Добавить новость

Забравшийся в ухо клещ чуть не лишил слуха 75-летнего мужчину в Подмосковье

Ступинцы отдали дань памяти ветеранам боевых действий

Мэр рассказал о расширении программы реновации в столице

В саду им. Баумана пройдет благотворительный фестиваль «Город неравнодушных»



Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դմիտրի Նազարյան.Կյանքի համը սերն է, սերը

Դմիտրի Նազարյան.Կյանքի համը սերն է, սերը

Բարձր կուրսեցիները պատմել էին՝ նա մեծ դերասան է: Չէինք հավատացել՝ դերասանն ի՞նչ գործ ունի բանասիրականում, մի հարկ ներքև են դերասանները, մենք երրորդ հարկում ենք: Արտասահմանյան գրականություն էր դասավանդելու, և ահա մի քանի րոպե ուշացումով (հետո կասի՝ ես հինգ րոպե ուշացումով եմ լսարան մտնում, որ ինձնից հետո եկող չլինի) լսարանում է հայտնվում կապույտ աչքերով, գանգուր մազերին սպիտակի արծաթափայլով, տիպիկ հունական դիմագծերով մի մարդ ու մոտենալով ամբիոնին հայտարարում է. «Ծանոթանանք՝ Դմիտրիուս Նազարիուս, ես ձեզ ներկայացնելու եմ արտասահմանյան գրականությունը, հանձնարարելու եմ կարդալ գրքեր, որ դուք, մեկ է, չեք կարդալու, բայց ինձ հավատացնելու եք, թե կարդացել եք: Սկսեցինք»:

Ավագը հարցնում է՝ ներկա-բացակա չե՞նք անում, ընկեր Նազարյան: «Ոչ, ներկաները ներկա են, բացակաները թող ողբան իրենց բացակայությունը»: Ու՝ նրա ձայնը թնդում է լսարանի բոլոր հատվածներում, նա խոսում է քայլելով, բնավ հաշվի չառնելով, որ մենք պիտի իր դասախոսությունները ոչ միայն լսենք, այլև գրի առնենք: Նա որոտում է ու շշնջում, արտասանում է, մենախոսում, բազմախոսում: Ի՞նչ դերասան, թատերախումբ՝ իր ռեժիսորով: Միաժամանակ՝ հանդիսատեսով, որ ինքն է, մենք չենք: Մենք ինչ-որ տեղ՝ արտասահմանում ենք: Դա տեսնել էր պետք, ոչ մի պատմություն չի փոխանցի այն մթնոլորտը, որ լսարանում ստեղծում էր Դմիտրիուս Նազարիուսը, նույն ինքը՝ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ ու դասախոս Դմիտրի Նազարյանը: Մենք լողում էինք օվկիանոսներում, ճեմում արքայական դղյակներում, մենամարտում արկածային վեպերի հերոսների հետ Դանտե Ալիգիերիի հետ մեզ էին վտարում Ֆլորենցիայից, մենք էինք կատակերգություն գրում, որ հետո անվանվելու էր «Աստվածային», դժոխք-քավարան-դրախտ՝ անցնում էինք հևիհև, իհարկե, դժոխքի 9 պարունակները վազքով, քավարանի 7 պարունակները՝ կիսավազքով, իսկ դրախտի իննյակը՝ դանդաղ քայլքով: Դանտեի տերցինների 100-յակը ոսկե ճանապարհ էր դեպի պատմություն՝ Վերգիլիոսի հետ, ում համարյա Դանտեի չափ սիրում էինք, մենք հասկանում էինք՝ ինչու՞ են դրախտի ճանապարհները սալարկված լավագույն մտադրություններով, ինչու՞ պետք չէ քար շպրտել արծվի վրա, ինչու՞ մենք պիտի գնանք մեր ճանապարհը, ինչ լինում է՝ լինի  Մենք Սոկրատեսի հետ ցիկուտա էինք խմում, որովհետև նույնիսկ Աթենքի ժողովրդավարությունը կատարյալ չէր ու մեռնում էինք՝ աշխարհին կատարելություն կտակելով Սերվանտեսի հետ բանտում «Դոն Կիխոտն» էինք գրում, Դուլսինեայի ու Սանչո Պանսայի հետ փորձում էինք «խելքի բերել» անհույս երազողին, որ կռվում էր կյանքի հողմաղացների հետ: Շեքսպիրի պես Դանիայի արքայազնի հետ փորձում էինք հասկանալ՝ ի՞նչն է փտել դանիական հողում և ի՞նչն է հոգեպես ավելի ազնիվ՝ մեռնե՞լ, թե՞ ապրել: Մենք ապրում էինք «Մնացյալը լռություն է»` ընդմիշտ լռելով: Մենք Վերոնայի փողոցներում Տիբալտի ու Մերկուցիոյի հետ էինք մենամարտում, մեռնում էինք Ռոմեոյի ու Ջուլիետի հետ, որ հարություն առնենք, ու ողբանք նրանց սիրո տխուր, ամենատխուր պատմությունը Հընթացս էլ սովորում էինք, որ «Ռոմեոն և Ջուլիետը» հին հունական ողբերգություններից է, սյուժեի հիմքում իտալական հեքիաթ է, որը չափածո Արթուր Բրուկն է թարգմանել 1562-ին՝ որպես «Ռոմեոյի և Ջուլիետի ողբերգական պատմություն», արձակ վերապատմել է Ուիլյամ Փեինթերը 1567-ին: Շեքսպիրը երկուսին էլ «շահագործել է» ու հավելել նոր կերպարներ Բայց մի՞թե դա էր կարևորը, մենք սովորում էինք սիրել

