում այս գործողությունների միակ պատասխանատուն Ադրբեջանն էր, մինչդեռ հայերն ընդամենը պաշտպանում են իրենց եւ իրենց հիմնարար իրավունքները: Պետությունը, որը վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ է ծախսել զենքի վրա, եւ որի 10 միլիոնանոց բնակչությունը պատերազմում է 120 հազար հայերի դեմ, որոնց կեսից ավելին երեխաներ, կանայք եւ ծերեր են, խոսում է ահաբեկչության մասին։ Միեւնույն ժամանակ Ադրբեջանը զգալի օգնություն եւ աջակցություն է ստանում Թուրքիայից։ Ահաբեկչության մասին խոսում է այն պետությունը, որը ֆաշիստական մեթոդներով փորձեց հնազանդեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կիրառելով 9-ամսյա շրջափակում եւ փաստացի ձգտելով բնաջնջել հայերին սովի միջոցով։

1915 թվականից Թուրքիան մտավ այսպես կոչված «Հայկական հարցի» լուծման ակտիվ փուլ, որը նշանակում էր տարածաշրջանի հայ բնակչության առավելագույն ոչնչացում եւ հայաբնակ տարածքների միջոցով թյուրքական աշխարհի ֆիզիկական վերամիավորում։ Մարդկության դեմ նրանց առաջին հանցագործությունը Հայոց ցեղասպանությունն էր։ Դրան հաջորդեցին պայմանագրեր, որոնցով   նշանակալից հայկական պատմական տարածքներ անցան Թուրքիայի եւ Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Հաջորդ քայլը Սպիտակ ցեղասպանությունն էր, կամ ժամանակակից լեզվով ասած՝ էթնիկ զտումները Նախիջեւանում, որտեղ մեկ հայ անգամ չի մնացել: Այսօր այս ծրագիրը շարունակվում է Լեռնային Ղարաբաղում։ Հաջորդ փուլը լինելու է Հայաստանի զգալի տարածքների բռնազավթումն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պատրվակով։ Այսինքն՝ աշխարհը պետք է հասկանա, որ թուրքերը չեն բավարարվելու իրենց ձեռք բերածով. նրանք Հայկական հարցի վերջնական լուծում են փնտրելու։

Թյուրքական էքսպանսիան շարունակվում է ոչ միայն Եվրասիայի մեր հատվածում, այլեւ արագորեն ծավալվում է Եվրոպայում։ Մինչ մեր տարածաշրջանում այն դրսեւորվում է ռազմական ագրեսիայով, էթնոկրոնական ազգայնամոլությամբ եւ ոչ թուրք ժողովուրդներին ու պետություններին տիրելու եւ հնազանդեցնելու ցանկությամբ, Եվրոպայում այն խարխլում է նրա ժողովրդավարական հիմքը: Բռնապետական քաղաքական ռեժիմներ ունեցող երկու պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին փաստացի օրինականացնում է ժողովրդավարության եւ  բռնապետության համագոյակցությունը հանդուրժելու եւ ընդունելու պրակտիկան: Ցավոք, այսօր մենք պետք է ընդունենք, որ Եվրոպայի խորհուրդը, որպես ժողովրդավարական արժեքների եւ ավանդույթների առաջմղման միջազգային մեխանիզմ եւ գործիք, ձախողել է Խորհրդային Միության փլուզումից ի վեր ժողովրդավարական աշխարհում նախկին խորհրդային պետությունների լիակատար ինտեգրման իր հիմնական առաքելությունը։ Ուստի ինձ թույլ եմ տալիս կանխատեսել, որ մեր կազմակերպության «գաղափարական մահը» կարող է իրականություն դառնալ։

Տարածաշրջանում մեր կազմակերպության ձախողված առաքելության մասին կվկայի նաեւ ընթացող խաղաղ գործընթացը։ Ներկայիս բանակցային ձեւաչափերի եւ բովանդակության պայմաններում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը, որին աջակցում է նաեւ եվրոպական հանրությունը, մի կողմից կհանգեցնի միայն բռնապետության ամրապնդմանն Ադրբեջանում, նրա վերջնական վերափոխմանը բռնապետական միապետության Եվրոպայի խորհրդին կազմում, իսկ մյուս կողմից՝ Հայաստանում ներքաղաքական անկայունության աճին՝ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների համար ակնհայտ բոլոր հետեւանքներով։ Հետեւաբար, ամեն խաղաղություն չէ, որ բերում է ժողովրդավարություն, անվտանգություն եւ բարգավաճում:

Ավելին, ժողովրդավարական աշխարհն անդառնալիորեն դեֆորմացվում է, երբ Լեռնային Ղարաբաղի դեպքում ելնում է այն մտքից, որ «հաղթողները չեն դատվում, եւ նրանք են որոշում խաղի հիմնական կանոնները՝ անկախ միջազգային կարգից եւ իրավունքից»։ Նման դիրքորոշումը հանգեցրել է Ղարաբաղի հարցի լուծման այն երեք հիմնարար սկզբունքներից հրաժարվելուն, որոնք բազմիցս հնչեցվել են աշխարհի երեք խոշոր տերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների մակարդակով. ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, երկրների տարածքային ամբողջականությունը եւ ուժի կիրառման անթույլատրելիությունը։ Մնացել է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը։ Եզրակացությունն այն է, որ ճկուն ժողովրդավարական աշխարհը դադարում է լինել արդար եւ առաջնորդվել կարգով: Վերջին տասնամյակների հիմնական դասը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի պրակտիկայից, այն է, որ հարցերը լուծվում են ուժով եւ ռեսուրսներով, աշխարհաքաղաքական հատուկ շահերով, այլ ոչ թե՝ ժողովրդավարությամբ, մարդու իրավունքներով եւ օրենքի գերակայությամբ:

Իրավիճակը չպետք է տանեք նրան, որ հայերը տեսնեն վերջնական անարդարությունն ու Իլհամ Ալիեւի ռեժիմի անպատժելիությունը, ինչպես նաեւ՝ միջազգային հանրության անտարբերությունը ցեղասպանության նկատմամբ։ Անկախ այսօր ընդունված որոշումներից. դրանք կարող են իրենց բնույթով լեգիտիմ չլինել հայերի ապագա սերունդների համար, քանի որ հակասում են գոյություն ունեցող մարդու հիմնարար իրավունքներին եւ ընդունվում են պատերազմների, բռնությունների եւ շանտաժի արդյունքում։ Մենք չպետք է խրախուսենք մեր կազմակերպության ազգերին՝ պաշտպանելու իրենց եւ իրենց ապագան պատմական հայրենիքում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում առկա անընդունելի պրակտիկային համապատասխան, որը փաստացի չի հանգեցնում վերջիններիս անդամակցության կասեցմանը կամ դադարեցմանը:

Պատրաստվում եմ հրապարակել այս նամակը, որպեսզի գործընկերներիցս շատերը կարողանան ծանոթանալ դրա բովանդակությանը եւ մտածել այն մարտահրավերների մասին, որոնք գլոբալ առումով ծառացած են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ՝ ողջ ժողովրդավարական Եվրոպայի առջեւ»։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Юный лыжник из Подольска победил на соревнованиях «НордСки Рождественская лыжня»

Собянин: к проекту «Учебный день в музее» присоединились новые площадки

Мэр Москвы: Обеспечили штатную работу всех систем на каникулах

Кировским водителям сообщили, где не стоит парковать машину 9 января

Музыкальные новости

Продажа песен. Песни на продажу. Продажа текстов песен.

Профилактическая акция Росгвардии «Безопасный Новый год» проходит в Смоленской области

Baza: выступление Стивена Сигала в Москве стоит 200 тысяч евро

"Спартак" сыграет с "Черноморцем", "Астаной" и "Насафом" на зимних сборах

Новости России

Технопарк «Крекшино» предоставил около 300 рабочих мест

Источник 360.ru: фура загорелась на улице Маршала Федоренко в Москве

Лайнер Air Astana совершил экстренную посадку в Актау из-за неисправности

Россияне до 30 июня смогут рассчитываться картой «Мир» в Иране

Экология в России и мире

Возьми с собой: мастер-класс по валянию обаятельной игрушки из шерсти

Обращение лидера Всеармянского движения Аршака Карапетяна. ВИДЕО

Что такое любовь к себе и чем она отличается от эгоизма

Могут ли самки быть крупнее самцов

Спорт в России и мире

Самсонова одержала победу в первом круге турнира WTA в Аделаиде

Зарина Дияс поднялась в мировом рейтинге

Кудерметова проиграла Соболенко в финале турнира WTA в Брисбене

Калинская призналась, что хотела бы поменяться жизнями с Курниковой

Moscow.media

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: как избавиться от отеков после новогодних праздников

Пассажирка "Ниссана" погибла в автоаварии в Калининском районе

RAF: От обычного парня в популярного блогера-миллионника.

Старица











Топ новостей на этот час

Rss.plus






Собянин: к проекту «Учебный день в музее» присоединились новые площадки

Маркетплейс Wildberries назвал самую дорогую и самую дешевую покупки в 2024 году

Ведущий SEO-специалист Михаил Тукнов рассказал о главных ошибках в e-commerce и SMM

Россияне до 30 июня смогут рассчитываться картой «Мир» в Иране