Ո՞վ էր ինչ-որ Պիեռ Կոռնել, «Սիդը» մենք էինք գրում, ի՞նչ 1636, 1980-ին առաջինը մենք էինք բեմադրում մեր մտքում, ի՞նչ Ռուան, հենց Երևանում: Իսպանական Ռեկոնկիստայի հերոս Ռոդրիգո Դիասը՝ նույն ինքը՝ Սիդ Կամպեադորը, համարյա մեր համակուրսեցին էր դառնում, ու մենք նրա հետ սպանում էինք Խիմենայի, որ նույնպես մեր կուրսից էր, հորը՝ կոմս Գորմասին, որ ապտակել էր մեր համակուրսեցի Սիդի հորը: Հետո մեր համակուրսեցի Խիմենայի հետ սիրում էինք Ռոդրիգոյին, բայց իբրև վրեժ՝ պահանջում Ռոդրիգոյի մահը։ Ու ո՛նց էինք ուրախանում, որ հարձակվում են սարացինները ու Ռոդրիգոն ամուսնանում է Խիմենայի հետ՝ թագավորի պահանջով: Հետո Գյոթեի հետ դառնում էինք Ֆաուստ, անհույս սիրահարվում էինք Գրետխենին Կլասիցիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմ, երկրներ, դարեր՝ ժամանակների ու ժողովուրդների խառնիճաղանջ, որ ամեն դասի ավարտվում էր նույն նախադասությամբ՝ «Հիշեք Հուլիոս Կեսարին, նա եկավ, տեսավ, հաղթեց: Դուք էլ կարող եք, եթե խելք ունենաք»: Քիչ է ասել, թե մենք սիրում էինք մեր դասախոսին: Մենք նրան ընդունել էինք մեր կուրս, նա մեր ընկերն էր, մեր խորհրդատուն, մեր թատրոնի գլխավոր ռեժիսորը: Այսօր վստահաբար կարող եմ ասել՝ Դմիտրի Նազարյանին այդպես էին ընդունում բոլոր ուսանողները, որովհետև նա ի ծնե հռետոր էր, փայլուն տիրապետում էր իր առարկային ու գիտեր՝ ինչպես 20-րդ դարավերջի ուսանողին տանել միջնադար ու վերադարձնել՝ արդեն այլ արժեքների հետ: Նա գիտեր սովորել սովորեցնել, որ իրապես բարդ արվեստ է: Գրքի բովանդակությունը չէր նրան հետաքրքրողը, այլ այն զգացումներն ու մտքերը, որ մնում էին գրքի ընթերցանությունից, հեղինակից ու իր հերոսներից: Միաժամանակ՝ երբեք թույլ չէր տալիս, որ կուրսը ինքն իրեն բաց թողնի ու դասը քաոսի վերածի, բոլոր դեպքերում լսարանում դրության տերը Դմիտրիուս Նազարիուսն էր: Մեր տանը կային բոլոր գրքերը, որ պիտի կարդայինք (մեր տանը գրադարակներում չտեղավորվող գրքերը պահում էինք ստվարաթղթե արկղերի մեջ, ու ես մշտապես խառնշտում էի բոլոր արկղերը, որ գտնեմ հերթական գիրքը՝ հարուցելով մայրիկիս զայրույթը՝ չգիտե՞ս ինչ ես կարդալու, միանգամից բոլորը հանի, ի՞նչ ես շաբաթը մեկ տունը խառնում, և հորս միջամտությունը՝ մի խանգարի, թող սովորի, հետո էլ չի կարդալու այդ գրքերը): Ու ես կարդում էի այդ գրքերը՝ մատիտով նշումներ անելով բոլոր էջերին, իսկ իմ կարծիքը գրելով ֆորզացի սպիտակ էջին: Մայրիկս նորից զայրանում էր՝ ի՞նչ ես գրքերը փչացնում, քեզնից հետո կարդացող չի՞ լինելու (ես հիմա էլ ունեմ այդ սովորությունը՝ իմ կարդացած բոլոր գրքերը գրոտված են), Դիմիկին բողոքելու եմ քեզնից: Իհարկե, չէր բողոքելու ու ներքին ուրախություն էլ ուներ, որ հերթով գրոտում եմ բոլոր գրքերը, որ չեմ հասցնում հայ գրականությունն ու արտասահմանյան գրականությունը գիրք առ գիրք «կրծել» (ինչպես ինքն էր ասում): Իհարկե, տուժողը հայ գրականությունն էր, որ միայն թերթում էի, որովհետև արդեն կարդացել էի հիմնականում, իսկ կրծում էի հույներին, ֆրանսիացիներին, անգլիացիներին, շոտլանդացիներին, իսպանացիներին, իտալացիներին, ու՝ այդպես: Ու երբ Դմիտրի Նազարյանը Ջորջ Գորդոն Բայրոն էր ներկայացնում, դու սիրահարվում էիր լորդ Բայրոնին, երբ Պերսի Բիշի Շելլի էր կարդում, դու սիրահարվում էիր Շելլիին, Գյոթեի, Շիլլերի, Դանտեի ու Պետրարկայի մասին չասեմ: Մենք անգիր էինք անում Ուիլյամ Շեքսպիրի սոնետները, Դանտե Ալիգերիի տերցինները, Ջովանի Բոկաչոյի «Դեկամերոնի» բոլոր հերոսներին ճանաչում էինք անձամբ, մենք ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ էինք սովորում

 ***

Ջորջ Գորդոն Բայրոն՝ անգլիացի, ռոմանտիկ, արիստոկրատ, բանաստեղծ, որ սպանվեց մարտի դաշտում, երբ հույների հետ ազգային-ազատագրական մարտերի մասնակից էր, որ Վենետիկի սուրբ Ղազար կղզում հայերեն էր սովորել, որ Ու Դմիտրիուս Նազարիուսը մեզ պատմում է Բայրոնի արիստոկրատ մոր մասին, որ որդուն չէր հասկանում, պատմում է մայր ու որդի փոխհարաբերությունների ազդեցության մասին՝ որդու պոեզիայում Մի վեճի վրա հատկապես է ուշադրություն սևեռում: Մայրը որդուն մեղադրում է երկրային բոլոր մեղքերի մեջ ու նետում վերջին մեղքը՝ «Հիշիր, որ դու ընդամենը կաղլիկ ես»: «Ես այդպես եմ ծնվել, մայր»՝ պատասխանում է Ջորջ Գորդոն Բայրոնը Հնչում է զանգը, և Դմիտրի Նազարյանը, որ այդ պահին երկար լսարանի խորքում էր, դեպի դուռն է քայլում կաղալով, ու այնպես կաղալով, որ մենք մտածում ենք՝ ինչպե՞ս առաջ չենք նկատել, որ մեր դասախոսը կաղ է

***

Քննության ենք, ուսանողուհիներից մեկը երեք հարցերն էլ գնդացիրից կրակելու արագությամբ պատասխանում է՝ դադարներ տալով միայն հարցից հարց անցնելիս: Դմիտրի Նազարյանը լսում է՝ առանց ընդհատելու, թվում է՝ չի էլ լսում, հանկարծ.

-Լավ, դա կարևոր չէ, դու ասա՝ ո՞վ ես, որտեղի՞ց ես, քանի՞ տարեկան ես:
-Ես եմ, 19 տարեկան, Երևան:
-Հայրդ, մայրդ ո՞վ են:
-Մայրս բուժքույր է, հայրս օպերայում է աշխատում:
-Օպերայու՞մ, սիրած-միրած չունի՞:
-Սիրածն ի՞նչ է, որ չունենա:
-Ես քո ցավը տանեմ, տուր ստուգման գրքույկդ, «Գերազանց», թե չէ եկել ես՝ գլուխս տարար քո անհամ պատմություններով, կյանքի համը սերն է, սերը

***

Երբ չորրորդ կուրսում իմացանք, որ արտասահմանյան գրականությունը ուրիշ դասախոս է դասավանդելու, մի շաբաթ դասադուլ արեցինք՝ կուրսով փախչում էինք նրա դասերից: Հետո Դմիտրի Նազարյանը եկավ այգի (մենք սովորում էինք մանկավարժական ինստիտուտի Մռավյան 13-ի (այսօր՝ Ալեք Մանուկյան, 13) մասնաշենքում, մեր փախուստները, եթե սրճարան կամ կինո չէինք գնում, սկսվում ու ավարտվում էին մեր շենքի դիմացի լճակի շրջակայքում) ու բացատրեց, որ ինքն այդ դասընթացը, այդ հեղինակներին չի դասավանդում, որ արտասահմանյան գրականության ամբիոնում կա դասընթացների բաժանում, դասաբաշխում, ուզենք-չուզենք՝ ինքը չի կարդալու, անիմաստ է մեր ընդվզումը, վերջապես՝ մարդուն պետք է հնարավորություն տալ, ոչ թե դասից փախչել: Վերադարձանք, բայց դա արդեն այն հեքիաթը չէր, որ ունեինք, նորից փախչում էինք դասերից, բայց՝ մեկումեջ: Ավելին հնարավոր չէր դիմանալ: Գրքերն էլ կիսակարդում ու չէինք էլ կարդում:

Արտասահմանյան գրականությունը մեզ համար սկսվեց ու ավարտվեց Դմիտրիուս Նազարիուսով:

***

Արդեն աշխատում էի խմբագրությունում, քաղաքում լուր տարածվեց՝ զինված մտել են մանկավարժականի բանասիրական ֆակուլտետ, ուսանողներին պատանդ են վերցրել: Սարսափահար զանգեցի տուն՝ մայրս ու հայրս դասավանդում էին հենց բանասիրականում: Տանը չէին, զանգահարեցի գրականության ամբիոն, հայրս ասաց՝ ճիշտ է, չգիտենք՝ ովքե՞ր են, ի՞նչ են ուզում, ոստիկանությունը շրջափակել է շենքը, ներսուդուրսն արգելել է, մեզ էլ չեն թողնում ելումուտ անենք, Դիմիկը գնաց բանակցությունների: Այո, Դմիտրի Նազարյանը անզեն մտել էր պատանդներով դասասենյակ ու ասել՝ ես մնում եմ, ուսանողներին, գոնե աղջիկներին, բաց թողեք: Աղմկահարույց այդ պատմությունը ավարտվել էր զինյալների սպանությամբ, բայց թե ի՞նչ էր դարձել ուսանողների ու Դմիտրի Նազարյանի համար, գիտեն միայն իրենք: Մեզ համար զարմանալի չէր, որ մեր դասախոսը դա կաներ, մենք նրան հենց այդպես էլ սիրում էինք: Զարմանալի կլիներ, եթե ֆակուլտետում լիներ ու ոչինչ չձեռնարկեր՝ իրավիճակ փոխելու, իր ուսանողներին տեր կանգնելու համար:

***

Դմիտրի Նազարյանը կյանքից հեռացավ 2014-ին՝ 78 տարեկանում: Արդեն հիվանդ էր, հունական արտաքինից մնացել էր միայն կեցվածքը: Մի անգամ պատահաբար փողոցում տեսա՝ կինո «Մոսկվայի» կողքով Աբովյանով իջնում էր հրապարակ, ուզում էի դիմացի մայթից բղավել, կամ վազելով հասնել հետևից, բայց միայն հայացքով հետևեցի՝ ինչպես է սիգաճեմ տանում իր ալեհեր գլուխը մի քիչ կորացած ուսերին: Ու արդեն կարևոր չէր՝ բանասիրական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, գրքերի հեղինակ Եկավ, տեսավ, գնաց: Ու՝ չի վերադառնալու:

Աշոտ Աբրահամյանը, Արշալույս Բաբայանը, Դմիտրի Նազարյանը իմ ուսանողական տարիների լավագույն հիշողությունների տերերն են: Մենք, իհարկե, ունեինք բազում հրաշալի և բազում անարժան դասախոսներ, ոմանց սիրում էինք, ոմանց՝ հարգում, ոմանց տանել չէինք կարողանում, ոմանց մոռացել ենք: Բոլորն էլ ունեցել են իրենց ավանդը մեր կրթության, ինչպես ապրելու, երբեմն էլ՝ ինչպես չապրելու դասընթացներում: Ցավոք, շատերը միացել են մեծամասնությանը (ինչպես անգլիացիներն են ասում հեռացածների մասին), ոմանք այլևս չեն դասավանդում, ոմանք դեռ դասավանդում են: Շնորհակալ եմ բոլորին ու շնորհակալ եմ մեր կուրսի անունից, որ 2022-ին նշեց ինստիտուտն ավարտելու 40 տարին: Նրանք իմ հնարած, բայց չապացուցած ԱՆՑՅԱԼ ԿԱՏԱՐՅԱԼԻ ՆԵՐԿԱ ԺԱՄԱՆԱԿՆ ԵՆ:  

Կարդացեք նաեւ.

Արշալույս Բաբայան. Պարոնյանը, Տերյանը և «վարձու մարդասպանը»

Աշոտ Աբրահամյան. Անցյալ կատարյալի ներկա ժամանակը

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Բարձր կուրսեցիները պատմել էին՝ նա մեծ դերասան է: Չէինք հավատացել՝ դերասանն ի՞նչ գործ ունի բանասիրականում, մի հարկ ներքև են դերասանները, մենք երրորդ հարկում ենք: Արտասահմանյան գրականություն էր դասավանդելու, և ահա մի քանի րոպե ուշացումով (հետո կասի՝ ես հինգ րոպե ուշացումով եմ լսարան մտնում, որ ինձնից հետո եկող չլինի) լսարանում է հայտնվում կապույտ աչքերով, գանգուր մազերին սպիտակի արծաթափայլով, տիպիկ հունական դիմագծերով մի մարդ ու մոտենալով ամբիոնին հայտարարում է. «Ծանոթանանք՝ Դմիտրիուս Նազարիուս, ես ձեզ ներկայացնելու եմ արտասահմանյան գրականությունը, հանձնարարելու եմ կարդալ գրքեր, որ դուք, մեկ է, չեք կարդալու, բայց ինձ հավատացնելու եք, թե կարդացել եք: Սկսեցինք»:

Ավագը հարցնում է՝ ներկա-բացակա չե՞նք անում, ընկեր Նազարյան: «Ոչ, ներկաները ներկա են, բացակաները թող ողբան իրենց բացակայությունը»: Ու՝ նրա ձայնը թնդում է լսարանի բոլոր հատվածներում, նա խոսում է քայլելով, բնավ հաշվի չառնելով, որ մենք պիտի իր դասախոսությունները ոչ միայն լսենք, այլև գրի առնենք: Նա որոտում է ու շշնջում, արտասանում է, մենախոսում, բազմախոսում: Ի՞նչ դերասան, թատերախումբ՝ իր ռեժիսորով: Միաժամանակ՝ հանդիսատեսով, որ ինքն է, մենք չենք: Մենք ինչ-որ տեղ՝ արտասահմանում ենք: Դա տեսնել էր պետք, ոչ մի պատմություն չի փոխանցի այն մթնոլորտը, որ լսարանում ստեղծում էր Դմիտրիուս Նազարիուսը, նույն ինքը՝ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ ու դասախոս Դմիտրի Նազարյանը: Մենք լողում էինք օվկիանոսներում, ճեմում արքայական դղյակներում, մենամարտում արկածային վեպերի հերոսների հետ… Դանտե Ալիգիերիի հետ մեզ էին վտարում Ֆլորենցիայից, մենք էինք կատակերգություն գրում, որ հետո անվանվելու էր «Աստվածային», դժոխք-քավարան-դրախտ՝ անցնում էինք հևիհև, իհարկե, դժոխքի 9 պարունակները վազքով, քավարանի 7 պարունակները՝ կիսավազքով, իսկ դրախտի իննյակը՝ դանդաղ քայլքով: Դանտեի տերցինների 100-յակը ոսկե ճանապարհ էր դեպի պատմություն՝ Վերգիլիոսի հետ, ում համարյա Դանտեի չափ սիրում էինք, մենք հասկանում էինք՝ ինչու՞ են դրախտի ճանապարհները սալարկված լավագույն մտադրություններով, ինչու՞ պետք չէ քար շպրտել արծվի վրա, ինչու՞ մենք պիտի գնանք մեր ճանապարհը, ինչ լինում է՝ լինի…  Մենք Սոկրատեսի հետ ցիկուտա էինք խմում, որովհետև նույնիսկ Աթենքի ժողովրդավարությունը կատարյալ չէր ու մեռնում էինք՝ աշխարհին կատարելություն կտակելով… Սերվանտեսի հետ բանտում «Դոն Կիխոտն» էինք գրում, Դուլսինեայի ու Սանչո Պանսայի հետ փորձում էինք «խելքի բերել» անհույս երազողին, որ կռվում էր կյանքի հողմաղացների հետ: Շեքսպիրի պես Դանիայի արքայազնի հետ փորձում էինք հասկանալ՝ ի՞նչն է փտել դանիական հողում և ի՞նչն է հոգեպես ավելի ազնիվ՝ մեռնե՞լ, թե՞ ապրել: Մենք ապրում էինք «Մնացյալը լռություն է…»` ընդմիշտ լռելով: Մենք Վերոնայի փողոցներում Տիբալտի ու Մերկուցիոյի հետ էինք մենամարտում, մեռնում էինք Ռոմեոյի ու Ջուլիետի հետ, որ հարություն առնենք, ու ողբանք նրանց սիրո տխուր, ամենատխուր պատմությունը… Հընթացս էլ սովորում էինք, որ «Ռոմեոն և Ջուլիետը» հին հունական ողբերգություններից է, սյուժեի հիմքում իտալական հեքիաթ է, որը չափածո Արթուր Բրուկն է թարգմանել 1562-ին՝ որպես «Ռոմեոյի և Ջուլիետի ողբերգական պատմություն», արձակ վերապատմել է Ուիլյամ Փեինթերը 1567-ին: Շեքսպիրը երկուսին էլ «շահագործել է» ու հավելել նոր կերպարներ… Բայց մի՞թե դա էր կարևորը, մենք սովորում էինք սիրել…

Ո՞վ էր ինչ-որ Պիեռ Կոռնել, «Սիդը» մենք էինք գրում, ի՞նչ 1636, 1980-ին առաջինը մենք էինք բեմադրում մեր մտքում, ի՞նչ Ռուան, հենց Երևանում: Իսպանական Ռեկոնկիստայի հերոս Ռոդրիգո Դիասը՝ նույն ինքը՝ Սիդ Կամպեադորը, համարյա մեր համակուրսեցին էր դառնում, ու մենք նրա հետ սպանում էինք Խիմենայի, որ նույնպես մեր կուրսից էր, հորը՝ կոմս Գորմասին, որ ապտակել էր մեր համակուրսեցի Սիդի հորը: Հետո մեր համակուրսեցի Խիմենայի հետ սիրում էինք Ռոդրիգոյին, բայց իբրև վրեժ՝ պահանջում Ռոդրիգոյի մահը։ Ու ո՛նց էինք ուրախանում, որ հարձակվում են սարացինները ու… Ռոդրիգոն ամուսնանում է Խիմենայի հետ՝ թագավորի պահանջով: Հետո Գյոթեի հետ դառնում էինք Ֆաուստ, անհույս սիրահարվում էինք Գրետխենին… Կլասիցիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմ, երկրներ, դարեր՝ ժամանակների ու ժողովուրդների խառնիճաղանջ, որ ամեն դասի ավարտվում էր նույն նախադասությամբ՝ «Հիշեք Հուլիոս Կեսարին, նա եկավ, տեսավ, հաղթեց: Դուք էլ կարող եք, եթե խելք ունենաք»: Քիչ է ասել, թե մենք սիրում էինք մեր դասախոսին: Մենք նրան ընդունել էինք մեր կուրս, նա մեր ընկերն էր, մեր խորհրդատուն, մեր թատրոնի գլխավոր ռեժիսորը: Այսօր վստահաբար կարող եմ ասել՝ Դմիտրի Նազարյանին այդպես էին ընդունում բոլոր ուսանողները, որովհետև նա ի ծնե հռետոր էր, փայլուն տիրապետում էր իր առարկային ու գիտեր՝ ինչպես 20-րդ դարավերջի ուսանողին տանել միջնադար ու վերադարձնել՝ արդեն այլ արժեքների հետ: Նա գիտեր սովորել սովորեցնել, որ իրապես բարդ արվեստ է: Գրքի բովանդակությունը չէր նրան հետաքրքրողը, այլ այն զգացումներն ու մտքերը, որ մնում էին գրքի ընթերցանությունից, հեղինակից ու իր հերոսներից: Միաժամանակ՝ երբեք թույլ չէր տալիս, որ կուրսը ինքն իրեն բաց թողնի ու դասը քաոսի վերածի, բոլոր դեպքերում լսարանում դրության տերը Դմիտրիուս Նազարիուսն էր: Մեր տանը կային բոլոր գրքերը, որ պիտի կարդայինք (մեր տանը գրադարակներում չտեղավորվող գրքերը պահում էինք ստվարաթղթե արկղերի մեջ, ու ես մշտապես խառնշտում էի բոլոր արկղերը, որ գտնեմ հերթական գիրքը՝ հարուցելով մայրիկիս զայրույթը՝ չգիտե՞ս ինչ ես կարդալու, միանգամից բոլորը հանի, ի՞նչ ես շաբաթը մեկ տունը խառնում, և հորս միջամտությունը՝ մի խանգարի, թող սովորի, հետո էլ չի կարդալու այդ գրքերը): Ու ես կարդում էի այդ գրքերը՝ մատիտով նշումներ անելով բոլոր էջերին, իսկ իմ կարծիքը գրելով ֆորզացի սպիտակ էջին: Մայրիկս նորից զայրանում էր՝ ի՞նչ ես գրքերը փչացնում, քեզնից հետո կարդացող չի՞ լինելու (ես հիմա էլ ունեմ այդ սովորությունը՝ իմ կարդացած բոլոր գրքերը գրոտված են), Դիմիկին բողոքելու եմ քեզնից: Իհարկե, չէր բողոքելու ու ներքին ուրախություն էլ ուներ, որ հերթով գրոտում եմ բոլոր գրքերը, որ չեմ հասցնում հայ գրականությունն ու արտասահմանյան գրականությունը գիրք առ գիրք «կրծել» (ինչպես ինքն էր ասում): Իհարկե, տուժողը հայ գրականությունն էր, որ միայն թերթում էի, որովհետև արդեն կարդացել էի հիմնականում, իսկ կրծում էի հույներին, ֆրանսիացիներին, անգլիացիներին, շոտլանդացիներին, իսպանացիներին, իտալացիներին, ու՝ այդպես: Ու երբ Դմիտրի Նազարյանը Ջորջ Գորդոն Բայրոն էր ներկայացնում, դու սիրահարվում էիր լորդ Բայրոնին, երբ Պերսի Բիշի Շելլի էր կարդում, դու սիրահարվում էիր Շելլիին, Գյոթեի, Շիլլերի, Դանտեի ու Պետրարկայի մասին չասեմ: Մենք անգիր էինք անում Ուիլյամ Շեքսպիրի սոնետները, Դանտե Ալիգերիի տերցինները, Ջովանի Բոկաչոյի «Դեկամերոնի» բոլոր հերոսներին ճանաչում էինք անձամբ, մենք ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ էինք սովորում…

 ***

Ջորջ Գորդոն Բայրոն՝ անգլիացի, ռոմանտիկ, արիստոկրատ, բանաստեղծ, որ սպանվեց մարտի դաշտում, երբ հույների հետ ազգային-ազատագրական մարտերի մասնակից էր, որ Վենետիկի սուրբ Ղազար կղզում հայերեն էր սովորել, որ… Ու Դմիտրիուս Նազարիուսը մեզ պատմում է Բայրոնի արիստոկրատ մոր մասին, որ որդուն չէր հասկանում, պատմում է մայր ու որդի փոխհարաբերությունների ազդեցության մասին՝ որդու պոեզիայում… Մի վեճի վրա հատկապես է ուշադրություն սևեռում: Մայրը որդուն մեղադրում է երկրային բոլոր մեղքերի մեջ ու նետում վերջին մեղքը՝ «Հիշիր, որ դու ընդամենը կաղլիկ ես»: «Ես այդպես եմ ծնվել, մայր»՝ պատասխանում է Ջորջ Գորդոն Բայրոնը… Հնչում է զանգը, և Դմիտրի Նազարյանը, որ այդ պահին երկար լսարանի խորքում էր, դեպի դուռն է քայլում… կաղալով, ու այնպես կաղալով, որ մենք մտածում ենք՝ ինչպե՞ս առաջ չենք նկատել, որ մեր դասախոսը կաղ է…

***

Քննության ենք, ուսանողուհիներից մեկը երեք հարցերն էլ գնդացիրից կրակելու արագությամբ պատասխանում է՝ դադարներ տալով միայն հարցից հարց անցնելիս: Դմիտրի Նազարյանը լսում է՝ առանց ընդհատելու, թվում է՝ չի էլ լսում, հանկարծ.

-Լավ, դա կարևոր չէ, դու ասա՝ ո՞վ ես, որտեղի՞ց ես, քանի՞ տարեկան ես:
-Ես եմ, 19 տարեկան, Երևան:
-Հայրդ, մայրդ ո՞վ են:
-Մայրս բուժքույր է, հայրս օպերայում է աշխատում:
-Օպերայու՞մ, սիրած-միրած չունի՞:
-Սիրածն ի՞նչ է, որ չունենա:
-Ես քո ցավը տանեմ, տուր ստուգման գրքույկդ, «Գերազանց», թե չէ եկել ես՝ գլուխս տարար քո անհամ պատմություններով, կյանքի համը սերն է, սերը…

***

Երբ չորրորդ կուրսում իմացանք, որ արտասահմանյան գրականությունը ուրիշ դասախոս է դասավանդելու, մի շաբաթ դասադուլ արեցինք՝ կուրսով փախչում էինք նրա դասերից: Հետո Դմիտրի Նազարյանը եկավ այգի (մենք սովորում էինք մանկավարժական ինստիտուտի Մռավյան 13-ի (այսօր՝ Ալեք Մանուկյան, 13) մասնաշենքում, մեր փախուստները, եթե սրճարան կամ կինո չէինք գնում, սկսվում ու ավարտվում էին մեր շենքի դիմացի լճակի շրջակայքում) ու բացատրեց, որ ինքն այդ դասընթացը, այդ հեղինակներին չի դասավանդում, որ արտասահմանյան գրականության ամբիոնում կա դասընթացների բաժանում, դասաբաշխում, ուզենք-չուզենք՝ ինքը չի կարդալու, անիմաստ է մեր ընդվզումը, վերջապես՝ մարդուն պետք է հնարավորություն տալ, ոչ թե դասից փախչել: Վերադարձանք, բայց դա արդեն այն հեքիաթը չէր, որ ունեինք, նորից փախչում էինք դասերից, բայց՝ մեկումեջ: Ավելին հնարավոր չէր դիմանալ: Գրքերն էլ կիսակարդում ու չէինք էլ կարդում:

Արտասահմանյան գրականությունը մեզ համար սկսվեց ու ավարտվեց Դմիտրիուս Նազարիուսով:

***

Արդեն աշխատում էի խմբագրությունում, քաղաքում լուր տարածվեց՝ զինված մտել են մանկավարժականի բանասիրական ֆակուլտետ, ուսանողներին պատանդ են վերցրել: Սարսափահար զանգեցի տուն՝ մայրս ու հայրս դասավանդում էին հենց բանասիրականում: Տանը չէին, զանգահարեցի գրականության ամբիոն, հայրս ասաց՝ ճիշտ է, չգիտենք՝ ովքե՞ր են, ի՞նչ են ուզում, ոստիկանությունը շրջափակել է շենքը, ներսուդուրսն արգելել է, մեզ էլ չեն թողնում ելումուտ անենք, Դիմիկը գնաց բանակցությունների: Այո, Դմիտրի Նազարյանը անզեն մտել էր պատանդներով դասասենյակ ու ասել՝ ես մնում եմ, ուսանողներին, գոնե աղջիկներին, բաց թողեք: Աղմկահարույց այդ պատմությունը ավարտվել էր զինյալների սպանությամբ, բայց թե ի՞նչ էր դարձել ուսանողների ու Դմիտրի Նազարյանի համար, գիտեն միայն իրենք: Մեզ համար զարմանալի չէր, որ մեր դասախոսը դա կաներ, մենք նրան հենց այդպես էլ սիրում էինք: Զարմանալի կլիներ, եթե ֆակուլտետում լիներ ու ոչինչ չձեռնարկեր՝ իրավիճակ փոխելու, իր ուսանողներին տեր կանգնելու համար:

***

Դմիտրի Նազարյանը կյանքից հեռացավ 2014-ին՝ 78 տարեկանում: Արդեն հիվանդ էր, հունական արտաքինից մնացել էր միայն կեցվածքը: Մի անգամ պատահաբար փողոցում տեսա՝ կինո «Մոսկվայի» կողքով Աբովյանով իջնում էր հրապարակ, ուզում էի դիմացի մայթից բղավել, կամ վազելով հասնել հետևից, բայց միայն հայացքով հետևեցի՝ ինչպես է սիգաճեմ տանում իր ալեհեր գլուխը մի քիչ կորացած ուսերին: Ու արդեն կարևոր չէր՝ բանասիրական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, գրքերի հեղինակ… Եկավ, տեսավ, գնաց: Ու՝ չի վերադառնալու:

… Աշոտ Աբրահամյանը, Արշալույս Բաբայանը, Դմիտրի Նազարյանը իմ ուսանողական տարիների լավագույն հիշողությունների տերերն են: Մենք, իհարկե, ունեինք բազում հրաշալի և բազում անարժան դասախոսներ, ոմանց սիրում էինք, ոմանց՝ հարգում, ոմանց տանել չէինք կարողանում, ոմանց մոռացել ենք: Բոլորն էլ ունեցել են իրենց ավանդը մեր կրթության, ինչպես ապրելու, երբեմն էլ՝ ինչպես չապրելու դասընթացներում: Ցավոք, շատերը միացել են մեծամասնությանը (ինչպես անգլիացիներն են ասում հեռացածների մասին), ոմանք այլևս չեն դասավանդում, ոմանք դեռ դասավանդում են: Շնորհակալ եմ բոլորին ու շնորհակալ եմ մեր կուրսի անունից, որ 2022-ին նշեց ինստիտուտն ավարտելու 40 տարին: Նրանք իմ հնարած, բայց չապացուցած ԱՆՑՅԱԼ ԿԱՏԱՐՅԱԼԻ ՆԵՐԿԱ ԺԱՄԱՆԱԿՆ ԵՆ:  

Կարդացեք նաեւ.

Արշալույս Բաբայան. Պարոնյանը, Տերյանը և «վարձու մարդասպանը»

Աշոտ Աբրահամյան. Անցյալ կատարյալի ներկա ժամանակը

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

"Подозревается в мошенничестве". В Москве задержали полковника ВДВ под американскими санкциями

У экс-замначальника московской ИФНС №15 Елены Ишхановой могут изъять имущество на 123 млн. руб. в доход государства

Сталинский путь и НАТО: Российский угольный караван проскочил мимо блокады, выйдя к Индийскому океану

Не пить сладкие газированные напитки в жару призвали россиян

Музыкальные новости

СЛД «Сольвычегодск» филиала «Северный» ООО «ЛокоТех-Сервис» реализует благотворительный проект «Крышечки на благо»

Матч года — битва между сборными НХЛ и КХЛ. В Москву посреди лета приедут все звезды от Овечкина до Панарина

"Динамо" по пенальти проиграло "Партизану" в первом матче нового сезона

Совладелец «ТЕХНОНИКОЛЬ» Игорь Рыбаков запустил на Дальнем Востоке бизнес-клуб «Эквиум»

Новости России

Московские власти призвали женщин и детей не выходить из дома из-за жары

Воробьев: мемориал в память жертв теракта создадут после реставрации «Крокуса»

Сталинский путь и НАТО: Российский угольный караван проскочил мимо блокады, выйдя к Индийскому океану

У экс-замначальника московской ИФНС №15 Елены Ишхановой могут изъять имущество на 123 млн. руб. в доход государства

Экология в России и мире

Врач-стоматолог Татьяна Сумцова: какие могут быть противопоказания к установке брекетов

Сеть клиник «Будь Здоров» приняла участие в VK Fest в Санкт-Петербурге

Российская империя в фото 44

В этих летних нарядах вы будете выглядеть моложе

Спорт в России и мире

Бекхэм оценил шутку Радукану о сравнении её игры на Уимблдоне-2024 и Англии на Евро-2024

Россия — первая по теннисным отказникам! Почему сразу девять наших сказали «нет» Олимпиаде в Париже

Звезда «Гонки» Даниэль Брюль снимет байопик о немецком теннисисте Готфриде фон Крамме

Рублёв впервые с 2021 года проиграл в первом круге турнира Большого шлема

Moscow.media

Столичный спецназ Росгвардии завершил полевой выход в Подмосковье

Шхеры полыхают...

Фестиваль троечной езды и гастрономии "Русский драйв"

Институт iSpring выявил 5 качеств лучших ИТ-студентов











Топ новостей на этот час

Rss.plus






План НАТО "Анаконда"

Московские власти призвали женщин и детей не выходить из дома из-за жары

Стала известна баснословная сумма наследства звезды «Друзей» Мэттью Перри

Не пить сладкие газированные напитки в жару призвали россиян